Go to full page →

ՀՈԳԻՆ ՍԻՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՅԻՍ 12 YRPArm 143

Եվ Հիսուսն Իր մոտ մի երեխա կանչելով, նրան կանգնեցրեց նրանց մեջտեղը և ասաց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե դարձի չգաք և չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայությունը: Արդ ով որ իր անձն այս երեխայի նման խոնարհեցնի, նա է մեծ երկնքի արքայության մեջ: Եվ ով որ մի այսպիսի երեխա ընդունի Իմ անունով, Ինձ է ընդունում: Եվ ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որ հավատում են Ինձ, ավելի լավ է նրան, որ մի էշի ջաղացի քար նրա վզից կախվի, և նա ծովի անդունդում ընկղմվի: Մատթեոս 18.26: YRPArm 143.1

Օ՜, եթե հստակորեն պատկերացնենք, թե ինչեր կարող ենք իրակա-նացնել, եթե միայն սովորենք Հիսուսի մասին: Ներշնչանքի կախարդական խոսքերով ուսուցչի սրտում բացված երկնային խաղաղության և ու-րախության շատրվանները կդառնան ազդեցության հզոր գետ’ օրհնելու համար բոլորին, ովքեր կապված են Նրա հետ: Մի’ մտածեք, թե Աստվա-ծաշունչը ձանձրալի գիրք է երեխաների համար: Իմաստուն հրահանգչի ձեռքի տակ աշխատանքն ավելի ու ավելի ցանկալի կդառնա: Դա նրանց համար կլինի կյանքի հաց և երբեք չի հնանա: Դրա մեջ թարմություն և գեղեցկություն կա, որ ձգում և գրավում է երեխաներին և երիտասարդ-ներին: Դա նման է երկրի վրա փայլող արևի, որը տալիս է իր պայծա-ռությունն ու ջերմությունը և երբեք չի սպառվում: Աստվածաշնչի պատ-մությունների և ուսմունքի դասերից երեխաները կարող են սովորել, որ մնացած բոլոր գրքերը ստորադաս են այս Գրքին: Նրանք այստեղ կարող են գտնել ողորմության և սիրո շատրվաններ: YRPArm 143.2

Աստծո սուրբ, կրթող Հոգին Իր Խոսքի մեջ է: Լույս, նոր և թանկագին լույս է փայլում յուրաքանչյուր էջից: Այնտեղ բացահայտված է ճշմարտու-թյունը, և բառերն ու նախադասությունները պարզ ու համապատասխան են դեպքերին, ինչպես Աստծո ձայնը կխոսեր նրանց հետ: YRPArm 143.3

Մենք պետք է Սուրբ Հոգուն ճանաչենք որպես մեր Լուսավորիչ: Հոգին սիրում է դիմել երեխաներին և նրանց բացահայտել Աստծո Խոսքի գանձերն ու գեղեցկությունը: Մեծ Ուսուցչի խոստումները կգերեն երեխայի զգացմունքներն ու կոգևորեն նրա հոգին հոգևոր ուժով, որն աստվածային է: Տեղի կունենա աստվածային արժեքների հետ բեղմնավոր ծանոթություն, ինչը կլինի պատնեշ թշնամու փորձությունների դեմ: Վեհաժողովի օրաթերթ, 1898թ. ապրիլի 1: YRPArm 143.4