Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հրեա ազգը

    Երկու որդիների առակին հաջորդեց այգու առակը: Մեկում Քրիստոսը հրեա ուսուցիչներին ցույց տվեց հնազանդության կարևորությունը, իսկ մյուսում նշեց Իսրայելին տրված հարուստ օրհնությունները, և դրանով ցույց տվեց, որ Աստված նրանցից հնազանդություն է պահանջում: Նա ներկայացրեց նրանց Աստծո փառավոր նպատակը, որը նրանք կարող էին իրականացնել հնազանդության միջոցով: Հետ քաշելով ապագայի վարագույրը’ Նա ցույց տվեց, որ չիրականացնելով Իր նպատակը, ողջ ազգը զրկվեց Իր օրհնությունից, և ինքն իրեն մատնեց կորստյան:ՔԱ 222.1

    «Մի տանտեր մարդ կար,- ասաց Քրիստոսը,- որ այգի տնկեց և նրան ցանկով պատեց. և նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց. և տվեց նրան մշակների և գնաց հեռու աշխարհ»:ՔԱ 222.2

    Այս այգու նկարագրությունը տվել է Եսայիա մարգարեն. «Ուրեմն երգեմ իմ սիրելիի համար իմ սիրեկանի երգը իր այգիի մասին: [285] Իմ սիրելին մի այգի ուներ մի պարարտ լեռնածայրին: Եվ նա ցանկով պատեց նրան, քարերը հանեց միջից, և նրանում ընտիր որթեր տնկեց, և մի հնձան էլ փորեց նրանում, և սպասեց, որ խաղող բերի» (Եսայիա 5.1,2):ՔԱ 222.3

    Տանտերն անապատում մի հողակտոր է ընտրում, այն ցանկապատում է, մաքրում ու հերկում և ընտիր խաղողի որթեր է տնկում’ սպասելով հարուստ բերքի: Նա սպասում է, որ այս փոքրիկ հողակտորն անմշակ հողերի նկատմամբ ունեցած իր գերազանցությամբ պատիվ կբերի իրեն’ ցույց տալով խնամքի և տքնաջան աշխատանքի արդյունքը: Այդպես Աստված աշխարհից ընտրեց մի ժողովուրդ, որին Քրիստոսը պետք է դաստիարակեր ու կրթեր: Մարգարեն ասում է. «Զո- րաց Տիրոջ այգին Իսրայելի տունն է, և Հուդայի տունը’ նրա ախորժելի տունկը”: (Եսայիա 5.7): Այս ժողովրդին Աստված մեծ արտոնություն էր տվել’ առատորեն օրհնելով նրան Իր ճոխ բարությամբ: Նա սպասում էր, որ նրանք պատիվ կբերեն Իրեն’ պտուղներ տալով: Նրանք պետք է հայտնեին Իր արքայության սկզբունքները: Այս չար ու ընկած աշխարհում նրանք պիտի ներկայացնեին Աստծո բնավորությունը:ՔԱ 222.4

    Որպես Տիրոջ այգի’ նրանք պիտի բոլորովին այլ տեսակի պտուղ բերեին’ ի տարբեություն հեթանոս ազգերի: Այս կռապաշտ ժողովուրդները տրվել էին չարագործությունների: Բռնությունն ու ոճիրը, ագահությունը, ճնշումն ու անբարոյ ական արարքները կատարվում էին առանց արգելքների: Անօրենությունը, այլասերումը և թշվառությունը ապականված ծառի պտուղներ էին, որոնցից զգալիորեն պետք է տարբերվեին Աստծո տնկած որթի պտուղները:ՔԱ 223.1

    Հրեա ժողովրդի առավելությունն էր ներկայացնել Աստծո բնավորությունն այնպես, ինչպես այն հայտնվել էր Մովսեսին: Ի պատասխան Մովսեսի աղոթքին’ «Քո փառքը ցույց տուր ինձ”, Տերը խոստացավ. «Իմ բոլոր բարությունը քո առջևից պիտի անցկացնեմ” (Ելից 33.18,19): [286] «Եվ Եհովան նրա առջևից անցավ և կանչեց. Եհովա, Եհովա’ Աստված ողորմած և գթած, երկայնամիտ և առատ ողորմությունով և ճշմարտությունով, որ հազարների ողորմություն ես անում, որ անօրենություն’ հանցանք և մեղք ես ներում» (Ելից 34.6,7): Ահա այն պտուղը, որ Աստված սպասում է Իր ժողովրդից: Իրենց բնավորության մաքրությամբ, իրենց կյանքի սրբությամբ, իրենց ողորմածությամբ, սիրառատ բարությամբ ու կարեկցանքով նրանք պիտի ցույց տային, որ «Տիրոջ օրենքը կատարյալ է, նորոգում է հոգին” (Սաղմոս 19.7):ՔԱ 223.2

    Աստծո նպատակն էր հրեա ազգի միջոցով առատ օրհնություններ շնորհել բոլոր ժողովուրդներին: Իսրայելի միջոցով պիտի ճանապարհ պատրաստվեր, որպեսզի Նրա լույսը տարածվեր համայն աշխարհում: Աշխարհի ազգերը, հետևելով այլանդակ սովորությունների, կորցրել էին գիտությունն Աստծո մասին: Եվ, այնուամենայնիվ, Աստված չբնաջնջեց նրանց երկրի երեսից: Նա նպատակադրվեց Իր եկեղեցու միջոցով հնարավորություն տալ նրանց ծանոթանալու Իր հետ: Նա նա- խատեսել էր, որ Իր ժողովրդի մեջ դրսևորված սկզբունքները միջոց դառնային Աստծո բարոյական կերպարը մարդու մեջ վերականգնելու համար:ՔԱ 223.3

    Հենց այս նպատակն իրագործելու համար էր, որ Աստված դուրս կանչեց Աբրահամին Իր կռապաշտ ազգականների միջից և հրամայեց բնակվել Քանանի երկրում: «Ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ,- ասաց Նա,- և քեզ օրհնեմ, և քո անունը մեծացնեմ, և դու օրհնյալ կլինես» (Օննդոց 12.2):ՔԱ 224.1

    Աբրահամի սերունդը’ Հակոբը և նրա ժառանգները, տարվեցին Եգիպտոս, որպեսզի այդ մեծ ու ամբարիշտ ազգի մեջ կարողանային բացահայտել Աստծո արքայության սկզբունքները: Հովսեփի ազնվությունը և նրա հրաշալի աշխատանքը Եգիպտոսի ժողովրդի կյանքի պահպանման գործում ներկայացնում է Քրիստոսի կյանքը: Մովսեսը և շատ ուրիշներ Աստծո վկաներն են եղել:ՔԱ 224.2

    Իսրայելին դուրս հանելով Եգիպտոսից’ Տերը կրկին ցույց տվեց Իր զորությունն ու ողորմությունը: Այն հրաշքները, որ Նա գործեց նրանց գերությունից ազատելու ժամանակ, և այն վերաբերմունքը, որ Նա ցույց տվեց նրանց հանդեպ անապատով ճանապարհորդելիս, միայն նրանց օգտի համար չէր: [287] Սրանք պետք է տեսանելի դասեր լինեին շրջակա ազգերի համար: Տերն Իրեն հայտնեց որպես մի Աստված, որ վեր է մարդկային ամեն մի հեղինակությունից և մեծությունից: Իր ժողովրդի համար գործած Նրա նշաններն ու հրաշքները ցույց տվեցին, որ Նա ավելի հզոր է, քան բնությունը և բոլոր նրանք, ովքեր երկրպագում էին բնությանը: Աստված անցավ հպարտ Եգիպտոսի երկրով այնպես, ինչպես Նա կանցնի երկրի վրայով վերջին օրերում: Կրակով ու փոթորկով, երկրաշարժով ու մահով մեծ ԵՄ-ը փրկեց Իր ժողովրդին: Նա դուրս հանեց նրանց ստրկության երկրից: Նա առաջնորդեց նրանց «այն մեծ և ահագին, և կիզող օձերով և կարիճներով լիքը, չոր ու անջուր անապատով» (Երկրորդ Օրինաց 8.15): Նա նրանց համար ջուր հանեց «ապառաժ քարից” և կերակրեց նրանց «երկնքի ցորենով” (Սաղմոս 78.24): «Որովհետև,- ասաց Մովսեսը,- Եհովայի բաժինը իր ժողովուրդն է, Հակոբը նրա ժառանգության վիճակն է: Նրան ամայի երկրի մեջ գտավ, վայրի, ոռնացող անապատում. նրան շրջապատեց, նրան խրատեց, նրան պահպանեց իր աչքի բիբի պես: Ինչպես որ արծիվը քրքրում է իր բույնը, շուռ է գալիս իր ձագերի վրա, տարածում է թևերը, վեր առնում նրանց, տանում է նրանց իր թևերի վրա, այնպես Եհովան միայն ման ածեց նրան» (Երկրորդ Օրինաց 32.9-12): Այսպես Նա Իր մոտ բերեց նրանց, որ բնակվեին Ամենաբարձրյալի շուքի տակ:ՔԱ 224.3

    Քրիստոսն էր Իսրայելի որդիների առաջնորդն անապատում նրանց թափառումների ժամանակ: Ցերեկն ամպի, իսկ գիշերը’ կրակի սյունով ծածկված, Նա առաջնորդեց նրանց: Քրիստոսը պահպանեց նրանց անապատի վտանգներից, բերեց նրանց ավետյաց երկիրը, և բոլոր ազգերի առաջ, որոնք Աստծուն չէին ճանաչում, հաստատեց Իսրայելին որպես Իր ընտրյալ սեփականությունը’ Տիրոջ այգին:ՔԱ 225.1

    Այս ժողովրդին էին հանձնված Աստծո հայտնությունները: Նրանք ցանկապատված էին Նրա օրենքի պատվիրաններով, ճշմարտության, արդարության և մաքրության հավիտենական սկզբունքներով: [288] Հնազանդությունն այս սկզբունքներին պետք է լիներ նրանց վահանը, քանի որ կփրկեր նրանց այն կործանումից, որ բերում է մեղավոր կյանքը: Եվ ինչպես աշտարակն էր այգու մեջ, Աստված Իր սուրբ տաճարը կանգնեցրեց երկրի մեջտեղում:ՔԱ 225.2

    Քրիստոսն էր նրանց ուսուցիչը: Ինչպես անապատում էր եղել նրանց հետ, այնպես էլ պիտի շարունակեր լինել նրանց ուսուցիչն ու առաջնորդը: Խորանի և տաճարի սուրբ քավության տապանակի վրա հանգչում էր Նրա փառքը: Նա անընդհատ հայտնում էր նրանց Իր սիրո և համբերության հարստությունները:ՔԱ 225.3

    Աստված ցանկանում էր Իր Իսրայել ժողովրդին փառավոր ու պատվական դարձնել: Նրանց ամեն տեսակի հոգևոր առավելություններ էին տրված: Աստված ոչ մի բան չխնայեց’ օժանդակելու նրանց բնավորության ձևավորման և Իր ներկայացուցիչները դարձնելու գործին:ՔԱ 225.4

    Հնազանդությունն Աստծո օրենքին նրանց կդարձներ բարեկեցիկ մի ժողովուրդ, որ կտեսնեին աշխարհի բոլոր ժողովուրդները: Նա, Ով նրանց իմաստնություն և հմտություն տվեց բոլոր ճարտար գործերի մեջ, կշարունակեր լինել նրանց ուսուցիչը և կազնվացներ ու կբարձրացներ նրանց Իր օրենքներին հնազանդվելու միջոցով: Եթե հնազանդ լինեին, նրանք հեռու կլինեին այն հիվանդություններից, որոնցով տառապում էին մյուս ազգերը, և կօրհնվեին մտքի զորությամբ: Աստծո փառքը, Նրա վեհությունն ու զորությունը կդրսևորվեին նրանց բոլոր հաջողությունների մեջ: Նրանք պետք է լինեին թագավորների ու քահանաների թագավորություն: Աստված օժտել էր նրանց ամեն տեսակ ընդունակություններով, որպեսզի դառնային երկրագնդի մեծագույն ազգը:ՔԱ 225.5

    Մովսեսի միջոցով Քրիստոսը միանգամայն որոշակիորեն ներկայացրել էր Աստծո նպատակը և պարզաբանել նրանց բարգավաճման պայմանները: «Դու սուրբ ժողովուրդ ես քո Եհովա Աստծո համար,- ասաց Նա,- քո Եհովա Աստվածը քեզ ընտրեց, որ դու նրա համար սեփական ժողովուրդ լինես երկրի երեսի վրա եղող բոլոր ազգերի միջից ...Եվ իմացիր, որ քո Եհովա Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողներին և իր պատվիրանքները պահողների համար մինչև հազար ազգ ուխտ ու ողորմություն է պահում: [289] ...Ուրեմն պահիր այն պատվիրանքները, կանոնները, դատաստանները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, որ նրանք անես: Եվ կլինի նրա փոխանակ, որ այս դատաստանները լսելով’ նրանք պահես կատարես, քո Եհովա Աստվածն էլ քեզ համար քո հայրերին երդում արած ուխտը և ողորմությունը կպահի: Եվ քեզ կսիրի և քեզ կօրհնի և քեզ կկշտացնի. և կօրհնի քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո ցորենը, քո գինին, քո յուղը, կովերիդ ծնունդը և ոչխարներիդ հոտերը այն երկրի վրա, որ քո հայրերին երդում արեց քեզ տալու համար: Ամեն ազգերից ավելի օրհնված կլինես... Եվ Եհովան վեր կառնի քեզնից ամեն հիվանդությունները. և եգիպտացիների այն չար ցավերը’ որոնք գիտես, քեզ վրա չի բերի» (Երկրորդ Օրինաց 7.6,9, 11-15):ՔԱ 226.1

    Իր պատվիրանները պահելու դեպքում Աստված խոստացել էր նրանց տալ ցորենի առատ բերք և ժայռից մեղր բխեցնել նրանց համար: Նա նրանց երկար կյանք կպարգևեր և Իր փրկությունը ցույց կտար նրանց:ՔԱ 226.2

    Անհնազանդության պատճառով Ադամն ու Եվան կորցրին Եդեմը, և մեղքի պատճառով ամբողջ երկիրը անեծքի տակ ընկավ: Բայց եթե Աստծո ժողովուրդը կհետևեր Նրա ցուցումներին, նրանց երկիրը նորից կդառնար պտղաբեր ու գեղեցիկ: Աստված նրանց ցուցումներ էր տվել հողը մշակելու վերաբերյալ, և նրանք պիտի համագործակցեին Նրա հետ այն վերականգնելու գործում: Այսպես, գտնվելով Աստծո ղեկավարության տակ’ ամբողջ երկիրը հոգևոր ճշմարտության տեսանելի դաս կդառնար: Ինչպես երկիրն իր գանձերը կտար’ ենթարկվելով Նրա բնական օրենքներին, այնպես էլ հնազանդվելով Նրա բարոյական օրենքին’ մարդկանց սրտերը կարտացոլեին Նրա բնավորության հատկանիշները: Նույնիսկ հեթանոսները կընդունեին նրանց գերազանցությունը, ովքեր ծառայել և երկրպագել են կենդանի Աստծուն:ՔԱ 227.1

    «Ահա,- ասաց Մովսեսը,- սովորեցրի ձեզ կանոններ և դատաստաններ, ինչպես որ իմ Եհովա Աստվածը պատվիրեց ինձ, որ այնպես անեք այն երկրում, ուր որ պիտի մտնեք նրան ժառանգելու համար: [290] Հիմա պահեցեք և արեք, որովհետև նա է ձեր իմաստնությունը և հանճարը ազգերի առաջին, որոնք, այս բոլոր կանոնները լսելով, պիտի ասեն. Իրավ այս մեծ ազգը մի իմաստուն և հանճարեղ ժողովուրդ է: Որովհետև ո՞րն է այն մեծ ազգը, որ իր աստվածները իր մոտ լինեն, ինչպես մեր Եհովա Աստվածը ամեն բանում, որ նրանից խնդրում ենք: Եվ ո՞րն է այն մեծ ազգը, որ արդար կանոններ ու դատաստաններ ունենան այսօր ձեր առաջին դրած իմ բոլոր օրենքի նման» (Երկրորդ Օրինաց 4.5-8):ՔԱ 227.2

    Իսրայելի որդիները պիտի գրավեին այն ողջ տարածքը, որ Աստված տվել էր նրանց: Այն ազգերը, որոնք հրաժարվեցին երկրպագել ու ծառայել ճշմարիտ Աստծուն, պիտի զրկվեին իրենց սեփականությունից: Բայց Աստծո նպատակն էր, որ Իսրայելի միջոցով հայտներ Իր բնավորությունը, և մարդիկ դեպի Իրեն դառնային: Ավետարանի հրավերը պետք է տրվեր ողջ աշխարհին: Զոհաբերությունների ծառայության դասերի միջոցով Քրիստոսը պիտի փառավորվեր բոլոր ազգերի առաջ, և բոլոր նրանք, ովքեր կնայեին Նրան, պիտի ապրեին: Բոլորը, ովքեր քանանացի Ռախաբի և մովաբացի Հռութի նման կռապաշտությունից դառնում էին երկրպագելու ճշմարիտ Աստծուն, պիտի միանային Նրա ընտրյալ ժողովրդին: Ու երբ իսրայելացիների թվին ավելանար, նրանք պիտի ընդարձա- կեին իրենց սահմանները, մինչև որ նրանց թագավորությունն ընդգրկեր ամբողջ աշխարհը:ՔԱ 227.3

    Աստված ցանկանում էր բոլոր ազգերին հավաքել Իր ողորմած իշխանության տակ: Նա կամենում էր, որ երկիրը լցվեր ուրախությամբ ու խաղաղությամբ: Նա մարդուն ստեղծեց երջանկության համար և փափագում է մարդկանց սրտերը լցնել երկնային խաղաղությամբ: Նա կամենում է, որ երկրային ընտանիքները լինեն երկնային մեծ ընտանիքի խորհրդապատկերները:ՔԱ 228.1

    Բայց Իսրայելը չիրականացրեց Աստծո նպատակը: Տերը հայտարարեց. «Ես քեզ տնկել էի իբրև ընտիր որթ, բոլորովին հավատարիմ սերմ. բայց դու ինչպե՜ս փոխվեցիր ինձ համար, վայրի որթի անպիտան ճյուղեր դարձար» (Երեմիա 2.21): «Մի սաղարթածավալ որթ է Իսրայելը. պտուղ է բերում իրեն համար” (Օվսե 10.1): «Եվ հիմա, ով Երուսաղեմի բնակիչ և Հուդայի մարդ, մեկ դատեցեք իմ ու իմ այգիի մեջ: էլ ի՞նչ կար անելու իմ այգիին, որ ես չեմ արել նրան. [291] ինչո՞ւ համար սպասեցի, որ խաղող բերեր. և նա ազոխ բերեց: Եվ հիմա ձեզ իմացնեմ, թե ինչ եմ անելու իմ այգիին, ես քանդելու եմ նրա ցանկը, որ լինի արոտատեղ. ես քարուքանդ եմ անելու նրա պատերը, որ ոտնահար դառնա: Եվ խոպանացած եմ թողնելու նրան, նա պիտի չհոտվի և չմշակվի, և պիտի ցախ ու փուշ բուսնի. Եվ ամպերին պատվիրելու եմ, որ նրա վրա անձրև չտեղան: Որովհետև... Նա սպասում էր իրավունքի, և ահա արյունահեղություն, արդարության’ և ահա աղաղակ» (Եսայիա 5.3-7):ՔԱ 228.2

    Մովսեսի միջոցով Տերը Իր ժողովրդին հայտնել էր անհավատարմության հետևանքները: Մերժելով պահել Նրա ուխտը’ նրանք իրենց կտրում էին Աստծո կյանքից, և Նրա օրհնությունը չէր կարող հանգչել նրանց վրա: «Քո անձին զգուշություն արա,- ասաց Մովսեսը,- միգուցե քո Եհովա Աստծուն մոռանաս, որ չպահես նրա պատվիրանքները, դատաստանները և կանոնները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ: Միգուցե ուտես և կշտանաս, և գեղեցիկ տներ շինես և բնակվես, և արջառներդ ու հոտերդ շատանան, և արծաթդ ու ոսկիդ շատանա, և ամեն ունեցածդ շատանա, և հետո սիրտդ հպարտանա, և Եհովա Աստծուն մոռանաս... Եվ սրտումդ ասես’ թե այս հարստությունն իմ կարողությամբ և իմ ձեռքի ուժով վաստակեցի... Եվ եթե քո Եհովա Աստծուն մոռանալով ուրիշ աստվածների հետևից գնաս, նրանց պաշտես և նրանց երկրպագություն անես, և այսօր քեզ վկայում եմ, որ անպատճառ կկորչեք. Այն ազգերի պես, որ Եհովան ձեր առաջից կորցնում է, այնպես կկորչեք, որովհետև ձեր Եհովա Աստծո խոսքին չլսեցիք” (Երկրորդ Օրինաց 8.11-14,17,19,20):ՔԱ 228.3

    Հրեաները ուշադրություն չդարձրեցին նախազգուշացման վրա: Նրանք մոռացան Աստծուն և տեսադաշտից կորցրեցին իրենց բարձր կոչումը’ լինելու Նրա ներկայացուցիչնե- րը: Այն օրհնությունները, որ նրանք ստացան, աշխարհին ոչ մի օրհնություն չտվեցին: Իրենց բոլոր առավելությունները նրանք օգտագործեցին ինքնափառաբանության համար: [292] Նրանք կողոպտեցին Աստծուն այն ծառայությամբ, որ Նա պահանջում էր նրանցից, կողոպտեցին իրենց մերձավորներին’ զրկելով նրանց հոգևոր առաջնորդությունից և սուրբ օրինակից: Մինչջրհեղեղյան աշխարհի բնակիչների նման, նրանք հետևեցին իրենց չար սրտերի անսուրբ խորհուրդներին: Այս- պիսով, Աստծուն վերաբերող ամեն սուրբ բան նրանք դարձրին զավեշտական’ ասելով. «Տիրոջ տաճարն են սրանք” (Երեմիա 7.4)’ միաժամանակ սխալ ներկայացնելով Աստծո բնավորությունը, անարգելով Նրա անունը և պղծելով Նրա սրբարանը:ՔԱ 229.1

    Այն մշակները, ովքեր նշանակված էին խնամելու Տիրոջ այգին, անհավատարիմ գտնվեցին իրենց պարտականություններում: Քահանաներն ու ուսուցիչները անհավատարիմ առաջնորդներ էին: Նրանք ժողովրդին ցույց չտվին Աստծո բարությունն ու ողորմածությունը և Նրա պահանջը, որ սիրեն և ծառայեն Իրեն: Այս մշակներն իրենց փառքն էին փնտրում: Նրանք կամենում էին յուրացնել այգու պտուղները: Նրանց մտահոգությունը մարդկանց ուշադրությունն ու գովասանքը իրենց վրա գրավելն էր:ՔԱ 229.2

    Իսրայելի այս առաջնորդների հանցանքը նման չէր սովորական մեղավորների հանցանքին: Այս մարդիկ ամե- նահանդիսավոր պարտավորություն ունեին Աստծո առաջ: Նրանք խոստացել էին սովորեցնել’ «Այսպես է ասում Տերը» և խիստ հնազանդություն դրսևորել իրենց գործնական կյանքում: Սրանք անելու փոխարեն’ նրանք խեղաթյուրում էին Սուրբ Գիրքը: Նրանք ծանր բեռներ էին դնում մարդկանց վրա’ ստիպելով կյանքի ամեն քայլափոխին ինչ-որ ծեսեր կատարել: ժողովուրդը շարունակ անհանգստության մեջ էր, քանի որ չէր կարողանում կատարել այն պահանջները, որոնք կարգել էին վարդապետները: Տեսնելով, որ անհնար է պահել մարդկանց կողմից սահմանված պատվիրանները, շատերը անհոգ դարձան նաև Աստծո պատվիրանների նկատմամբ:ՔԱ 230.1

    Տերը հայտնել էր Իր ժողովրդին, որ Ինքն է այգու տերը, և որ նրանց ամբողջ ունեցվածքը տրված էր իրենց այն պայմանով, որ օգտագործեին Իր համար: Բայց քահանաների ու ուսուցիչների սրբազան պարտականությունների կատարման ժամանակ չէր երևում, որ նրանք գործ ունեին Աստծո սեփականության հետ: Նրանք մշտապես կողոպտում էին Նրա այն միջոցներն ու հնարավորությունները, որ Նա վստահել էր նրանց Իր գործն առաջ տանելու համար: [293] Նրանք այնքան ժլատ էին ու ագահ, որ նույնիսկ հեթանոսներն էին արհամարհում նրանց: Այսպիսով առիթ տվեցին հեթանոս աշխարհին սխալ մեկնաբանելու ինչպես Աստծո բնավորությունը, այնպես էլ Նրա արքայության օրենքները:ՔԱ 230.2

    Հայրական սրտով Աստված համբերում էր Իր ժողովրդին: Իր ողորմությունները տալով ու հետ վերցնելով’ Նա աղերսում էր նրանց, որ ուղղվեն: Նա համբերությամբ նրանց ցույց էր տալիս իրենց մեղքերը և երկայնամտությամբ սպասում դրանց խոստովանությանը: Մարգարեներ ու լրաբերներ էին ուղարկվում մշակների մոտ’ ներկայացնելու նրանց Աստծո պահանջները, սակայն ողջունելու փոխարեն’ նրանց հետ թշնամաբար էին վարվում: Մշակները նրանց հալածեցին ու սպանեցին: Աստված ուրիշ լրաբերներ ուղարկեց, բայց նրանց հետ էլ նույն ձևով վարվեցին, միայն այս անգամ ավելի խորը ատելությամբ:ՔԱ 230.3

    Ուրիշ ելք չգտնելով’ Աստված ուղարկեց Իր Որդուն’ ասելով. «Իմ որդուց կամաչեն”: Բայց նրանց դիմադրությունը նրանց ոխակալ էր դարձրել, և իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սրան սպանենք և նրա ժառանգությանը տիրենք”: Դրանից հետո մեզ կմնա միայն վայելել այգու պտուղները և վարվել դրանց հետ ինչպես կամենանք:ՔԱ 231.1

    Հրեա իշխանները չէին սիրում Աստծուն, այդ պատճառով էլ հեռացան Նրանից և մերժեցին Նրա բոլոր առաջարկները հարցի արդարացի լուծման համար: Քրիստոսը’ Աստծո Սիրելին, եկավ պաշտպանելու այգու Տիրոջ իրավունքները, բայց մշակները բացահայտ արհամարհանքով վերաբերվեցին Նրա հետ’ ասելով. Մենք թույլ չենք տա, որ այս մարդն իշխի մեզ վրա: Նրանք նախանձեցին Քրիստոսի բնավորության գեղեցկությանը: Նրա ուսուցման ձևը շատ ավելի գերազանց էր իրենցից, և նրանք զարհուրեցին Նրա հաջողությունից: Նա հանդիմանում էր նրանց’ մերկացնելով նրանց կեղծավորությունը և ցույց տալով նրանց գործելակերպի իրական արդյունքները: Դա նրանց կատաղության էր հասցնում: Նրանք սաստիկ ցավ էին զգում այն կշտամբանքներից, որոնք չէին կարողանում լռեցնել: [294] Նրանք ատում էին արդարության այն բարձր չափանիշը, որ Քրիստոսը մշտապես ներկայացնում էր: Նրանք տեսան, որ Նրա ուսմունքը մերկացնում է իրենց եսամոլությունը և որոշեցին սպանել Նրան: Նրանք ատեցին Նրա օրինակելի ազնվությունն ու բարեպաշտությունը և այն վսեմ հոգևորությունը, որ երևում էր Նրա բոլոր գործերում: Նրա ողջ կյանքը մի հանդիմանություն էր իրենց եսամոլությանը, ու երբ եկավ վերջնական փորձությունը, երբ պիտի դրսևորվեր կամ հնազանդություն, որ կբերի դեպի հավիտենական կյանք, կամ անհնազանդություն, որ կառաջնորդեր դեպի հավիտենական մահ, նրանք մերժեցին Իսրայելի Սուրբին: Երբ նրանց առաջարկվեց ընտրություն կատարել Քրիստոսի ու Բարաբբայի միջև, նրանք բղավեցին. «Արձակիր մեզ համար Բարաբբային» (Ղուկաս 23.18): Եվ երբ Պիղատոսը հարցրեց. «Ապա ի՞նչ անեմ Հիսուսին», նրանք կատաղությամբ գոչեցին. «Թող խաչվի” (Մատթեոս 27.22): «Ձեր թագավո՞րը խաչեմ»,- հարցրեց Պիղատոսը: Այժմ քահանաներն ու իշխանները պատասխանեցին. «Մենք թագավոր չունենք բացի կայսրից” (Հովհաննես 19.15): Երբ Պիղատոսը լվաց ձեռքերն’ ասելով. «Ես այդ արդարի արյունից անմեղ եմ”, քահանաները միացան տգետ ամբոխին, որ կատաղած բացականչում էր. «Դրա արյունը մեզ վրա և մեր որդկանց վրա” (Մատթեոս 27.24,25):ՔԱ 231.2

    Այսպես հրեա առաջնորդները կատարեցին իրենց ընտրությունը: Նրանց վճիռը գրանցվեց այն գրքում, որ Հովհաննեսը տեսավ Նրա ձեռքին, Ով նստած էր Գահին, գիրք, որ ոչ մի մարդ չէր կարող բացել: Իր ողջ վրեժխնդրությամբ այս վճիռը կներկայացվի նրանց այն օրը, երբ Հուդայի ցեղից Առյուծը կբացի այն գիրքը:ՔԱ 232.1

    Հրեաներն այն միտքն էին փափագում, որ իրենք երկնքի սիրելիներն են, և որ միշտ պետք է մեծարվեն որպես Աստծո եկեղեցի: Նրանք իրենց Աբրահամի զավակներ էին համարում, և նրանց այնքան ամուր էր թվում իրենց բարեկեցության հիմքը, որ կարծում էին, թե ոչ երկիրն ու ոչ էլ երկինքը չեն կարող իրենց զրկել իրավունքներից: Բայց իրենց անհավատարիմ կյանքով նրանք պատրաստվում էն դատապարտվելու երկնքի կողմից և բաժանվելու Աստծուց:ՔԱ 232.2

    Այգու առակում, այն բանից հետո, երբ Քրիստոսը քահանաներին ցույց տվեց իրենց ամբարշտության եզրափակիչ գործը, հարց տվեց նրանց. [295] «Արդ’ երբ որ այն այգու տերը գա, ի՞նչ կանի այն մշակներին»: Քահանաները մեծ հետաքրքրությամբ էին հետևել պատմությանը, և առանց գիտակցելու, որ այդ ամենը հենց իրենց է վերաբերում, ժողովրդի հետ միաձայն պատասխանեցին. «Չարերին չարաչար կկորցնի, և այգին կտա ուրիշ մշակների, որ պտուղները կտան նրան իրենց ժամանակներում”:ՔԱ 232.3

    Անգիտակցաբար նրանք իրենց սեփական դատավճիռը կայացրին: Հիսուսը նայեց նրանց, և Նրա զննող հայացքից նրանք հասկացան, որ կարդաց իրենց սրտերի գաղտնիքները: Նրա աստվածությունը փայլատակեց նրանց առջև անվրեպ զորությամբ: Մշակների մեջ նրանք տեսան իրենց պատկերը և ակամայից բացականչեցին. «Քա՜վ լիցի”:ՔԱ 232.4

    Հանդիսավորությամբ և ափսոսանքով Քրիստոսը հարցրեց. «Դուք երբեք չե՞ք կարդացել գրքում. Այն քարը, որ շինող- ներն անարգեցին, նա եղավ անկյունի գլուխ. սա Տիրոջից եղավ, և մեր աչքերի առաջին զարմանալի է: Սրա համար ասում եմ ձեզ. որ Աստծո արքայությունը ձեզնից վեր կառնվի և մի ազգի կտրվի, որ նրան պտուղներ կբերի: Եվ այս քարի վրա ընկնողը կփշրվի. և ում վրա որ նա ընկնի’ կջարդի նրան»:ՔԱ 232.5

    Քրիստոսը կկասեցներ հրեա ազգի դատավճիռը, եթե ժողովուրդն ընդուներ Իրեն: Բայց ատելությունն ու նախանձը նրանց անողոք էին դարձրել: Նրանք որոշեցին չընդունել Հիսուս Նազովրեցուն որպես Մեսիա: Նրանք մերժեցին աշխարհի Լույսը, և այդ պահից նրանց կյանքը պատվեց կեսգիշերային խավարով: Կանխագուշակված դատավճիռը կատարվեց հրեա ազգի վրա: Իրենց իսկ անղեկավարելի, կատաղի զգացմունքներն էին, որ նրանց կորստյան պատճառը դարձան: Կույր մոլուցքի մեջ նրանք ոչնչացրին մեկը մյուսին: [296] Նրանց ապստամբ, համառ հպարտությունն իրենց վրա բերեց հռոմեական նվաճողների բարկությունը: Երուսաղեմն ավերվեց, տաճարը հիմնովին քանդվեց, և նրա տեղը դաշտի պես հերկվեց: Հուդայի որդիները մեռան ամենադաժան մահով: Միլիոնավորները վաճառվեցին ստրկության’ հեթանոս երկրներում ծառայելու համար:ՔԱ 233.1

    Որպես ժողովուրդ հրեաները չիրականացրին Աստծո նպատակը, և այգին վերցվեց նրանցից: Այն առավելությունները, որ նրանք չարաշահեցին, այն գործը, որ արհամարհեցին, տրվեցին ուրիշներին:ՔԱ 233.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents