Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Այլ տաղանդներ

    Սուրբ Հոգու հատուկ պարգևները առակում ներկայացված տաղանդները չեն միայն: Դրանք նաև բոլոր ժառանգական կամ ձեռք բերված, մարմնավոր կամ հոգևոր պարգևներն ու ձիրքերն են: Բոլորը պետք է ներգրավվեն Քրիստոսի ծառայության մեջ: Նրա աշակերտները դառնալով’ մենք մեզ նվիրում ենք Նրան այն ամենի հետ մեկտեղ, ինչ-որ կանք և ունենք: Այս պարգևները Նա մեզ է վերադարձնում սրբված ու ազնվացած, որպեսզի օգտագործենք մեր մոտիկների օրհնության համար հանուն Նրա փառքի:ՔԱ 259.3

    Աստված տվել է «յուրաքանչյուրին իր կարողության չափ”: Տաղանդները քմահաճորեն չեն բաժանվում: Նա, ով ի վիճակի է հինգ տաղանդ օգտագործել, ստանում է հինգը: Նա, ով միայն երկուսը կարող է գործածել, ստանում է երկուսը: Նա, ով կարող է խելացի օգտագործել միայն մեկը, ստանում է մեկը: Ոչ ոք չպետք է տրտնջա, որ ավելի մեծ պարգև չի ստացել, քանի որ Նա, Ով բաշխել է ամեն մարդու, հավասարապես է փառավորվում վստահված յուրաքանչյուր պարգևի օգտագործմամբ, անկախ նրանից’ մե՞ծ է այն, թե՞ փոքր: Նա, ում հանձնվեց հինգ տաղանդ, պետք է վերադարձներ հինգի շահույթը, իսկ նա, ով միայն մեկն ուներ’ մեկինը: Աստված սպասում է, որ վերադարձվի «ունեցածի չափով... և ոչ թե չունեցածի չափով” (Բ Կորնթացիս 8.12): [329]ՔԱ 260.1

    Առակում «հինգ տաղանդ առնողը գնաց նրանցով բան արեց և ուրիշ հինգ տաղանդ էլ շահեց: Այնպես էլ նա, որ երկուսն առավ, ուրիշ երկուսն էլ շահեց»:ՔԱ 260.2

    Տաղանդները, որքան էլ քիչ լինեն, պետք է օգտագործվեն: Մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի ոչ թե այն հարցը, թե «որքան եմ ստացել», այլ’ «ինչպես եմ օգտագործում այն, որ ունեմ”: Մեր բոլոր ուժերի զարգացումը’ մեր առաջին պարտականությունն է Աստծո և մեր դրացիների հանդեպ: Նա, ով օրեցօր չի զարգացնում իր ընդունակություններն ու տաղանդները, չի իրագործում կյանքի նպատակը: [330] Խոստովանելով, որ հավատում ենք Քրիստոսին, մենք’ որպես աշխատողներ, պարտավորված ենք անել հնարավոր ամեն բան Տիրոջ համար, և ամեն մի ընդունակություն պետք է հասցնենք կատարելության բարձրագույն աստիճանին, որպեսզի կարողանանք հնարավորին չափով շատ բարիք գործել:ՔԱ 260.3

    Տերը մեծ գործ ունի, որ պետք է կատարվի, և Նա ապագա կյանքում ամենից առավել կվարձատրի նրանց, ովքեր ավելի անկեղծ ու հոժարակամ են ծառայում Իրեն ներկա կյան- քում: Տերն ընտրում է Իր գործակալներին և ամեն օր տարբեր հանգամանքներում փորձում է նրանց Իր ծրագրի համապատասխան: Ամեն անգամ ջանալով իրագործել Իր ծրագիրը’ Նա ընտրում է Իր գործակիցներին ոչ թե նրա համար, որ կատարյալ են, այլ’ որ Իր հետ միանալով’ նրանք կարող են հասնել կատարելության:ՔԱ 260.4

    Աստված ընդունելու է միայն նրանց, ովքեր որոշել են բարձրագույն նպատակին հասնել: Նա ամեն մի մարդու պարտավորեցնում է աշխատել իր ուժերի չափով: Բարոյական կատարելություն է պահանջվում բոլորից: Մենք երբեք չպետք է հարմարեցնենք արդարության չափանիշը մեր ժառանգական կամ ձեռք բերված չար հակումներին համապատասխան: Մենք պետք է հասկանանք, որ բնավորության անկատարությունը մեղք է: Աստված ունի բնավորության բոլոր արդար գծերը ինչպես մի կատարյալ ներդաշնակ ամբողջություն, և ամեն ոք, ով ընդունում է Քրիստոսին որպես անձնական Փրկիչ’ մենաշնորհ ունի տիրապետելու այդ հատկություններին:ՔԱ 261.1

    Եվ նրանք, ովքեր կամենում են աշխատել Աստծո հետ համատեղ, պետք է պայքարեն մարմնի ամեն մի անդամի և մտքի ամեն մի ունակության կատարելության համար: Իսկական դաստիարակությունը ֆիզիկական, մտավոր և բարոյական ուժերի պատրաստությունն է ամենօրյա պարտականությունների կատարման և մարմնի, մտքի ու հոգու մարզումը’ աստվածային ծառայության համար: Սա այն դաստիարակությունն է, որ շարունակվելու է հավիտենական կյանքի ընթացքում:ՔԱ 261.2

    Տերը պահանջում է, որ ամեն քրիստոնյա զարգացնի իր աշխատունակությունն ու ընդունակությունները բոլոր ասպա- րեզներում: Քրիստոսն Իր արյան և տառապանքների գնով է վճարել մեր մեղքի վարձքը, որ ապահովի մեր կամավոր ծառայությունը: [331] Նա եկավ աշխարհ, որպեսզի օրինակ ծառայի մեզ, թե ինչպես և ինչ հոգով պիտի աշխատենք: Նա կամենում է, որ սովորենք, թե ինչպես կարող ենք լավագույնս առաջ տանել Նրա գործը և փառավորել Նրա անունն աշխարհում’ երկնային Հորը պատվելով մեծագույն սիրով ու նվիրվածու- թյամբ, Ով «այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես 3.16):ՔԱ 261.3

    Բայց Քրիստոսը մեզ չի հավաստիացրել, որ բնավորության կատարելության հասնելը հեշտ գործ է: Ազնիվ ու հղկված բնավորությունը չի ժառանգվում: Այն ձեռք չի բերվում պատահականորեն: Ազնիվ բնավորությունը ձևավորվում է անհատական ջանքերով, Քրիստոսի արժանիքների ու շնորհի միջոցով: Աստված տալիս է տաղանդներ, մտքի կարողություններ, մենք ձևավորում ենք բնավորությունը: Այն ձևավորվում է «ես»-ի հետ ծանր մարտեր մղելու միջոցով: Պայքար պայքարի հետևից պետք է տարվի ժառանգական հակումների դեմ: Մենք պետք է խստորեն քննադատենք մեզ և թույլ չտանք, որ որևէ տհաճ գիծ մնա չշտկված:ՔԱ 262.1

    Թող ոչ ոք չասի, թե չի կարող շտկել իր բնավորության թերությունները: Եթե այս որոշմանը հանգեք, դուք, անշուշտ, չեք կարող հավիտենական կյանք ձեռք բերել: Անկարողությունը կախված է ձեր սեփական կամքից: Եթե չցանկանաք, չեք կարող հաղթահարել: Իսկական դժվարությունը ծագում է անսուրբ սրտի ապականությունից և Աստծո ղեկավարությանը չենթարկվելու ցանկությունից:ՔԱ 262.2

    Շատ մարդիկ, ում Աստված գերազանց գործելու հնարավորություն է տվել, շատ քիչ են անում, որովհետև քիչ ջանք են թափում: Հազարավորներն այնպես են անցկացնում իրենց կյանքը, ասես ոչ մի որոշակի նպատակ չունեն, որ ձգտեն հասնել դրան: Այսպիսիններն իրենց գործերի համեմատ վարձատրություն կստանան:ՔԱ 262.3

    Հիշեցեք, որ ավելի բարձր չափանիշի չեք հասնի, քան այն, որ ինքներդ եք որոշել ձեզ համար: Ուստի ձեզ համար բարձր նշանակետ սահմանեք, և քայլ առ քայլ, թեկուզ և ցավոտ ջանքերով, ինքնուրացությամբ և անձնազոհությամբ, զարգացման աստիճաններով բարձրացեք մինչև վերջ: [332] Թող ոչինչ ձեզ հետ չպահի: ճակատագիրը ոչ մի մարդու չի կարող այնքան ամուր կապել իր ցանցով, որ նա անօգնական ու անորշ վիճակում մնա: Խանգարող հանգամանքները պետք է հաստատ որոշում առաջացնեն հաղթահարելու դրանք: Յու- րաքանչյուր խոչընդոտի հաղթահարումն առաջ գնալու ավելի մեծ ընդունակություն և քաջություն կծնի: Վճռականորեն առաջ շարժվեք ճիշտ ուղղությամբ, և հանգամանքները ձեր օգնականները կլինեն, և ոչ թե արգելքները:ՔԱ 262.4

    Ձգտեք Տիրոջ փառքի համար զարգացնել բնավորության բոլոր գծերը: Ձեր բնավորության ձևավորման ամեն մի փուլում պետք է գոհացնեք Աստծուն: Դուք դա կարող եք անել, ինչպես Ենովքը գոհացրեց Նրան’ ապրելով այլասերված դարում: Ենովքներ կան նաև մեր օրերում:ՔԱ 263.1

    Եղեք ինչպես Դանիելը’ այդ հավատարիմ պետական գործիչը, մարդ, ում ոչ մի փորձություն չկարողացավ սասանել: Մի’ հիասթափեցրեք Նրան, Ով այնպես սիրեց ձեզ, որ Իր կյանքը տվեց ձեր մեղքերը ջնջելու համար: Նա ասում է. «Առանց ինձ չեք կարող ոչինչ անել»: Հիշեք սա: Եթե սխալներ եք թույլ տվել, բայց տեսնում եք դրանք և համարում ինչպես նախազգուշացնող ազդանշաններ, ապա, անշուշտ, հաղթանակ եք տանում: Այսպիսով դուք պարտությունը վերածում եք հաղթանակի՝ հիասթափեցնելով թշնամուն և փառաբանելով ձեր Փրկչին:ՔԱ 263.2

    Աստվածային նմանությամբ ձևավորված բնավորությունը միակ գանձն է, որ կարող ենք մեզ հետ այս աշխարհից մյուս աշխարհը տանել: Նրանք, ովքեր Քրիստոսի դպրոցում են սովորում այս աշխարհում, իրենց հետ երկնային բնակարանները կտանեն աստվածային բոլոր գիտելիքները: Եվ երկնքում մենք պետք է շարունակ կատարելագործվենք: Ուրեմն, որքա՜ն կարևոր է բնավորության զարգացումն այս կյանքում:ՔԱ 263.3

    Երկնային էակները կհամագործակցեն այն մարդու հետ, ով վճռական հավատով ձգտում է բնավորության այնպիսի կատարելության, որ կհասցնի կատարելության նաև գործերում: Ամեն մեկին, ով զբաղված է այս աշխատանքով, Քրիստոսն ասում է. «Ես քո աջ կողմում եմ, որ օգնեմ քեզ” [333]ՔԱ 263.4

    Երբ մարդու կամքը համագործակցում է Աստծո կամքի հետ, այն դառնում է ամենազոր: Ինչ որ անհրաժեշտ է անել Նրա պատվերով, կարող է արվել Նրա զորությամբ: Բոլոր Նրա պատվերներն իրագործելի են:ՔԱ 263.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents