Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    «Փեսային դիմավորելու»

    Ըստ Մատթեոսի 25.1-13:

    Քրիստոսն Իր աշակերտների հետ նստած է Ձիթենյաց սարի վրա: Արևը մայր է մտել սարերի հետևում, և երկինքը շղարշվել է երեկոյան ստվերներով: Նրանց տեսադաշտում բնակելի մի տուն է’ պայծառ լուսավորված կարծես ինչ-որ տոնախմբության համար: Բայց պատուհաններից ու դռնից լույս է սփռվում, իսկ շուրջը սպասում է դիմավորողների մի խումբ’ ցույց տալով, որ հարսանեկան թափորը շուտով կհայտնվի: Արևելքի շատ երկրներում հարսանեկան հանդեսները տեղի են ունենում երեկոյան: Փեսան դուրս է գալիս դիմավորելու հարսնացուին և բերելու նրան իր տունը: Ջահերի լույսի տակ հարսանեկան թափորը ճանապարհ է ընկնում հարսի հոր տանից դեպի փեսայի տուն, որտեղ խնջույք է պատրաստված հրավիրված հյուրերի համար: Այնտեղ, ուր նայում է Քրիստոսը, մի խումբ մարդիկ սպասում են հարսանյաց շքերթին’ նրան միանալու մտադրությամբ:ՔԱ 331.1

    Սպիտակ հագուստով տասը երիտասարդ կանայք ոտները կախ գցած սպասում են հարսնացուի տան մոտ: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին մի վառված ճրագ կա և փոքրիկ մի սափոր’ յուղի համար: Բոլորն անհամբեր սպասում են փեսայի հայտնվելուն: Բայց նա ուշանում է: [406] ժամերն անցնում են իրար հետևից, սպասողները թմրում և քնում են: Կեսգիշերին մի աղաղակ է լսվում. «Ահա փեսան գալիս է. դուրս եկեք նրան դիմավորելու”: Քնածները, հանկարծ արթնանալով, տեղից վեր են թռչում: Նրանք տեսնում են մոտեցող թափորը’ ջահերով լուսավորված և ուրախ երաժշտությամբ: Նրանք լսում են փեսայի և հարսնացուի ձայնը: Տասը կույսերն արագ վերցնում են իրենց լապտերներն ու կարգի բերում դրանք’ շտապելով առաջ գնալ: Բայց հինգը թերացել էին իրենց անոթները յուղով լցնել: Նրանք չէին նախատեսել, որ հետաձգումն այդքան երկար կտևի, և պատրաստ չէին այդպիսի անակնկալի: Դառնացած’ նրանք դիմում են իրենց ավելի խոհեմ ընկերուհիներին’ ասելով. «Տվեք մեզ ձեր յուղից, որովհետև մեր լապտերները հանգչում են»: Բայց այն հինգ սպասողները հենց նոր կարգի բերված ճրագներով դատարկել էին իրենց շշերը: Նրանք ավելորդ յուղ չունեին հատկացնելու, և պատասխանում են. «Միգուցե մեզ և ձեզ բավական չլինի. բայց ավելի լավ’ գնացեք ծախողների մոտ և գնեցեք ձեզ համար»:ՔԱ 331.2

    Մինչև նրանք գնացին առնելու, թափորը շարժվեց առաջ և թողեց նրանց հետևում: Այն հինգը վառված ճրագներով, միացան ամբոխին ու տուն մտան հարսանեկան շքախմբի հետ, և դուռը փակվեց: Երբ հիմար կույսերը հասան խնջույքի սրահը, անսպասելիորեն մերժվեցին: Խնջույքի տերը հայտարարեց. «Ես չեմ ճանաչում ձեզ”: Նրանք կանգնած մնացին դատարկ փողոցում, գիշերվա մթության մեջ:ՔԱ 332.1

    Երբ Քրիստոսը նստած նայում էր մարդկանց այն խմբին, ովքեր սպասում էին փեսային, Նա աշակերտներին պատմեց տասը կույսերի պատմությունը’ նրանց օրինակով նկարագրելով եկեղեցու վիճակը, որ պետք է ապրի Իր երկրորդ գալստյան նախաշեմին:ՔԱ 332.2

    Սպասողների երկու խմբերը խորհրդանշում են այն երկու կարգի մարդկանց, ովքեր ասում են, թե սպասում են իրենց Տիրոջը: Նրանք կոչված են կույսեր, որովհետև մաքուր հավատ են դավանում: ճրագներն իրենցից ներկայացնում են Աստծո խոսքը: Սաղմոսերգուն ասում է. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լույս’ իմ ճանապարհի համար” (Սաղմոս 119.105): [407] Յուղը Սուրբ Հոգու խորհրդանիշն է: Այսպես է Հոգին ներկայացված Զաքարիայի մարգարեության մեջ: «Եվ հետ դառավ ինձ հետ խոսող հրեշտակը,- ասում է նա,- և ինձ զարթնեցրեց, ինչպես որ մի մարդ կզարթնեցնեն իր քնից: Եվ ինձ ասաց. Ի՞նչ ես տեսնում դու. և ես ասացի. Տեսնում եմ ահա մի բոլորովին ոսկի աշտանակ և մի բաժակ նրա գագաթին են: Եվ երկու ձիթենի նրա կողքին. մեկը’ բաժակի աջ կողմից, և մեկը’ նրա ձախ կողմից: Եվ ես պատասխանեցի և ասացի ինձ հետ խոսող հրեշտակին, թե Սրանք ի՞նչ են, տեր իմ... Եվ նա պատասխանեց ու ասաց ինձ, թե Սա Տիրոջ խոսքն է առ Զորաբաբել’ ասելով. Ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ իմ Հոգով, ասում է Զորաց Տերը... Եվ երկրորդ անգամ պատասխանեցի և ասացի նրան. [408] Ի՞նչ են այս երկու ձիթե- նիի հասկերը, որոնք երկու ոսկի խողովակների միջով ոսկի յուղը թափում են իրենցից... Եվ նա ասաց. սրանք են երկու օծյալները, ովքեր կանգում են բոլոր երկրի Տիրոջ առաջին» (Զաքարիա 4.1-14):ՔԱ 332.3

    Ձիթենու երկու ծառերից ոսկյա յուղ էր թափվում ոսկյա խողովակներով ճրագակալի բաժակի մեջ, այնտեղից էլ հոսում էր ոսկյա կանթեղների մեջ, որոնք լուսավորվում էին սրբարանը: Այդպես էլ այն սուրբերի միջոցով, որ կանգնած են Աստծո առաջին, Սուրբ Հոգին տրվում է նրանց, ովքեր նվիրվել են Նրա ծառայությանը: Այդ երկու օծյալների առաքելությունն է’ Աստծո ժողովրդին հաղորդել այն միակ երկնային շնորհը, որ կարող է Նրա խոսքը ճրագ դարձնել ոտների համար և լույս’ ճանապարհի համար: «Ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ իմ Հոգով, ասում է Զորաց Տերը» (Զաքարիա 4.6):ՔԱ 333.1

    Առակում բոլոր տասը կույսերը դուրս եկան դիմավորելու փեսային: Բոլորն էլ ճրագներ և յուղի անոթներ ունեին: Որոշ ժամանակ նրանց մեջ ոչ մի տարբերություն չէր նկատվում: Այդպիսի վիճակում է գտնվում եկեղեցին Քրիստոսի երկրորդ գալուստից անմիջապես առաջ: Բոլորը գիտեն Սուրբ Գիրքը: Բոլորն էլ լսել են Քրիստոսի մոտալուտ գալստյան լուրը և վստահորեն սպասում են Նրա հայտնվելուն: Բայց ինչպես առակում, այնպես էլ հիմա է: Սպասումի ժամանակն անցնում է, հավատը’ փորձվում, ու երբ լսվում է կանչը’ «Ահա փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու», շատերն անպատրաստ են: Նրանք յուղ չունեն իրենց անոթներում: Նրանք զուրկ են Սուրբ Հոգուց:ՔԱ 333.2

    Առանց Աստծո Հոգու Նրա խոսքի գիտությունը ոչ մի արժեք չունի: ճշմարտության տեսությունը, եթե չի ուղեկցվում Սուրբ Հոգով, չի կարող կենդանացնել հոգին կամ սրբացնել սիրտը: Կարելի է ծանոթ լինել Աստվածաշնչի պատվիրաններին ու խոստումներին, բայց եթե Աստծո Հոգին չդրոշմի ճշմարտությունը սրտի մեջ, բնավորությունը չի փոխվի: Առանց Հոգու լուսավորության մարդիկ ի վիճակի չեն լինի տարբերե- լու ճշմարտությունը մոլորությունից, և նրանք կընկնեն սատանայի հնարամիտ փորձություններից: [411]ՔԱ 333.3

    Հիմար կույսերով ներկայացված խմբի մարդիկ կեղծավորներ չեն: Նրանք հարգում են ճշմարտությունը, պաշտպանում են այն, հավանում են այն մարդկանց, ովքեր հավատում են ճշմարտությանը, բայց չեն հանձնվել Սուրբ Հոգու աշխատանքին: Նրանք չեն ընկել ժայռի’ Քրիստոս Հիսուսի վրա և թույլ չեն տվել, որ իրենց հին բնությունը փշրվի: Այս կարգի մարդիկ ներկայացված են նաև որպես քարքարոտ հողով ունկնդիրներ: Նրանք պատրաստակամությամբ ընդունում են խոսքը, բայց չեն յուրացնում նրա սկզբունքները: Նրա ազդեցությունը տևական չէ: Հոգին գործում է մարդու սրտի վրա և նրա ցանկությամբ ու համաձայնությամբ նրանում կերտում է նոր բնություն, բայց հիմար կույսերի ներկայացրած դասակարգը բավարարվել է միայն մակերեսային աշխատանքով: Նրանք չեն ճանաչում Աստծուն: Նրանք չեն ուսումնասիրել Նրա բնավորությունը, մշտապես չեն հաղորդակցվել Նրա հետ, դրա համար էլ չգիտեն, թե ինչպես վստահեն, ինչպես նայեն և ապրեն: Նրանց ծառայությունն առ Աստված վեր է ածվել ձևականության: «Նրանք քեզ մոտ կգան, հենց որ ժողովուրդը եկավ, և քո առաջին կնստեն իբրև իմ ժողովուրդ, և կլսեն քո խոսքերը, բայց նրանց չեն կատարի, այլ նրանք իրենց բերանով հաճություն ցույց կտան, բայց նրանց սիրտն իրենց ագահության հետևից է գնում” (Եզեկիել 33.31): Պողոս առաքյալը նշում է, որ սա է լինելու նրանց հատուկ բնութագիրը, ովքեր կապրեն Քրիստոսի երկրորդ գալստյան նախօրեին: Նա ասում է. «Հետին օրերում չար ժամանակներ կգան: Որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր... ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր: Որ աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացած են» Բ (Տիմոթեոս 3.1-5):ՔԱ 334.1

    Սա մարդկանց այն խումբն է, որ վտանգի ժամանակ կբա- ցականչի’ «խաղաղություն և անվտանգություն”: Նրանք իրենց սրտերը փարատում են ապահովությամբ և չեն էլ մտածում վտանգի մասին: Երբ թմբիրից արթնանան, կտեսնեն իրենց աղքատությունը և ուրիշներին կդիմեն իրենց պակասը լրացնելու համար, բայց ոչ մի մարդ չի կարող լրացնել մյուսի հո- գևոր պակասությունը: [412] Աստծո շնորհը ձրի առաջարկված է եղել ամեն հոգու, Ավետարանի լուրը’ հռչակված. «Նա, որ ծարավ է’ թող գա, և նա, որ կամենում է’ թող առնի կյանքի ջուրը ձրի” (Հայտնություն 22.17): Բայց բնավորությունը հնարավոր չէ փոխանցել: Ոչ ոք չի կարող հավատալ ուրիշների փոխարեն: Ոչ ոք չի կարող ստանալ Հոգին ուրիշի փոխարեն: Ոչ մի մարդ չի կարող մեկ ուրիշին հաղորդել այն բնավորությունը, որ Հոգու աշխատանքի պտուղն է: «Եվ Նոյը, Դանիելը և Հոբը նրա մեջ լինեն, կենդանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ ոչ տղա և ոչ աղջիկ կազատեն, նրանք իրենց արդարությամբ իրենց անձը կազատեն” (Եզեկիել 14.20):ՔԱ 334.2

    ճգնաժամում է, որ բացահայտվում է մարդու բնավորությունը: Երբ կեսգիշերին ազդեցիկ ձայնը հայտարարեց. «Ահա փեսան գալիս է. դուրս եկեք նրան դիմավորելու», և քնած կույսերն արթնացան իրենց նիրհից, երևաց, թե ով էր պատրաստվել այդ իրադարձությանը: Երկու խմբերն էլ հանկարծակիի էին եկել, բաց մեկը պատրաստ էր անակնկալի, իսկ մյուսն անպատրաստ գտնվեց: Այդպես էլ հիմա, անսպասելի, չնախատեսված մի փորձանք, ինչ-որ մի բան, որ մարդուն կանգնեցնում է դեմ-դիմաց մահվան հետ, ցույց կտա, թե արդյո՞ք նա իսկապես հավատ է ունեցել Աստծո խոստումների նկատմամբ: Դա ցույց կտա, թե հաստատվա՞ծ է արդյոք մարդը շնորհի միջոցով: Վերջին մեծ փորձությունը կգա մարդկությանը հատկացված փորձնական ժամկետի ավարտին, երբ չափազանց ուշ կլինի հոգու կարիքը բավարարելու համար:ՔԱ 335.1

    Տասը կույսերը սպասում են այս երկրի պատմության մայ- րամուտին: Բոլորն իրենց քրիստոնյա են համարում: Բոլորն էլ լսել են կոչը, ունեն անուն, ճրագ, և բոլորն էլ ասում են, թե ծառայում են Աստծուն: Առերևույթ ամենքն էլ սպասում են Քրիստոսի հայտնությանը: Բայց հինգն անպատրաստ են: Հինգը կգտնվեն զարմանքի և սոսկումի մեջ’ խնջույքի սրահից դուրս:ՔԱ 335.2

    Վերջին օրը շատերը թույլտվություն կխնդրեն մտնելու Քրիստոսի արքայությունն’ ասելով. «Մենք քո առաջին կերանք և խմեցինք, և դու մեր հրապարակներում սովորեցրիր»: [413] «Տեր, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, և քո անու- նով դևեր հանեցինք, և քո անունով շատ զորություններ գործեցինք”: Բայց պատասխանը հետևյալն է. «Ասում եմ ձեզ, ես չեմ ճանաչում ձեզ, թե ինչ տեղից եք. հեռու կացեք ինձնից» (Ղուկաս 13.26,27, Մատթեոս 7.22): Նրանք այս կյանքում չմտերմացան Քրիստոսի հետ, դրա համար էլ չգիտեն երկնքի լեզուն, նրանց օտար է դրա ուրախությունը: «Մարդկանցից ո՞վ գիտի մարդի բաները, եթե ոչ մարդի հոգին, որ նրանում է. այսպես էլ Աստծո բաները ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո Յոգին” (Ա Կորնթացիս 2.11):ՔԱ 335.3

    Ամենատխուր բառերը, որ երբևէ լսել է մահկանացուի ականջը, դատավճռի այս բառերն են’ «Ես չեմ ճանաչում ձեզ”: Յոգու հաղորդությունը, որ դուք արհամարհեցիք, միակն էր, որ կարող էր թույլ տալ ձեզ միանալու հարսանյաց խնջույքի ուրախ բազմությանը: Դուք չեք կարող մասնակցել այդ իրադարձությանը: Կուրացած աչքերը չեն նկատի լույսը, խլացած ականջները չեն լսի մեղեդին: Դրա սերն ու բերկրանքը ուրախության ոչ մի արձագանք չեն արթնացնի աշխարհից բթացած սրտի մեջ: Դուք վտարված եք երկնքից, քանի որ չեք կարող հաղորդակցվել երկնային էակների հետ:ՔԱ 336.1

    Մենք չենք կարող պատրաստ լինել դիմավորելու Տիրոջը’ արթնանալով աղաղակից’ «Ահա փեսան”, որից հետո կրկին լցնել մեր դատարկ ճրագները: [414] Չենք կարող Քրիստոսից հեռու ապրել այս կյանքում և այնուամենայնիվ պիտանի լինել Նրա մտերմությանը երկնքում:ՔԱ 336.2

    Առակում իմատուն կույսերն իրենց ճրագների հետ միասին յուղ էին վերցրել անոթների մեջ: Նրանց լույսը պայծառ վառվում էր սպասման ողջ գիշերվա ընթացքում: Այն օգնում էր ուժեղացնելու այն հրավառությունը, որ արվում էր փեսայի պատվին: Փայլելով խավարի մեջ’ այն օգնում էր լուսավորելու փեսայի տուն’ հարսանյաց խնջույքը տանող ճանապարհը:ՔԱ 336.3

    Այդպես էլ Քրիստոսի հետևորդները պետք է լույս սփռեն աշխարհում տիրող խավարի մեջ: Աստծո խոսքը լույս է, երբ այն Սուրբ Յոգու միջոցով վերափոխիչ մի ուժ է դառնում ընդունողի կյանքում: Ներդնելով մարդկանց սրտերում Իր խոսքի սկզբունքները’ Սուրբ Յոգին նրանց մեջ զարգացնում է աստվածային հատկանիշներ: Նրա փառքի լույսը’ Նրա բնա- վորությունը, պիտի շողա Իր հետևորդների մեջ: Այսպես նրանք պիտի փառավորեն Աստծուն, պիտի լուսավորեն Փեսայի տունը, Աստծո քաղաքը, Գառան հարսանյաց ընթրիքը տանող ճանապարհը:ՔԱ 336.4

    Փեսայի գալուստը կեսգիշերին էր’ ամենամութ ժամին: Այդպես էլ Քրիստոսի գալուստը կլինի այս երկրի պատմության ամենախավար ժամանակաշրջանում: Նոյի և Ղովտի օրերը պատկերում են աշխարհի իրավիճակը մարդի Որդու գալստյան նախօրեին: Աստվածաշունչը, ցույց տալով մեր ժամանակներն, ասում է, որ սատանան պիտի գործի իր ողջ զորությամբ և «անիրավության ամեն խաբեություններով» (Բ Թեսաղոնիկեցիս 2.9,10): Նրա գործը պարզորոշ երևում է արագորեն աճող խավարում, բազմաթիվ մոլորություններում, հերձվածողություններում ու այս վերջին օրերի խաբեություններում: Սատանան գերել է ոչ միայն աշխարհը, նրա խաբեությունները խմորում են Տեր Հիսուս Քրիստոսի այսպես կոչված եկեղեցիները: Մեծ ապստամբությունը կնվաճի խավարի’ մութ, ինչպես կեսգիշերը, անթափանցելի, ինչպես քուրձը: [415] Աստծո ժողովրդի համար դա փորձության, լացի և ճշմարտության համար հալածանքի մի գիշեր կլինի: Բայց այդ մութ գիշերվա խավարի միջից կփայլի Աստծո լույսը:ՔԱ 337.1

    Նա հրամայեց, որ «խավարից լույս ծագի» (Բ Կորնթացիս 4.6): Երբ «երկիրն անձև ու դատարկ էր, և խավար կար անդունդի վրա... Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա: Եվ Աստված ասաց. Լույս լինի, և լույս եղավ» (Օննդոց 1.2,3): Այդպես էլ հոգևոր խավարի գիշերում Աստծո խոսքը հնչում է’ «Լույս լինի»: Իր ժողովրդին Նա ասում է. «Վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է, և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա” (Եսայիա 60.1):ՔԱ 337.2

    «Ահա,- ասում է Սուրբ Գիրքը,- խավարը ծածկել է երկիրը, և մառախուղն’ ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը, և նրա փառքը երևում է քեզ վրա” (Եսայիա 60.2):ՔԱ 337.3

    Աստծուն սխալ հասկանալու խավարն է, որ պատել է երկիրը: Մարդիկ կորցնում են Նրա բնավորության ճանաչումը: Այն սխալ է հասկացվել և սխալ մեկնաբանվել: Ներկա ժամանակում Աստծուց լուր պիտի հռչակվի, լուր, որն իր ազդեցությամբ լուսավորում է և իր զորությամբ փրկում: Նրա բնավորութունը պետք ճանաչվի: Աշխարհի խավարի մեջ պիտի շողա Նրա փառքի լույսը, Նրա բարության, ողորմության և ճշմարտության լույսը:ՔԱ 337.4

    Սա այն աշխատանքն է, որ նկարագրված է Եսայիա մարգարեի խոսքերով. «Ձայնդ ուժով բարձրացրու, ով Երուսա- ղեմի ավետաբեր, մի վախենա, ասա Հուդայի քաղաքներին. Ահա ձեր Աստվածը: Ահա Եհովա Տերը զորությամբ կգա, և նրա բազուկը կիշխի նրա համար. ահա իր վարձքն իր հետ է և իր հատուցումն’ իր առաջին» (Եսայիա 40.9,10):ՔԱ 338.1

    Նրանք, ովքեր սպասում են Փեսայի գալստյանը, պետք է ասեն մարդկանց. «Ահա ձեր Աստվածը»: Գթության լույսի վերջին շողերը, ողորմության վերջին լուրը, որ պիտի տրվի աշխարհին, Նրա սիրառատ բնավորության հայտնությունն է: [416] Աստծո զավակները պետք է ցույց տան Նրա փառքը: Իրենց կյանքով ու բնավորությամբ նրանք պիտի հայտնեն, թե ինչ է արել Աստծո շնորհն իրենց համար:ՔԱ 338.2

    Արդարության Արեգակի լույսը պետք է արտացոլվի բարի գործերի, ճշմարտության խոսքերի և սուրբ արարքների մեջ:ՔԱ 338.3

    Քրիստոսը’ Իր Հոր փառքի արտացոլումը, եկավ աշխարհ որպես լույս: [417] Նա եկավ, որպեսզի Աստծուն ներկայացնի մարդկանց, և Նրա մասին գրված է, որ Նա օծված էր «Սուրբ Հոգով և զորությունով» և «ման եկավ բարիք անելով» (Գործք առաքելոց 10.38): Նազարեթի ժողովարանում Նա ասաց. «Տիրոջ Հոգին ինձ վրա է. որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին’ տեսություն. խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու” (Ղուկաս 4.18,19): Սա էր այն աշխատանքը, որ Նա հանձնարարեց Իր աշակերտներին. «Դուք աշխարհի լույսն եք,- ասաց Նա,- Այսպես լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջ, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը, որ երկնքումն է” (Մատթեոս 5.14,16):ՔԱ 338.4

    Հենց այս աշխատանքն է նկարագրում Եսայիա մարգարեն, երբ ասում է. «Այո, հացդ կտրիր տուր սովածին, և թափառական խեղճերին տար տունդ, երբ մի մերկ տեսնես, նրան հագցրու, և քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր: Այն ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագի, և քո բժշկությունը շուտով պիտի բուսնի, և քո արդարությունը պիտի գնա քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահի քեզ հետևից» (Եսայիա 58.7,8):ՔԱ 338.5

    Այսպիսով, հոգևոր խավարի գիշերին Աստծո փառքը պիտի շողա Իր եկեղեցու միջոցով’ ընկածներին բարձրացնելու, սգավորներին մխիթարելու գործում:ՔԱ 339.1

    Ամենուրեք լսվում է աշխարհի թախծալի ողբը: Ամեն քայլափոխին կարիքավորներ ու տառապյալներ են: Մեր պարտքն է թեթևացնել ու մեղմացնել կյանքի դժվարություններն ու տա- ռապանքները:ՔԱ 339.2

    Գործնական աշխատանքը շատ ավել մեծ ազդեցություն կունենա, քան սոսկ քարոզը: Մենք պետք է կերակրենք սովածին, հագցնենք մերկին և ապաստան տանք տնանկին: Եվ մենք կոչված ենք անելու սրանից ավելին: Հոգու կարիքները կարող է բավարարել միայն Քրիստոսի սերը: Եթե Քրիստոսը բնակվում է մեր մեջ, ապա մեր սրտերը լցված կլինեն աստվածային կարեկցանքով: Անկեղծ, քրիստոսանման սիրո ծածկված աղբյուրները կբացվեն: [418]ՔԱ 339.3

    Աստված պահանջում է, որ ոչ միայն նյութապես, այլև մեր զվարթ դեմքով, հուսադրող խոսքերով, մեր բարի ձեռքսեղմումով օգնենք կարիքավորներին: Երբ Քրիստոսը բուժում էր հիվանդներին, Նա Իր ձեռքը դնում էր նրանց վրա: Այդպես էլ մենք պիտի մոտիկից շփվենք նրանց հետ, որ կամենում ենք օգնել:ՔԱ 339.4

    Կան շատերը, ովքեր հուսալքված են: Վերադարձրեք նրանց արևի լույսը: Շատերը կորցրել են արիությունը: Քաջալերող խոսքեր ասեք նրանց: Աղոթեք նրանց համար: Կան այնպիսիք, ովքեր կյանքի հացի կարիքն ունեն: Կարդացեք նրանց Աստծո խոսքից: Շատերը տառապում են հոգևոր հիվանդությամբ, որ ոչ մի երկրային բալասան կամ բժիշկ չեն կարող բուժել: Աղոթեք այս հոգիների համար, նրանց Հիսուսի մոտ բերեք: Ասացեք նրանց, որ Գաղաադում բալասան կա և Բժիշկ:ՔԱ 339.5

    Լույսը օրհնություն է’ տիեզերական օրհնություն, որ թափում է իր գանձերն անշնորհակալ, անսուրբ և անբարոյական աշխարհի վրա: Այդպես էլ Արդարության Արեգակի լույսը: Ողջ երկիրը, պատված մեղքի, վշտերի ու ցավերի խավարով, պիտի լուսավորվի Աստծո սիրո գիտությամբ: Ոչ մի աղանդից, խավից կամ մարդկային դասակարգից չպետք է պահվի երկնային գահից փայլող լույսը:ՔԱ 339.6

    Հույսի և ողորմության լուրը պետք է հասցնել մինչև աշխարհի ծայրերը: Ով էլ որ կամենա, կարող է ձեռքը մեկնել, բռնել Աստծո զորությունից և խաղաղություն անել Նրա հետ, և նա խաղաղություն կգտնի: Հեթանոսներն այլևս պատված չեն լինի կեսգիշերվա խավարով: Արդարության Արեգակի պայծառ ճառագայթները կցրեն մթությունը: Դժոխքի իշխանությունը հաղթված է:ՔԱ 340.1

    Բայց ոչ մի մարդ չի կարող տալ այն, ինչ որ ինքը չի ստացել: Մարդկությունն Աստծո գործում ոչինչ չի կարող ստեղծել: Ոչ մի մարդ իր սեփական ջանքերով չի կարող Աստծո լուսաբերը դառնալ: Ոսկյա յուղն էր, որ երկնային լրաբերները թափում էին խողովակների մեջ, որ ոսկյա բաժակից էլ այն հոսի սրբարանի ճրագներին, որ անընդհատ պայծառ և փայլուն լույս էր տալիս: [419] Մարդուն շարունակ փոխանցվող Աստծո սերն է, որ ի վիճակի է դարձնում նրան լույս տալու: Սիրո ոսկյա յուղը առատորեն հոսում է բոլոր նրանց սրտերը, ովքեր հավատով միացել են Աստծուն, որպեսզի կրկին լույս տա բարի գործերի և Աստծուն մատուցած անկեղծ ու սրտանց ծառայության մեջ:ՔԱ 340.2

    Սուրբ Հոգու մեծ ու անսահման պարգևն իր մեջ պարունակում է երկնային ողջ հարստությունը: Աստծո կողմից արված որևէ սահմանափակման պատճառով չէ, որ Նրա շնորհի լիությունը չի թափվում մարդկանց վրա: Եթե բոլորը կամենային ստանալ, ապա բոլորն էլ կլցվեին Նրա Հոգով:ՔԱ 340.3

    Յուրաքանչյուրի առավելությունն է լինել կենդանի խողովակ, որի միջոցով Աստված կարող է աշխարհին հաղորդել Իր շնորհի գանձերը’ Քրիստոսի անքննելի հարստությունները: Քրիստոսը ոչինչ այնպես շատ չի փափագում ունենալ, որքան այնպիսի գործակիցներ, ովքեր աշխարհին կներկայացնեն Իր Հոգին ու բնավորությունը: Աշխարհը ոչ մի բանի կարիքն այնքան չի զգում, որքան Փրկչի սիրո հայտնությանը մարդկանց միջոցով: Ամբողջ երկինքը սպասում է այնպիսի անոթների, որոնց միջոցով սուրբ յուղը կարող է թափվել’ մարդկանց սրտերում ուրախություն և օրհնություն լինելու համար:ՔԱ 340.4

    Քրիստոսն ամեն պատրաստություն տեսել է, որ Իր եկեղեցին լինի վերափոխված մի մարմին, լուսավորված աշխարհի Լույսով’ Քրիստոսով, և ունենա էմմանուելի փառքը: Նրա նպատակն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա շրջապատված լինի լույսի ու խաղաղության հոգևոր մթնոլորտով: Նա կամենում է, որ մենք մեր կյանքում դրսևորենք Իր ուրախությունը:ՔԱ 341.1

    Սրտից բխող երկնային սերը կվկայի նրանում բնակվող Սուրբ Հոգու մասին: Աստվածային լիությունը կհոսի նվիրված մարդու միջոցով, որպեսզի տրվի ուրիշներին:ՔԱ 341.2

    «Բժշկություն» կա Արդարության Արեգակի «թևերի վրա” (Մաղաքիա 4.2): Այդպես էլ յուրաքանչյուր իսկական աշակերտ պետք է ամենուրեք կյանքի, քաջության, օգտակարության և ճշմարիտ բժշկության ազդեցություն թողնի:ՔԱ 341.3

    Քրիստոսի կրոնն ավելին է նշանակում, քան մեղքի ներումը: Դա այն է, երբ մեղքերը հեռացվում են, իսկ ստեղծված դատարկությունը լցվում է Սուրբ Հոգու շնորհով: [420] Դա նշանակում է աստվածային լուսավորում, ուրախություն Աստծով: Դա նշանակում է սիրտ, որ ազատված է «ես”- ից և օրհնված Քրիստոսի մշտական ներկայությամբ: Երբ Քրիստոսն է իշխում հոգու մեջ, այնտեղ կա մաքրություն և ազատություն մեղքից: Ավետարանի ծրագրի փառքը, լիությունն ու լրիվությունը իրականացված են կյանքում: Փրկչի ընդունումը բերում է կատարյալ խաղաղության, կատարյալ սիրո և կատարյալ վստահության հուրը: Կյանքում արտահայտված Քրիստոսի բնավորության գեղեցկությունն ու անուշահոտությունը վկայում են, որ Աստված իսկապես Իր Որդուն ուղարկել է աշխարհ, որպեսզի Նա դառնա նրա Փրկիչը:ՔԱ 341.4

    Քրիստոսը չի պատվիրում Իր հետևորդներին ջանալ լուսավորել: Նա ասում է. «Այսպես լուսավորի ձեր լույսը”: Եթե դուք ստացել եք Աստծո շնորհը, ապա լույսը ձեր մեջ է: Հեռացրեք խոչընդոտները, և Տիրոջ փառքը կհայտնվի: Լույսը կշողա, որպեսզի թափանցի խավարի մեջ և ցրի այն: Դուք չեք կարող չլուսավորել ձեր ազդեցության շրջանակներում:ՔԱ 341.5

    Նրա փառքի հայտնությունը մարդկային կերպարանքում երկինքն այնքան կմոտեցնի մարդկանց, որ ներքին տաճարը զարդարող գեղեցկությունը կերևա յուրաքանչյուրի հոգում, ում մեջ բնակվում է Փրկիչը: Սրտում ապրող Քրիստոսի փառքը կգերի մարդկանց: Աստծո համար այսպես շահված հոգիներից գովասանքի և փառաբանության հեղեղներ կհոսեն մեծ Պար- գևողին:ՔԱ 342.1

    «Վեր կաց լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է, և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա” (Եսայիա 60.1): Այս պատգամը տրված է նրանց, ովքեր դուրս են գալիս դիմավորելու Փեսային: Քրիստոսը գալիս է զորությունով ու մեծ փառքով: Նա գալիս է Իր փառքով և Հոր փառքով: Նա գալիս է բոլոր սուրբ հրեշտակների հետ: Մինչ աշխարհն ընկղմված է խավարի մեջ, սրբերի բոլոր բնակավայրերում լույս կլինի: Նրանք առաջինը կտեսնեն Նրա երկրորդ հայտնության լույսը: Անարատ լույս է շողալու Նրա պայծառությունից, և Փրկիչ Հիսուսով կհիանան բոլորը, ովքեր ծառայել են Նրան: [421] Այն ժամանակ, երբ ամբարիշտները կփախչեն Նրա ներկայությունից, Քրիստոսի հետևորդները կցնծան: Հոբ նահապետը, տեսնելով Քրիստոսի երկրորդ գալուստն, ասաց. «Որին որ ես ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն են նայելու նրան, և ոչ թե ուրիշը» (Հոբ 19.27): Իր հավատարիմ հետևորդների համար Քրիստոսը եղել է ամենօրյա ընկեր ու մոտիկ բարեկամ: Նրանք ապրել են Աստծո հետ սերտ շփման, մշտական հաղորդակցության մեջ: Նրանց վրա ծագել է Տիրոջ փառքը: Նրանց մեջ արտացոլվել է Աստծո փառքի գիտության լուսավորությունն ի դեմս Հիսուս Քրիստոսի: Հիմա նրանք ցնծում են Իր ողջ վեհությամբ հայտնված Թագավորի փառքի և պայծառության վառ ճառագայթների մեջ: Նրանք պատրաստ են ընկերակցելու երկնքի հետ, քանի որ նրանք երկինքը ունեն իրենց սրտերում:ՔԱ 342.2

    Գլուխները վեր պահած, Արդարության Արեգակի պայծառ ճառագայթներով լուսավորված, ցնծալով, որ իրենց փրկությունը մոտեցել է, նրանք դուրս են գալիս դիմավորելու Փեսային’ ասելով. «Ահա մեր Աստվածը, որին մենք հուսացել ենք, և Նա մեզ փրկեց” (Եսայիա 25.9):ՔԱ 342.3

    «Եվ ես լսեցի մի մեծ բազմության ձայն և իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում է. Ալելուիա՜, որովհետև Ամենակալ Տեր Աստվածը թագավորեց: Խնդանք և ուրախ լինենք, և փառք տանք նրան. որ եկավ Գառի հարսանիքը, և նրա կինը պատրաստեց իրեն: ...Եվ ասաց ինձ. Գրիր, Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչվածները”: Նա «Տերերի Տեր է, և թագավորների Թագավոր. և նրանք, որ նրա հետ են, կոչված, ընտրված և հավատարիմ են» (Հայտնություն 19.6-9, 17.14):ՔԱ 343.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents