Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ճամփեզրի հողը

    Այս առակը ցույց է տալիս, թե ինչպես է հողը ազդում սերմի աճի վրա: Սրանով Քրիստոսը փաստորեն Իր ունկնդիրներին ասում էր. «Անվտանգ չէ ձեզ համար դառնալ Իմ գործի քննադատները կամ թե հիասթափության մեջ ընկնել, եթե այն չի համապատասխանում ձեր գաղափարներին: Ամենակարևոր հարցը ձեզ համար այն է, թե ինչպես եք ընդունում Իմ պատգամը: [44] Ձեր հավիտենական ճակատագիրը կախված է այն ընդունելուց կամ մերժելուց”:ՔԱ 22.1

    Բացատրելով այն սերմի մասին, որն ընկել է ճամփեզրին, Նա ասաց. «Այն ամենից, որ արքայության խոսքը լսում և չի իմանում, գալիս է չարը և հափշտակում է նրա սրտի մեջ սերմածը. սա է ճանապարհի մոտ սերմածը»:ՔԱ 22.2

    ճամփեզրին ընկած սերմը խորհրդանշում է Աստծո խոսքը, երբ այն ընկնում է անուշադիր ունկնդրի սրտի մեջ: Այն սիրտը, որ լայն ճանապարհ է դառնում աշխարհի անցուդարձի, հաճույքների և մեղքերի համար, նման է պինդ տրորված մի արահետի, որ կոխկրտված է մարդկանց և անասունների ոտքերի տակ: Կլանված եսասիրական նպատակներով և մեղսալից բավականություններով’ հոգին «խստանում է մեղքի խաբեությունից” (Եբրայեցիս 3.13): Հոգևոր ունակությունները կաթվածահար են: Մարդիկ լսում են խոսքը, սակայն չեն հասկանում այն: Նրանք չեն զգում, որ այն իրենց է վերաբերում: Նրանք չեն գիտակցում իրենց կարիքը կամ իրենց սպասվող վտանգը: Նրանք չեն ըմբռնում Քրիստոսի սերը և Նրա շնորհի ավետիսի կողքով անցնում են այնպես, ասես դա իրենց չի վերաբերում:ՔԱ 22.3

    Ինչպես թռչունները պատրաստ են փախցնելու ճամփեզրի սերմը, այնպես էլ սատանան է պատրաստ խլելու աստվածային ճշմարտության սերմերը հոգուց: Նա վախենում է, որ Աստծո խոսքը կարող է արթնացնել անհոգ մարդուն և ազդել կարծրացած սրտի վրա: Սատանան և նրա հրեշտակները ներկա են այն հավաքներում, որտեղ Ավետարան է քարոզվում: Մինչ երկնքի հրեշտակները ջանում են Աստծո խոսքով ազդել սրտերի վրա, թշնամին արթուն է, որ խափանի խոսքի ազդեցությունը: Մի այնպիսի նախանձախնդրությամբ, որ հավասար է իր չարությանը, նա փորձում է հակառակվել Սուրբ Հոգու գործին: Մինչ Քրիստոսը քաշում է հոգուն Իր սիրով, սատանան փորձում է շեղել այն մարդու ուշադրությունը, ով կամենում է գտնել Փրկչին: Նա զբաղեցնում է մարդու միտքը աշխարհիկ ծրագրերով, գրգռում է քննադատություն կամ էլ ներշնչում է կասկած ու անհավատություն: [45] Երբ խոսողի լեզուն կամ շարժուձևը դուր չի գալիս լսողներին, նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացնում են այս թերությունների վրա: Այսպիսով այն ճշմարտությունը, որի կարիքն ունեն, և որ Աստված ողորմածաբար ուղարկել էր նրանց, տևական ազդեցություն չի գործում:ՔԱ 23.1

    Սատանան շատ օգնականներ ունի: Շատերը, ովքեր հայտարարում են, թե քրիստոնյա են, օգնում են գայթակղիչին խլելու ճշմարտության սերմերն ուրիշների սրտերից: Շատերը, ովքեր լսում են Աստծո խոսքի քարոզը, քննադատության առարկա են դարձնում այն տանը: Նրանք այնպես են քննադատում քարոզը, ինչպես կքննադատեին մի դասախոսի կամ քաղաքական գործչի խոսքերը: Այն լուրը, որը պետք է ընդունվեր որպես իրենց ուղղված Տիրոջ խոսք, քննարկվում է կատակներով կամ ծաղրական մեկնաբանությամբ: Քարոզչի բնավորությունը, շարժառիթներն ու արարքները, եկեղեցու անդամների վարքը ազատորեն քննարկվում է: Խստորեն դատապարտում են, կրկին բամբասում կամ չարախոսում, և այս ամենն’ անհավատների ներկայությամբ: Հաճախ այս բաները խոսում են ծնողներն իրենց իսկ երեխաների ներկայությամբ: [46] Այսպիսով վերանում է հարգանքն Աստծո լրաբերների և ակնածանքը նրանց պատգամների հանդեպ: Եվ շատերը սովորում են թեթևամտորեն վերաբերվել անգամ Աստծո խոսքին:ՔԱ 23.2

    Այսպես քրիստոնյա կոչեցյալների ընտանիքներում շատ երիտասարդներ անհավատ են դառնում: Եվ ծնողները հարց են տալիս, թե ինչու իրենց երեխաները քիչ են հետաքրքրվում Ավետարանով և պատրաստ են կասկածելու Աստվածաշնչի ճշմարտությանը: Նրանք զարմանում են, որ բարոյական և կրոնական ազդեցությունն այդքան դժվար է ներգործում նրանց վրա: Նրանք չեն նկատում, որ իրենց անձնական օրինակն է խստացրել իրենց երեխաների սրտերը: Բարի սերմը տեղ չի գտնում արմատ գցելու, և սատանան առևանգում է այն:ՔԱ 24.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents