Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Սգավորները պիաի մխիթարվեն, 22 Հոկտեմբեր

    Երանի սգավորներին, որ նրանք կմխիթարվեն։ Մ ատթեոս 5. 4:ԱԴ 309.1

    Սուգը, որի մասին այստեղ խոսվում է, ճշմարիտ զղջումն է մեղքի համար։ Տեսնելով խաչին բարձրացած Հիսուսին՝ մարդը գիտակցում է մարդկության մեղավորությունը։ Նա հասկանում է, որ մեղքն է, որ մտրակահարել ու խաչել է Փառքի Տիրոջը։ Տեսնում է, որ թեև իրեն սիրել են անասելի քնքշությամբ, ինքը ապերախտ ու ապստամբ կյանք է ապրել։ Նա լքել է իր լավագույն Ընկերոջը և անարգել երկնքի ամենաթան-կագին պարգևը։ Նա դարձյալ իր համար խաչել է Աստծո Որդուն և կրկին խոցել Նրա վիրավոր, արյունաքամ սիրտը։ Նա, բաժանված Աստծուց ըն-դարձակ, մռայլ ու խոր մեղքի անդունդով և կոտրված սրտով, սուգ է ա—նում։ Այսպես սգացողը «կմխիթարվի»։ Աստված ցույց է տալիս մեզ մեր հանցանքը, որպեսզի գնանք Քրիստոսի մոտ և Նրա միջոցով ազատվենք մեղքի գերությունից՝ ուրախանալով Աստծո որդիների ազատությամբ։ ճշմարիտ զղջումով կարոդ ենք մոտենալ խաչի պատվանդանին և թողնել այնտեղ մեր բեռները։ԱԴ 309.2

    Փրկչի խոսքերը մխիթարական լուր են նաև նրանց համար, ովքեր վիշտ կամ ծանր կորուստ են կրում։ Մեր դառնությունները պատահական չեն լինում։ Աստված «ի սրտե չի նեղացնում և տրտմեցնում մարդկանց որ-դիներին»։ Նա փորձություններն ու նեղությունները թույլ է տափս մեր «օգտի համար, որ նրա սրբությունն ընդունենք»։ Հավատով ընդունված փորձությունը, որը այնքան դառն ու ծանր է թվում, օրհնություն կլինի։ Երկրավոր երջանկությունը խավարեցնող դաժան հարվածը մեր հայացքը դեպի երկինք դարձնելու միջոց կհանդիսանա։ Շատերը երբեք չէին ճանաչի Հի— սուսին, եթե վիշտը չմղեր նրանց՝ Նրանում սփոփանք որոնելու։ԱԴ 309.3

    Տերը կգործի բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են Իրեն։ Հա-վատարիմները պանծալի հաղթանակներ կշահեն։ Արժեքավոր դասեր կառնեն։ Սքանչելի փորձառություններ կունենան։ԱԴ 309.4

    Քրիստոսը բժշկում է կոտրված սիրտն ու մաքրում սգացող հոգին, մինչև այն դառնում է Իր բնակարանը։ԱԴ 309.5