30 - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
Ամուսնություն հասկացությունը, ցավոք, արդեն վաղուց խեղաթյուրված է, ամուսինների մասին պատկերացումը աղավաղված է, ե ամուսնական հարաբերությունների սրբությունը՝ աղարտված։ Այսպես խեղաթյուրվում է Աստծո պատկերը մարտս մեջ, ե ղnւռ է բացվում տառապանքների ու չարի համար։ԸԵԳ 163.1
Անբարոյականությունը մեր դարի մեղքն է։ Դեռ երբեք արատն այդպես հանդգնորեն չի բարձրացրել իր այլանդակ գլուխը, ինչպես հիմա։ Մարդիկ, ըստ երևույթին, ընդարմացման մեջ են գտնվում, և բարին սիրողները վհատված են չարի հանդգնությունից, ուժից և թափից։ Շատերն այնքան են հեռացել Աստծուց, որ անհնար է նրանց մտքերը դարձնել դեպի մաքուրը և սուրբը, ինչպես անհնար է ետ դարձնել Նիագարա ջրվեժի ընթացքը և ստիպել, որ նրա ջրերը բարձրանան վեր։ԸԵԳ 163.2
Մարդու միտքը միանգամից բարոյական անկում չի ապրում մաք-րությունից և սրբությունից դեպի անբարոյականություն, այլասերություն և հանցագործություն։ ժամանակ է պահանջվում մարդուն աստվածային կերպարանք տալու համար, ժամանակ է պահանջվում նաև Աստծո պատկերով ստեղծվածներին սատանայի նմանությամբ կերպարանափոխելուԸԵԳ 163.3
համար։ Չնայած մարդը ստեղծված է Աստծո պատկերով, նա կարող է այնպես դաստիարակելիր միտքը, որ այն, ինչից ինքը երբևէ զզվանք էր զգում, դաոնա իրեն հաճելի։ Նրա բանականությունը հետ է զարգանում, և անհնար է նրան փրկել։ Այդ ժամանակ ինքը մարդը, անում է ամեն ինչ, որ իր բարոյական և մտավոր ուժերը ենթարկվեն չարին։ Ցանկացած մարդ փնի երիտասարդ, թե ծեր, ապահովության մեջ չի փնի, քանի դեռ չի գիտակցում ամեն քայլափոխի Աստծուց խորհուրդ հարցնելու անհրաժեշտությունը։ԸԵԳ 164.1