Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Տիրոջ անունը զուր անղը սյիտի չհիշենք, 21 Փետովար

    Քո ԵՀուվա Աստծո անունը զուր տեղը չՀիշես, որովՀետև. ԵՀովան իր անունը դատարկ տեղը Հիշnղին անպատիժ չի Ւժողնի։ Ելիg 20: 7:ԱԴ 57.1

    Ա յս պատվերի պատճառը տրված է. մենք չպետք է երդվենք «ոչ երկնքով, որովհետև Աստծո աթոռն է, ոչ երկրով, որովհետև նրա ոտքերի պատվանդանն է, և ոչ էլ Երուսաղեմով, որովհետև մեծ Արքայի քաղաքն է։ Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել»։ Ամեն բան Աստված է տալիս։ Այն ամենը, ինչ ունենք, ստացել ենք, ու դեռ ավելին՝ ինչ որ ունենք, ձեռք է բերված Քրիստոսի արյամբ։ԱԴ 57.2

    Երբեք մի ասեք խայթող, զայրալից խոսքեր, քանզի Աստծո և սուրբ հրեշտակների աչքում դրանք աստվածահայհոյության տարատեսակ են։ԱԴ 57.3

    Այս պատվիրանը ոչ միայն բացառում է կեղծ և սովորական երդումները, այլ նաև արգելում է Աստծո անունը գործածել թեթևամիտ կամ անհոգ կերպով՝ կարևորություն չտալով դրա պատկառազդու նշանակությանը։ Չմտածված կերպով Աստծուն սովորական խոսակցության մեջ հիշատւսկելով, վկա կանչելով Նրան աննշան հարցերում, հաճախակի և անմտորեն կրկնելով Նրա անունը՝ անպատվում ենք Իրեն։ «Սուրբ և ահավոր է Նրա անունը»։ Բոլորը պետք է խորհեն Աստծո մեծության, մաքրության ու սրբության մասին, որպեսզի Նրա վսեմ բնավորությունը խորապես տպավորվի սրտում։ Նրա սուրբ անունը պիտի արտասանվի ակնածանքով ու հանդի-սավորությամբ։ԱԴ 57.4

    Մարդկանց չէ, որ պետք է մեծարենք ու պաշտենք։ Միայն Աստված, ճշմարիտ ու կենդանի Աստված է արժանի երկրպագության ու պատվի։ Ըստ Աստվածաշնչի ուսմունքի՝ մենք անարգում ենք Աստծուն, երբ ծառայողներին «պատվելի» ենք անվանում։ Ոչ մի մահկանացու չպետք է հա— վակնի այս տիտղոսին։ Այն պատկանում է միայն Աստծուն՝ առանձնացնելով Նրան մյուս բոլոր էակներից: «Սուրբ և ահավոր է Նրա անունը”... Այդ խոսքի ոչ տեղին օգտագործմամբ անպատվում ենք Աստծուն։ Հայրն ու Որդին են միայն, որ պիտի մեծարվեն։ԱԴ 57.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents