Go to full page →

ԳԼՈՒԽ 4 - ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀՊ 24

Ամբողջ երկինքը վշտի մեջ էր. մարդը կորստյան էր մատնվել, և աշխարհը, որ արարել էր Աստված, պետք է լցվեր թշվառության, հիվանդությունների ու մահվան դատապարտված մահկանացուներով: Մեղավորների համար չկար այս ամենից խույս տալու ոչ մի ճանապարհ: Ադամի ողջ ցեղը պետք է մեռներ: ՀՊ 24.1

Այնուհետև Հիսուսը հրեշտակների բազմությանը հայտնեց, որ կորած մարդու համար փրկության ճանապարհ է պատրաստվել: Նա ասաց, որ աղաչել է Հորը, առաջարկել Իր կյանքը որպես փրկագին, համաձայնել է Իր վրա վերցնել մահվան դատավճիռը, որպեսզի Իր միջոցով մարդը ներումն ստանա, որպեսզի Իր արյան արժանիքներով և Աստծո օրենքին հնազանդվելու միջոցով մարդիկ կարողանան ձեռք բերել Աստծո բարեհաճությունը, բերվեն հիասքանչ պարտեզ ու վայելեն կենաց ծառի պտուղները: ՀՊ 24.2

Հիսուսը նրանց առաջ բաց արեց փրկության ծրագիրը: Նա ասաց նրանց, որ Ինքը պիտի կանգնի Իր Հոր բարկության ու մեղավոր մարդու միջև, ծաղր ու անարգանք կրի և այդ ամենից հետո քչերն են միայն ընդունելու, որ Նա Աստծո Որդին է: Գրեթե բոլորն ատելու ու մերժելու են Նրան: Նա Իր ամբողջ փառքը թողնելու է երկնքում և հայտնվելու է երկրի վրա որպես մարդ, նվաստանալու է որպես մարդ, սեփական փորձով պիտի ծանոթանա այն բազմաթիվ փորձություններին, որ կրելու է մարդը, որպեսզի իմանա, թե ինչպես օգնի փորձվողներին: Վերջապես, այն բանից հետո, երբ կավարտվի Նրա առաքելությունը որպես Ուսուցիչ, Նա պետք է հանձնվի մարդկանց ձեռքը և կրի գրեթե այն բոլոր դաժանություններն ու տանջանքները, որոնց ենթարկելու են Իրեն ամբարիշտ մարդիկ սատանայի ու նրա հրեշտակների դրդմամբ: Նա պետք է մեռնի ամենադաժան մահով, որ երբևէ գոյություն է ունեցել: Նրան մեղսագործի նման կախելու են երկնքի ու երկրի միջև, և Նա հոգեվարքի զարհուրելի ժամեր է ապրելու, այնքան ՀՊ 24.3

Այս գլուխը հիմնված է Ծննդոց 3.15,21-24-ի վրա: զարհուրելի, որ հրեշտակներն անգամ ծածկելու են իրենց երեսները, որպեսզի չտեսնեն այդ տեսարանը: Նա ոչ միայն մարմնական տառապանք է կրելու, այլ նաև հոգեկան, որի առաջ չնչին բան են մարմնական տանջանքները: Նրա վրա է լինելու ամբողջ աշխարհի մեղքերի բեռը: Նա ասաց հրեշտակներին, որ Ինքը մեռնելու և երրորդ օրը հարություն է առնելու երկինք համբարձվելու’ Իր Հոր մոտ, որպեսզի բարեխոսի մոլորված, մեղավոր մարդու համար: