Go to full page →

ԳԼՈՒԽ 1 - ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՀՊ 5

Նախքան ապստամբելը Արուսյակը երկնքում բարձր դիրք ունեցող ու մեծարված մի հրեշտակ էր’ ամենահարգվածը Աստծո Որդուց հետո: Նրա դեմքը, ինչպես և մյուս հրեշտակների դեմքերը, հեզություն ու երջանկություն էր արտահայտում: Նրա ճակատը լայն էր ու վեհ, որ ցույց էր տալիս նրա մեծազոր բանականությունը: Նրա տեսքը կատարյալ էր, պահվածքը՝ ազնիվ ու վեհապանծ: Նրա դեմքը մի յուրահատուկ լույսով էր ողողված, որը շողեր էր արձակում նրա շուրջբոլորը’ ավելի պայծառ ու գեղեցիկ, քան մյուս հրեշտակներինը: Սակայն Քրիստոսը’ Աստծո Որդին, առավելություն ուներ բոլոր հրեշտակների նկատմամբ: Նա մի էր Հոր հետ’ նախքան հրեշտակների արարումը: Արուսյակը նախանձում էր Քրիստոսին և աստիճանաբար իր ձեռքն էր առնում այն իշխանությունը, որը միայն Քրիստոսին էր շնորհված: Հրեշտակները Քրիստոսին ճանաչում էին որպես երկնքի տիրակալ’ օժտված նույն զորությամբ ու իշխանությամբ, ինչ Աստված Ինքը: Իր մասին Արուսյակն այն կարծիքին էր, թե ինքը սիրելին է հրեշտակների մեջ: Այո, Աստված նրան բարձր դիրք էր տվել, բայց նա երախտամոռ էր ու չէր փառաբանում Արարչին իրեն շնորհված այդ մեծ պատվի համար: Նա տենչում էր Աստծո բարձրությանը հասնել: Եվ Արուսյակը հպարտացավ իր վա- յելչությամբ: Նա գիտեր, որ հրեշտակները հարգում են իրեն: Նա հատուկ առաքելություներ իրականացնելու: Նա մեծ Արարչի կողքին էր եղել, և հատկապես նրա վրա էին ընկել հավիտենական Աստծուն պատող մեծափառ լույսի շողերը: Նա մտածում էր, թե ինչ հաճույքով և ինչ պատրաստակամությամբ են հրեշտակները կատարում իր հրամանները: Մի՞թե նրա հանդերձանքը լուսավոր ու գեղեցիկ չէր: Ինչո՞ւ պիտի Քրիստոսը, և ոչ թե ինքը, այդպիսի պատվի արժանանա: ՀՊ 5.1

Այս գլուխր հիմնված է Եսայիա 14.12-14-ի, Եզեկիէլ 28.12-17-ի և Հայտնություն 12.7-9-ի վրա:

Դժգոհ և Հիսուս Քրիստոսի հանդեպ նախանձով լցված’ նա հեռացավ Հոր անմիջական ներկայությունից: Թաքցնելով իր իրական նպատակները’ նա հավաքեց հրեշտակներին իր շուրջը և ներկայացրեց քննարկվելիք հարցը, որը և հենց իր մասին էր: ՀՊ 6.1

Սատանան ասաց, որ Աստված մերժել է իրեն և նախապատվություն է տվել Հիսուսին: Նա նաև ասաց, որ այլևս վերջ է տրված այն երանելի ազատությանը, որ վայելում էին հրեշտակները. չէ՞ որ նրանց գլխին տիրակալ է նշանակված մեկը, որին նրանք պարտավոր են հավերժ ենթարկվել ստրուկների նման: ՀՊ 6.2

Նա հրեշտակներին ասաց, որ հավաքել է նրանց տեղյակ պահելու, որ ինքն այլևս չի հանդուրժի իր և նրանց իրավունքների այս ոտնահարումը, և որ այլևս երբեք չի խոնարհվի Քրիստոսի առաջ: ՀՊ 6.3

Փոխարենը նա կնվաճի այն պատիվը, որ իրենը պիտի լինի, և հրամանատարը կլինի բոլոր նրանց, ովքեր համաձայն են հետևել իրեն ու ենթարկվել իր հրամաններին: ՀՊ 6.4

Հրեշտակների մեջ սուր վեճ ծագեց: Արուսյակը և նրա համակիրները ցանկանում էին փոփոխություններ մտցնել աստվածային կառավարման համակարգում և նրանք ապստամբեցին Որդու իշխանության դեմ: ՀՊ 6.5

Այն հրեշտակները, ովքեր հնազանդ ու հավատարիմ էին, ջանում էին հաշտեցնել այս հզոր, ըմբոստ հրեշտակին իր Արարչի կամքի հետ: Նրանք պարզորոշ ցույց տվեցին, որ Քրիստոսն Աստծո Որդին է, Ով գոյություն է ունեցել Աստծո հետ նախքան հրեշտակների ստեղծվելը և միշտ կանգնած է եղել Աստծո աջ կողմում: Մինչ այդ Նրա համեստ ու սիրով լցված ղեկավարությունը երբեք կասկած չի հարուցել: Նա միայն այնպիսի հրամաններ է արձակել, որոնց կատարումը մեծ ուրախություն էր պարգևել երկնային զորքին: ՀՊ 6.6

Նրանք հավատացնում էին, որ Քրիստոսին հատուկ պատիվը մազաչափ անգամ չի նվազեցնում այն հարգանքը, որ վայելում էր Արուսյակը մինչ այդ: Հրեշտակները լաց էին լինում: Նրանք անկեղծորեն փորձում էին համոզել Արուսյակին հրաժարվել չար մտադրությունից և հնազանդվել իրենց Արարչին: Մինչ այդ ամենուր խաղաղություն ու համերաշխություն էր տիրում: Ինչո՞վ կարող էր պատճառաբանված լինել այդ այլախոհ, ապստամբ ձայնը: ՀՊ 6.7

Արուսյակը հրաժարվեց լսել նրանց և, մեջքով շրջվելով դեպի հնազանդ ու հավատարիմ հրեշտակները, նրանց ստրուկներ անվանեց: Աստծուն նվիրված հրեշտակները զարմացած էին’ տեսնելով, թե ինչ հաջողությամբ է Արուսյակն ապստամբություն հրահրում: Նա հրեշտակներին նոր ու ավելի լավ կառավարություն էր խոստանում, քան այն, ինչ ունեին մինչ այդ, կառավարություն, ուր լիակատար ազատություն կլիներ: Շատերը որոշեցին ընդունել նրան որպես առաջնորդ ու գլխավոր հրամանատար: Տեսնելով, որ իր ջանքերը հաջողությամբ են պսակվում, նա հույս ուներ, թե բոլոր հրեշտակներին իր կողմը կգրավեի և Աստծուն կհավասարվի: Այդ դեպքում իր ազդեցիկ ձայնը կլսվի երկնքի բոլոր բնակչությանը կառավարելիս: ՀՊ 6.8

Հավատարիմ հրեշտակները նրան նորից զգուշացրին, որ համառելու դեպքում հետևանքները վատը կլինեն: Նա, Ով Իր զորությամբ հրեշտակներ է արարել, կարող է նաև խորտակել նրանց հեղինակությունը և պատժել այս հանդգնության ու սարսափելի ապստամբության համար: Մտածելն իսկ ահավոր է, թե ինչպե՞ս կարող է հրեշտակը դեմ դուրս գալ Աստծո սահմանած օրենքին, որը նույնքան սրբազան է, որքան Ինքը’ Աստված: Նրանք ապստամբ հրեշտակներին կոչ արեցին ականջ չդնել Արուսյակի կեղծ փաստարկներին, խորհուրդ տվեցին նրան և բոլոր նրանց, ովքեր ընկել էին նրա ազդեցության տակ, գնալ Աստծո մոտ և խոստովանել իրենց սխալը, այն, որ թույլ են տվել իրենց մի պահ անգամ կասկածի տակ առնել Նրա հեղինակությունը: ՀՊ 7.1

Արուսյակի համակիրներից շատերը հակված էին լսելու հավատարիմ հրեշտակների խորհուրդը, ապաշխարելու իրենց դժգոհու- թյան համար և վերստին շահելու Հոր և Նրա Որդու վստահությունը: Սակայն զորեղ խռովարարը հայտարարեց, որ ծանոթ է Աստծո օրենքին և եթե համաձայնվի այդ ստրկական հնազանդութանը’ կզրկվի իր պատվից: Նրան այլևս չեն վստահի այն վսեմ առաքելությունը, որը նախկինում կատարել է: Նա ասաց, որ ինքն ու իր համակիրները շա՜տ հեռու են գնացել և որ ինքը խիզախորեն կկրի հետևանքները, բայց երբեք ստրկական երկրպագությամբ չի խոնարհվի Աստծո Որդու առաջ: Նա հայտարարեց, որ Աստված իրենց չի ների, ուստի այժմ իրենք պետք է պաշտպանեն իրենց ազատությունը և ուժով նվաճեն այն դիրքն ու հեղինակությունը, որոնք ոչ ոք կամավոր չի տա իրենց: Այսպիսով Արուսյակը’ «լույսի կրողը», ով Աստծո փառքն էր կիսում, մեղքի հետևանքով դարձավ սատանա’ «հակառակորդ»: ՀՊ 7.2

Հավատարիմ հրեշտակները շտապեցին Աստծո Որդու մոտ և պատմեցին Նրան, թե ինչ է տեղի ունենում հրեշտակների շրջանում: Նրանք տեսան, որ Հայրը խորհրդակցում է Որդու հետ, որպեսզի որոշի, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ վերջ դնել սատանայի՝ իրեն վերագրած հեղինակությանը՝ ի բարօրություն հավատարիմ հրեշտակների: Մեծ Աստվածը կարող էր մեծ խաբեբային անմիջապես դուրս վռնդել երկնքից, բայց դա չէր Նրա նպատակը: Նա ցանկանում էր հնարավորություն տալ ապստամբներին’ իրենց ուժերը չափելու Իր Որդու ու Նրա հավատարիմ հրեշտակների հետ: ՀՊ 8.1

Այս պայքարում յուրաքանչյուր հրեշտակ ինքը պետք է բացահայտորեն ընտրեր, թե ում կողմը կանգնել և իրեն ինչպես դրսևորել բոլորի աչքի առաջ: Վտանգավոր կլիներ թույլ տալ ցանկացած մեկին, ով ներքաշվել էր սատանայի ապստամբության մեջ, մնալ բնակվելու երկնքում: Նրանք Աստծո անփոփոխ օրենքի դեմ իսկական ապստամբության դաս էին առել, և կանգ առնել այլևս հնարավոր չէր: Եթե Աստված ցույց տար Իր զորությունը և պատժեր գլխավոր ապստամբին, չէր բացահայտվի դժգոհ հրեշտակների էությունը: Ուստի Աստված այլ ճանապարհ ընտրեց, քանի որ Նա ցանկանում էր երկնքի բոլոր բնակիչներին բացահայտորեն ցույց տալ Իր արդարությունն ու դատաստանը: ՀՊ 8.2