Go to full page →

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀՊ 1

Ներածություն ՀՊ 4

Ինչպե՞ս պատահեց, որ մեր երկիրը հայտնվեց այսպիսի սարսափելի խառնաշփոթի մեջ: Ո՞րն է տառապանքի գոյության պատճառը: Որտեղի՞ց է ծագել չարը: Երբևէ կգա՞ դրա վերջը: ՀՊ 4.1

Այս և նմանատիպ շատ հարցեր են անհանգստացնում մտածող մարդուն: Գիտությունը սրանց պատասխան չի տալիս, իսկ փիլիսոփաների պատասխանները բավականին շփոթեցնող են: Որտե՞ղ գտնենք ճշմարտությունը: ՀՊ 4.2

Այս գրքի նյութը ընտրվել և պատրաստվել է «Փրկության պատմություն” գրքի հիման վրա: Հեղինակի՝ Է. Գ. Ուայթի, անունն ընդգրկված է Սմիթսոնյան հանդեսի հատուկ համարի բոլոր ժամանակների 100 ամենահայտնի ամերիկացիների անվանացանկում (գարուն, 2015 թ.): Ուայթի աշխատությունները թարգմանվել են ավելի քան 160 լեզուներով, որն ավելին է, քան որևէ կնոջ գործ աշխարհում: Շատերին են օգնել նրա խորաթափանցությունն ու ոգեշնչվածությունը: ՀՊ 4.3

«Հույսի պատմությունը» նույնպիսի հնարավորություն է քո հա- մար: ՀՊ 4.4