Go to full page →

Քառասուն օր աշակերտների հետ ՀՊ 86

Հիսուսը քառասուն օր մնաց Իր աշակերտների հետ և նրանց հրճվանք և ուրախություն պարգևեց’ ավելի լիակատար բացա- հայտելով Աստծո արքայության ճշմարտությունները: Նա պատվի- րեց աշակերտներին տեղյակ պահել ամենքին այն ամենի մասին, ինչ տեսել ու լսել էին’ Իր տառապանքների, մահվան և հարության վերաբերյալ, այն մասին, որ Ինքը զոհաբերություն է կատարել մեղքի համար և, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանան, կարող են գալ Իր մոտ և կյանք գտնել: Անկեղծ սիրով Հիսուսն ասաց նրանց, որ իրենք հալածվելու ու նեղություն են կրելու, սակայն, հիշելով իրենց փորձառությունն ու իրենց ուղղված Իր խոսքերը, մխիթարվելու են: Հիսուսն ասաց, որ Ինքը հաղթահարել է սատանայի գայթակղություններն ու փորձությունները և տառապանքի գնով նվաճել հաղթանակ: Սատանան այլևս ոչ մի իշխանություն չէր կարող ունենալ Իր վրա, սակայն այժմ նա ավելի կատաղի փորձությունների կենթարկի աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր կհավատան Իր անվանը: Սակայն նրանք կարող են հաղթել, ինչպես Ինքը հաղթեց: Հիսուսն Իր աշակերտներին հրաշքներ գործելու զորությամբ օժտեց և ասաց, որ չնայած ամբարիշտ մարդիկ կհալածեն նրանց, Ինքը ժամանակ առ ժամանակ Իր հրեշտակներին կուղարկի, որպեսզի փրկեն նրանց: Աշակերտներին անհնար կլիներ սպանել այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտել իրենց առաքելությունը, իսկ հետո նրանցից պահանջվելու էր իրենց արյամբ հաստատել այն վկայությունները, որոնք տարել էին աշխարհին: ՀՊ 86.2

Հուզված աշակերտները ուրախությամբ լսում էին Հիսուսի խրատներն ու ցուցումները’ ագահությամբ կլանելով ամեն մի բառ, որ դուրս էր գալիս Նրա սուրբ շուրթերից: Այժմ նրանք համոզված էին, որ Նա է աշխարհի Փրկիչը: Հիսուսի խոսքերը թափանցում էին մինչև նրանց սրտի խորքը, և նրանք ցավում էին, որ շուտով ստիպված պիտի լինեն բաժանվել իրենց երկնային Ուսուցչից և այլևս չեն լսելու այդ մխիթարող ու կարեկից բառերը Նրա շուրթերից: Սակայն դարձյալ նրանց սրտերը լցվում էին ջերմությամբ, սիրով ու մեծ ուրախությամբ, երբ Հիսուսն ասում էր, որ Ինքը պետք է գնա ու նրանց համար բնակարաններ պատրաստի, այնուհետև գա ու տանի նրանց, որպեսզի նրանք ընդմիշտ Իր հետ լինեն: Հիսուսը խոստացավ նաև ուղարկել Մխիթարիչին’ Սուրբ Հոգուն, Ով նրանց կառաջնորդի ամեն ճշմարտության մեջ. «Եվ իր ձեռքերը բարձրացրեց և օրհնեց նրանց” (Ղուկաս 24.50): ՀՊ 87.1