Go to full page →

ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ ՀՊ 87

Ամբողջ երկինքը սպասում էր այն հաղթական ժամին, երբ Հի- սուսը պիտի համբարձվեր Իր Հոր մոտ: Հրեշտակներն եկան, որպեսզի ընդունեն փառքի Արքային և Նրան հաղթականորեն երկինք ուղեկցեն: Իր աշակերտներին օրհնելուց հետո Հիսուսը բաժանվեց նրանցից ու վեր առնվեց: Նրա հարության ժամանակ գերեզմաններից դուրս եկած բազմաթիվ սրբերը Նրա հետևից դեպի երկինք գնացին: Նրանց երկնային մի մեծ բազմություն էր ուղեկցում, իսկ երկնքում Հիսուսի գալստյանն էր սպասում հրեշտակների մի անհամար բազմություն: ՀՊ 87.2

Այնուհետև երկնային բազմությունը շրջապատեց իր հիասքանչ Հրամանատարին: Հրեշտակները խորագույն երկրպագությամբ խոնարհվեցին Նրա առաջ և Նրա ոտքերի մոտ նետեցին իրենց շողշողուն պսակները: Հետո նրանք դիպան իրենց ոսկե տավիղների լարերին, և ողջ երկինքը լցվեց քաղցր մեղեդու հնչյուններով ու Գառին ձոնված երգերով, Ով մորթվեց, սակայն ապրում է դարձյալ իշխանության ու փառքի մեջ: ՀՊ 87.3