Go to full page →

Սատանայի ցասումը ՀՊ 88

Սատանան կրկին խորհրդակցեց իր հրեշտակների հետ, և Աստծո իշխանության դեմ ատելությամբ լցված’ ասաց նրանց, որ քանի դեռ նա պահպանում է իր զորությունն ու իշխանությունը երկրի վրա, նրանք պիտի տասնապատիկ ավելի եռանդուն ջանքեր գործադրեն Հիսուսի հետևորդների դեմ: Նրանք չհաղթեցին Հիսուսին, սակայն հնարավորության դեպքում պարտության կմատնեն Նրա հետևորդներին: Յուրաքանչյուր սերնդի մեջ նրանք կփորձեն իրենց որոգայթը գցել այն մարդկանց, ովքեր կհավատան Հիսուսին: Հետո սատանայի հրեշտակները, առյուծների նման մռնչալով, ցրվեցին ու անցան Հիսուսի հետևորդներին կործանելու իրենց գործին: ՀՊ 88.2