Go to full page →

ԳԼՈՒԽ 10 - ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՊ 89

Երբ Հիսուսն Իր աշակերտների միտքը բացեց’ Իրեն վերաբերող մարգարեությունների իմաստը հասկանալու համար, Նա հավաստիացրեց նրանց, որ ամբողջ իշխանությունն Իրեն է տրված’ երկնքում ու երկրում, և պատվիրեց նրանց գնալ ու բոլորին քարոզել Ավետարանը: Աշակերտները, ում սրտում դարձյալ նորոգվել էր նախկին հույսը, թե Հիսուսը պիտի բազմի Դավթի գահին Երու- սաղեմում, հարցրեցին. «Տեր, այս ժամանակո՞ւմ ես կանգնեցնում Իսրայելի թագավորությունը” (Գործք Առաքելոց 1.6): Այս առթիվ Փրկիչը նրանց անորոշության մեջ թողեց’ ասելով, որ իրենց գործը չէ «գիտենալ ժամերը և ժամանակները, որ Հայրն Իր իշխանությունում դրեց» (Գործք Առաքելոց 1.7): ՀՊ 89.1

Աշակերտները նորից հուսադրվեցին, որ Սուրբ Հոգու զարմանահրաշ գալուստը կներգործի հրեա ժողովրդի վրա, որ նրանք ընդունեն Հիսուսին: Փրկիչն Իր աշակերտներին հետագա բացատրություններ չտվեց, քանի որ գիտեր, որ երբ Սուրբ Հոգին իջնի նրանց վրա, նրանց մտքերն ամբողջովին կլուսավորվեն, և նրանք լիովին կհասկանան, թե ինչ պիտի անեն’ շարունակելով Հիսուսի գործերն այն տեղից, որտեղ Նա թողել էր դրանք: ՀՊ 89.2

Աշակերտները հավաքվեցին վերնատանը’ իրենց աղոթքը միացնելով հավատացյալ կանանց, Մարիամի’ Հիսուսի մոր և Նրա եղբայրների աղոթքին: Եղբայրները, ովքեր անհավատ էին մի ժամանակ, այժմ դարձի էին եկել’ տեսնելով Տիրոջ խաչելությունը, հարությունն ու համբարձումը: Հավաքվածները մոտ հարյուր քսան հոգի էին: ՀՊ 89.3