Sերը ւ1ոտիկ է բոյոր դեպի Իրէu կանչnչuերիu, այu ամենին, որ կանչում են Նրան ճշմասրտուՒժյունով։ Uաղմոu 145 18 ԱԴ 17.1
Աստծուն հաճո է, երբ մենք չենք հեռացնում մեր հայացքը Արդարության Արեգակից։...Երբ ծանր կացության մեջ ենք հայտնվում, և անհանգստությունը ճնշում է մեր հոգին, հիշենք, որ Տերը մոտ է, և առաջարկում է, որ Իր վրա գցենք մեր բոլոր հոգսերը, քանզի Նա հոգ է տանում մեր մասին... ԱԴ 17.2
Նա օգնության է հասնում բոլոր Իր նեդյալ զավակներին։ Վտանգի պահին Ինքն է նրանց ապաստարանը։ Վշտի մեջ ուրախություն ու սփովւանք է շնորհում։ Ու մի՞թե պիտի շրջվենք Փրկչից՝ կենաց ջրի աղ-բյուրից, որպեսզի մեզ համար ծակծկոտ հորեր փորենք, որոնք չեն կարող ջուրը պահել։ Վտանգի պահին մեզ նման տկարների օգնությա՞նր կհու-սանք, թե՞ կհանգրվանենք Նրա մոտ, Ով զորություն ունի փրկելու։ Նա գրկաբաց հրավիրում է. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնա-վորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»։ ԱԴ 17.3
Աստծո սարսափազդու վեհության ու անզուգական զորության դրսևո-րումը չէ, որ մեզ կզրկի արդարանալու հնարավորությունից, եթե հրաժար-վենք սիրելու հնազանդվել Իրեն։ Նրա ցուցաբերած սերը, կարեկցանքը, համբերությունն ու երկայնամտությունը կվկայեն նրանց դեմ, ովքեր հո-ժար կամքով չեն ծառայում Իրեն։ Նրանք, ովքեր սրտով, հոգով ու մտքով Աստծուն են դառնում, խաղաղություն ու ապահովություն կգտնեն Նրա-նում... ԱԴ 17.4
Նա գիտի մեր կարիքները, մեր հնարավորությունները և շնորհ կտա՝ տոկալու ամեն փորձության և քննության, որին ենթարկում է մեզ։ Մշտա-պես աղոթում եմ՝ Աստծուն էլ ավելի մոտ լինելու համար։ ԱԴ 17.5
Ամեն բան արված է մեր հոգևոր և բարոյական էության կարիքներր հոգալու համար... Լույսն ու անմահությունը երևան եկան Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հիսուսն ասել է, որ մեր առջև մի բացված դուռ է դրել, և ոչ ոք չի կարող փակել այն։ Մեր առջև բացված դուռ է, ու Քրիստոսի շնորհի միջոցով կիսաբաց դարբասից գթառատ լույսի շողեր են ճառագում։ ԱԴ 17.6