Եվ Ենվքu Ասաժո Հետ վարվեg և չէր գտնվում որովՀետև Աuտւվաժ առավ նրան։ Ծննդny 5. 24: ԱԴ 18.1
Ենովքի մասին գրված է, որ վաթսունհինգ տարեկան հասակում նա մի որդի ունեցավ։ Դրանից հետո նա երեք հարյուր տարի քայլեց Աստծո հետ ...Իր առաջնեկի ծնունդից հետո Ենովքր հոգևոր աճ ապրեց՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատելով Աստծո հետ։ Որպես Աստծո որդի՝ նա առավել լիարժեքորեն գիտակցեց իր պարտականություններն ու պատասխանատվությունը։ ԱԴ 18.2
Ենովքի արդար կյանքը աչքի զարնող հակադրությունն էր իր շրջա-պատի ամբարիշտների կյանքի։ Նրա բարեպաշտությունը, մաքրությունն ու անսասան ազնվությունը Աստծո հետ քայլելու արդյունք էին, մինչդեռ աշխարհի ամբարշտությունը մարդկությունը մոլորեցնողի հետ քայլելու հետևանք էր։ Ենովքն արդար ու անբասիր կյանք ապրեց բարոյական այնպիսի խավարի դարաշրջանում, որի նմանը չի եղել և չի փնի։ ԱԴ 18.3
Եռանդուն աշխատանքով լեցուն կյանք վարելով՝ Ենովքը ամուր կապ էր պահպանում Աստծո հետ։ Որքան մեծ ու ծանր էր աշխատանքը, այն-քան ավելի հաճախակի և ջերմեռանդ էին նրա աղոթքները... Որոշ ժա-մանակ մարդկանց մեջ մնալուց հետո, երբ ջանում էր օգտակար լինել նրանց խրատով ու օրինակով, նա հեռանում էր, միառժամ առանձնանում՝ ծարավ այն աստվածային գիտելիքի, որ Արարիչն Ինքը միայն կարող էր հաղորդել։ Այսպես հաղորդակցվելով Աստծո հետ՝ Ենովքն ավելի ու ավելի էր արտացոլում Տիրոջ պատկերը։ Նրա դեմքը ողողված էր սուրբ լույսով, այն լույսով, որ ճառագում է Հիսուսի դեմքից։ Այս հաղորդակցություններից հետո անաստվածներն անգամ երկնային դրոշմ էին տեսնում նրա երեսին։ ԱԴ 18.4
Մենք նույնպես պետք է քայլենք Աստծո հետ։ Երբ սա անենք, մեր դեմքերը կլուսավորվեն Նրա ներկայությունից ու իրար հանիպելիս կխոսենք Նրա զորության մասին՝ բացականչելով. «Փա՜ռք Աստծուն։ Տերը բարի է, Տիրոջ խոսքն էլ բարի է”... ժամանակի վերջում երկինք տեղափոխվողները կլինեն նրանք, ովքեր երկրի վրա հաղորդակցվել են Աստծո հետ։ ԱԴ 18.5