Go to full page →

Հունիս ԱԴ 161

Այսօր որոշեցինք մշտապես Քրիստոսին ծառայել, 1 Հունիս ԱԴ 162

Բայg եթե ՏՒՐՈՋԸ ծառայություն անելը ձեզ անՀաճո է, ընտրեgեք այսօր ձեզ Համար, թե ո ւմ եք պաշտելու, դետի այն կողմի ձեր Հայրերի պաշտած աստվածներին, թե ամհրՀաgիների ասավածներին, որոնg երկրի մեջ դուք բնակվում եք. բայg ես և իմ՝տունը ԵՀnվայն Ենք պաշտելnւ: Հեսու 24. 15: ԱԴ 162.1

Մենք գնվել ենք Քրիստոսի՝ անարատ Գառի թանկագին արյունով։ Ինչպիսի՜ անհամեմատելի, անսահման մեծ գին է դա։ Սակայն թեև Քրիստոսը գնել է մեզ և հրավիրում է Իր մոտ, աշխարհը տակավին ցուցադրում է մեզ իր գրավչությանը՝ ջանալով իշխել մեզ վրա։ Արդյոք ի՞նչն է հաղթելու այս պայքարում, սերն առ Աստվա՞ծ, թե՞ առ աշխարհ։ Սատանան ու նրա չար հրեշտակները աչալուրջ հետևում են՝ ջանալով մոտենալ մարդկանց սրտերին և ներշնչել նրանց իրենց չար մտքերը։ Թշնամին կաշառք է առաջարկում, որպեսզի շահի մեզ աշխարհի հա-մար, ինչպես որ ձգտում էր կաշառել Քրիստոսին փորձության անապա-տում։ Եթե չապավինենք մեկ այլ, մեզանից զորեղ ուժի, թշնամու՝ մեզ կործանելու ճիգերը հաջողությամբ կպսակվեն։ Սակայն, նայելով Հիսու—սին, ուսումնասիրելով Նրա կյանքն ու բնավորությունը, ի սրտե փափա-գելով նմանվել Նրան, մեր միտքը ճիշտ ուղղվածությամբ կընթանա, և մենք կկարողանանք հաղթել եսասիրությունը և ընտրել արդարության ուղին... ԱԴ 162.2

Ես կոչ եմ անում երիտասարդներին. «Ընտրեցեք այսօր, թե ո՞ւմ եք պաշտելու»։ Անհրաժեշտ է վերջնական ընտրություն կատարել, քանզի Հիսուսը ասել է. «Չե ք կարող ծառայել Աստծուն և մամոնային»... ԱԴ 162.3

Եթե ձեր սիրտը լցված է Քրիստոսի հանդեպ սիրով, ապա կերևա, որ Նա ավելի զորեղ է, քան ձեզ վրա իշխող կրքերը, որոնց բավարարումը խեղդել է վեհ մղումները և ձեզ հանձնել սատանայի փորձությունների քմահաճույքին։ Երբ մեղավորի սիրտը դառնում է զգայուն, նա ենթարկում է իր կամքը Աստծո կամքին։ Նա Հիսուսի մեջ անզուգական գրավչություն է տեսնում, և նրա սիրտը գերվում է։ ԱԴ 162.4