Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Հունիս

    Այսօր որոշեցինք մշտապես Քրիստոսին ծառայել, 1 Հունիս

    Բայg եթե ՏՒՐՈՋԸ ծառայություն անելը ձեզ անՀաճո է, ընտրեgեք այսօր ձեզ Համար, թե ո ւմ եք պաշտելու, դետի այն կողմի ձեր Հայրերի պաշտած աստվածներին, թե ամհրՀաgիների ասավածներին, որոնg երկրի մեջ դուք բնակվում եք. բայg ես և իմ՝տունը ԵՀnվայն Ենք պաշտելnւ: Հեսու 24. 15:ԱԴ 162.1

    Մենք գնվել ենք Քրիստոսի՝ անարատ Գառի թանկագին արյունով։ Ինչպիսի՜ անհամեմատելի, անսահման մեծ գին է դա։ Սակայն թեև Քրիստոսը գնել է մեզ և հրավիրում է Իր մոտ, աշխարհը տակավին ցուցադրում է մեզ իր գրավչությանը՝ ջանալով իշխել մեզ վրա։ Արդյոք ի՞նչն է հաղթելու այս պայքարում, սերն առ Աստվա՞ծ, թե՞ առ աշխարհ։ Սատանան ու նրա չար հրեշտակները աչալուրջ հետևում են՝ ջանալով մոտենալ մարդկանց սրտերին և ներշնչել նրանց իրենց չար մտքերը։ Թշնամին կաշառք է առաջարկում, որպեսզի շահի մեզ աշխարհի հա-մար, ինչպես որ ձգտում էր կաշառել Քրիստոսին փորձության անապա-տում։ Եթե չապավինենք մեկ այլ, մեզանից զորեղ ուժի, թշնամու՝ մեզ կործանելու ճիգերը հաջողությամբ կպսակվեն։ Սակայն, նայելով Հիսու—սին, ուսումնասիրելով Նրա կյանքն ու բնավորությունը, ի սրտե փափա-գելով նմանվել Նրան, մեր միտքը ճիշտ ուղղվածությամբ կընթանա, և մենք կկարողանանք հաղթել եսասիրությունը և ընտրել արդարության ուղին...ԱԴ 162.2

    Ես կոչ եմ անում երիտասարդներին. «Ընտրեցեք այսօր, թե ո՞ւմ եք պաշտելու»։ Անհրաժեշտ է վերջնական ընտրություն կատարել, քանզի Հիսուսը ասել է. «Չե ք կարող ծառայել Աստծուն և մամոնային»...ԱԴ 162.3

    Եթե ձեր սիրտը լցված է Քրիստոսի հանդեպ սիրով, ապա կերևա, որ Նա ավելի զորեղ է, քան ձեզ վրա իշխող կրքերը, որոնց բավարարումը խեղդել է վեհ մղումները և ձեզ հանձնել սատանայի փորձությունների քմահաճույքին։ Երբ մեղավորի սիրտը դառնում է զգայուն, նա ենթարկում է իր կամքը Աստծո կամքին։ Նա Հիսուսի մեջ անզուգական գրավչություն է տեսնում, և նրա սիրտը գերվում է։ԱԴ 162.4