Go to full page →

Սրբություն խոսրում, 22 Հունիս ԱԴ 183

Այլ ձեզ կանչող Uուրբի պես, դուք էլ սուրբ եղեք ձեր ամբողջ վւսր— քում: Ա Պետրnu 1. 15: ԱԴ 183.1

Երբ սիրտը մաքրվի և զտվի և պատրաստ լինի Սուրբ Հոգուն ընդունելու, լեզուն կսրբագործվի ի փառս Աստծո... Դուք կարող եք շրջապատել ձեզ այնպիսի մթնոլորտով, որը երկնային Եդեմից փչող մեղմիկ զեփյուռի նման լինի։ Բա ց արա սիրտդ Տեր Հիսուսի առաջ։ Հսկիր լեզուդ։ Թող այն առանց մտածելու չշտապի դատարկաբանություն ասելու և կատակելու։ Սրանք նշաններ են այն բանի, որ սիրտդ կարիք ունի մաքրվելու իր պղծությունից... ԱԴ 183.2

Մեր բառերը ցույց են տափս մեր սրտի վիճակը, շատախոս լինի մար-դը, թե սակավախոս, նրա խոսքերը արտահայտում են նրա մտքերի բնույթը։ Եվ մարդու բնավորությանը կարելի է միանգամայն ճիշտ գնահա-տական տալ՝ ելնելով նրա վարած զրույցներից։ ճիշտ խոսքերը ողջամիտ, ճշմարտացի խոսքեր են։ ԱԴ 183.3

Սովորեք դեմքի սիրալիր արտահայտություն ունենալն խոսել որքան հնարավոր է քաղցր և բարեհնչյուն ձայնով։ ԱԴ 183.4

Ձայնն ու լեզուն պարգևներ են Աստծուց, և ճիշտ օգտագործվելու դեպքում զորություն են Աստծո համար։ Բառերը մեծ նշանակություն ունեն։ Նրանք կարող են արտահայտել սեր, նվիրում, փառաբանություն առ Աստված կամ ատելություն և վրեժխնդրություն։ Խոսքերը բացահայ-տում են սրտի զգացմունքները։ Նրանք կարող են լինել կենսատու բուր-մունք դեպի կյանք կամ մահաբեր հոտ՝ դեպի մահ։ Լեզուն կամ օրհնու-թյան աշխարհ է, կամ՝ անօրինության։ ԱԴ 183.5

Ոմանք Աստծո հետ իրենց առօրյա հաղորդակցությունից հետո հագ-նում են Քրիստոսի հեզությունը։ Նրանց խոսքերը ամեն բան ջարդուփշուր անող ավերիչ կարկուտի պես չեն, այլ սիրալիր և քաղցրալուր են։ Նրանք, բնականաբար, սիրո և բարության սերմեր են սերմում իրենց ճանապար-հին, քանզի նրանց սրտերում ապրում է Քրիստոսը։ Նրանց ազդեցությունը ավելի շատ զգացվում է, քան տեսնվում։ ԱԴ 183.6

Սրբագործված սրտերից և շուրթերից բարի, քնքուշ, կարեկցագին խոսքեր են բխում։ ԱԴ 183.7