Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Սրբություն խոսրում, 22 Հունիս

    Այլ ձեզ կանչող Uուրբի պես, դուք էլ սուրբ եղեք ձեր ամբողջ վւսր— քում: Ա Պետրnu 1. 15:ԱԴ 183.1

    Երբ սիրտը մաքրվի և զտվի և պատրաստ լինի Սուրբ Հոգուն ընդունելու, լեզուն կսրբագործվի ի փառս Աստծո... Դուք կարող եք շրջապատել ձեզ այնպիսի մթնոլորտով, որը երկնային Եդեմից փչող մեղմիկ զեփյուռի նման լինի։ Բա ց արա սիրտդ Տեր Հիսուսի առաջ։ Հսկիր լեզուդ։ Թող այն առանց մտածելու չշտապի դատարկաբանություն ասելու և կատակելու։ Սրանք նշաններ են այն բանի, որ սիրտդ կարիք ունի մաքրվելու իր պղծությունից...ԱԴ 183.2

    Մեր բառերը ցույց են տափս մեր սրտի վիճակը, շատախոս լինի մար-դը, թե սակավախոս, նրա խոսքերը արտահայտում են նրա մտքերի բնույթը։ Եվ մարդու բնավորությանը կարելի է միանգամայն ճիշտ գնահա-տական տալ՝ ելնելով նրա վարած զրույցներից։ ճիշտ խոսքերը ողջամիտ, ճշմարտացի խոսքեր են։ԱԴ 183.3

    Սովորեք դեմքի սիրալիր արտահայտություն ունենալն խոսել որքան հնարավոր է քաղցր և բարեհնչյուն ձայնով։ԱԴ 183.4

    Ձայնն ու լեզուն պարգևներ են Աստծուց, և ճիշտ օգտագործվելու դեպքում զորություն են Աստծո համար։ Բառերը մեծ նշանակություն ունեն։ Նրանք կարող են արտահայտել սեր, նվիրում, փառաբանություն առ Աստված կամ ատելություն և վրեժխնդրություն։ Խոսքերը բացահայ-տում են սրտի զգացմունքները։ Նրանք կարող են լինել կենսատու բուր-մունք դեպի կյանք կամ մահաբեր հոտ՝ դեպի մահ։ Լեզուն կամ օրհնու-թյան աշխարհ է, կամ՝ անօրինության։ԱԴ 183.5

    Ոմանք Աստծո հետ իրենց առօրյա հաղորդակցությունից հետո հագ-նում են Քրիստոսի հեզությունը։ Նրանց խոսքերը ամեն բան ջարդուփշուր անող ավերիչ կարկուտի պես չեն, այլ սիրալիր և քաղցրալուր են։ Նրանք, բնականաբար, սիրո և բարության սերմեր են սերմում իրենց ճանապար-հին, քանզի նրանց սրտերում ապրում է Քրիստոսը։ Նրանց ազդեցությունը ավելի շատ զգացվում է, քան տեսնվում։ԱԴ 183.6

    Սրբագործված սրտերից և շուրթերից բարի, քնքուշ, կարեկցագին խոսքեր են բխում։ԱԴ 183.7