Go to full page →

Իսկական գեղեցկություն, 26 Հունիս ԱԴ 187

Եկ մեր Աստծո վայելչությունը լինի մեզ վրա։ Uաղմոu։ 90 17: ԱԴ 187.1

Բոլոր մարդիկ իրենց բնությամբ ավելի հակված են լինել դյուրա-զգաց, քան գործնական։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ ծնող—ները իրենց երեխաներին դաստիարակելիս ուղղեն նրանց և սովորեցնեն սիրել ճշմարտությունը, պարտականությունն ու անձնուրացությունը և վեհ անկախություն ունենալ, ճիշտ վարվել, երբ մեծամասնությունը սխալ է վարվում... ԱԴ 187.2

Եթե Նրանք լինեն ֆիզիկապես առողջ և բնավորությամբ՝ սիրալիր, ապա կունենան իսկական գեղեցկություն, որը կպարուրվի աստվածային շնորհով։ Եվ կարիք չեն ունենա արհեստական զարդերի, որովհետև դրանք միշտ վկայում են իսկական բարոյական արժեք ունեցող ներքին զարդարանքի բացակայության մասին։ Աստված շատ է գնահատում գեղեցիկ բնավորությունը։ Նման գեղեցկությունը գրավում է, բայց չի մոլո-րեցնում։ Այս հմայքները կայուն ներկի պես են, նրանք երբեք չեն խունա-նում։ ԱԴ 187.3

Հիսուսի անարատ կրոնը պահանջում է Իր հետևորդներից ոչ թե ար-հեստական ու կեղծ, այլ բնական գեղեցկության պարզություն և բնական նրբաբարոյության վայելչություն և վեհ մաքրություն։ ԱԴ 187.4

Կա զարդարանք, որ անեղծ է, որը կնպաստի մեզ շրջապատող բոլոր մարդկանց երջանկությանը այս կյանքում և անմար ցոլքով կշողա ան-վախճան ապագայում։ Դա հեզ ու խոնարհ հոգու զարդարանքն է։ Որքա՜ն սակավարժեք են ոսկին, մարգարիտները կամ թանկագին հան— դերձները Քրիստոսի գրավչության համեմատությամբ։ Բնական գեղեցկությունը առանձին մասերի ներդաշնակ համաչափություն է, իսկ հոգևորը՝ Հիսուսին ներդաշնակ կամ նման լինելը։ Այսպիսի գրավչությունը մարդուն դարձնում է ոսկուց մաքուր, անգամ Ոփիրի գանձից ավելի թանկ։ Քրիստոսի շնորհը, արդարև, անգին զարդ է։ Այն վեհացնում և ազնվացնում է մարդուն և փառքի շողեր գցում այլոց վրա՝ նրանց ևս գրավելով դեպի լույսի և օրհնության Աղբյուրը։ ԱԴ 187.5