Go to full page →

Ազնվություն, 27 Հունիս ԱԴ 188

Մտածnմ ենք բարի (ազնիվ անգլերեն թարգմ.) բաներ անել ոչ մի ախ Տիրnջ առաջ, այլև մ՚արդկանg առաջ։ Բ կորնթաgիս 8. 21 ԱԴ 188.1

Մեր գործելակերպով պետք է թույլ տանք, որ լույսը վառ լուսավորի։ Խորամանկությունը պիտի բացառվի։ Ամեն ինչ պետք է արվի խստագույն ազնվությամբ։ Լավ է որոշ ֆինանսական կորուստ կրել, քան անազնվորեն գումար վաստակել։ Ազնիվ վարվելով՝ վերջին հաշվով ոչինչ չենք կորցնելու։ Մենք պետք է ապրենք աշխարհում Աստծո օրենքով և աստվածային բնավորության նման բնավորություն կերտենք։ Թե հավա-տացյալների և թե անհավատների հետ գործնական հարաբերությու— ներում պետք է ղեկավարվենք ազնիվ, արդար սկզբունքներով։ Ամեն ինչ հարկավոր է տեսնել Աստծո օրենքի լույսի ներքո և անել առանց խարդա-խության, երկերեսանիության ե խորամանկության։ ԱԴ 188.2

Բաբելոնյան պատմուճանի և ոսկու ու արծաթի խղճուկ գանձի հա-մար Աքարը վաճառվեց մեղքին՜ իր վրա բերելով Աստծո անեծքը, զրկվե-լով Քանանում մեծ ունեցվածք ստանալու իրավունքից և կորցնելով նոր երկրի վրա անեղծ ժառանգության տիրանալու հեռանկարը։ Նա իրոք սարսափելի գին վճարեց անազնիվ ճանապարհով ձեռք բերած իրերի համար։ ԱԴ 188.3

Ազնիվ ե արդար եղեք ներկա չար աշխարհում։ Ոմանք ազնիվ են միայն այն դեպքում, երբ դա չի սպառնում իրենց աշխարհային շահերին։ Բոլոր այս կերպ վարվողների անունները ջնջվելու են կյանքի գրքից։ ԱԴ 188.4

Պետք է խորապես ազնվություն զարգացնել։ Մեկ անգամ ենք ապրում այս աշխարհում և չենք կարող հետ դառնալ՝ սխալները ուղղելու համար, ուստի մեր յուրաքանչյուր քայլը պիտի լինի կշռադատված ե աստվածա-վախությամբ կատարված։ ԱԴ 188.5

Երբ Աստված հավաքի Իր գոհարները, հավատարիմները, անկեղծ-ներն ու ազնիվները կլինեն Նրա ընտրյալները, Նրա գանձերը։ Այսպիսի— ների համար հրեշտակները աստղազարդ պսակներ են պատրաստում, որոնք արտացոլելու են Աստծո գահից բխող պայծառ լույսը։ ԱԴ 188.6