Go to full page →

Խոհեմություն, 28 Հունիս ԱԴ 189

ԽոՀեմությունը ,քեզ կպաՀի, Հանճարը քեզ կպաշտպանի։ Աոակաg 2 11: ԱԴ 189.1

Խորաքնին խոսքերով, հետնողական գործելաձևով, վայելուչ վարքով, անկեղծ բարեպաշտությամբ հավատիդ դավանությու-նը դարձրու ազդեցիկ՝ վճռելով, որ Քրիստոսր պիտի բազմի հոգուդ տա-ճարի գահին, և տաղանդներդ անմնացորդ բեր Նրա ոտքերի մոտ, որպես-զի օգտագործվեն Նրա գործում... Աստծուն պատվելր դարձրու կյանքիդ օրենքը, և թող ոչ մի փորձություն կամ անձնական հետաքրքրություն չստիպեն քեզ խախտել այն։ ԱԴ 189.2

Այս արագընթաց դարում, որ թաղված է ապականության մեջ, չեք կա-րող ապահով լինել առանց պաշտպանության ։ Առաքինությանն ու պար-կեշտությունը հազվադեպ գծեր են։ Ես դիմում եմ ձեզ՝ որպես Քրիստոսի հետևորդների, որ վեհ հավատ եք դավանում՝ կոչ անելով փայփայել պար-կեշտության անգին գանձը։ Սա կպաշտպանի առաքինությունը։ ԱԴ 189.3

Սուրբ սիրտը երբեք չի մղի անմաքուր արարքների... Երկնային ճշմարտությունը երբեք չի այլասերում նրան ընդունողին..., ընդհակա— ռակը, այն սրբագործում է հավատացյալին, նրբացնում նրա ճաշակը, վե-հացնում և ազնվացնում նրան և սերտորեն կապում Հիսուսի հետ։ Այն դրդում է նրան հնազանդվել Պողոս առաքյալի խոսքերին, որ պատվիրում են խուսափել անգամ թվացյալ մեղքից, որպեսզի նրա «բարի բանը չչա-րախոսվի»։ ԱԴ 189.4

Սա մի նյութ է, որին պետք է ուշադրություն դարձնենք։ Սենք պիտի պաշտպանվենք այս այլասերված դարի մեղքերից։ Պիտի հեռու մնանք անտեղի, անթույլատրելի մտերմավարությունից։ Աստված դատապարտում է այն։ Դա արգելված գոտի է, ուր ոտք դնելն անվտանգ չէ։ Ամեն խոսք ու գործ պետք է ուղղված լինի բնավորության վեհացմանը, զտմանը և ազնվացմանը։ ԱԴ 189.5

Իմ բարի անունը ինձ համար շատ ավելի արժեքավոր կապիտալ է, քան ոսկին և արծաթը։ Ես չեմ կամենում վարկաբեկել այն։ Եթե մարդիկ հարձակում գործեն այդ անվան վրա, ապա պատճառը պետք է լինի ոչ թե այն, որ ես առիթ եմ տվել նրանց, այլ այն, ինչի համար չարախոսում էին Քրիստոսի մասին՝ Նրա բնավորության մաքրությունը և սրբությունը, որը նրանք ատում էին, քանզի մշտական հանդիմանություն էր իրենց համար։ ԱԴ 189.6