Որդուն Հավատաgողը Հավիտենական կյանք ունի։ ՀուլՀւuննես 3 36 ԱԴ 21.1
Երբ մարդը հնազանդվում է Քրիստոսին, ապա նոր սրտին նոր ուժ է տիրում։ Տեղի է ունենում այնպիսի փոփոխություն, որը մարդն ինքը երբեք չէր կարող կատարել։ Դա գերբնական աշխատանք է, որը մարդկային էության մեջ գերբնական տարր է մտցնում։ Քրիստոսին հանձնված հոգին դաոնում է Նրա ամրոցն այս ապստամբ աշխարհում, ու Նա կամենում է, որ այնտեղ Իրենից բացի ոչ ոք չիշխի։ Երկնային ուժերի տիրապետության ներքո գտնվող անձն անառիկ է սատանայի գրոհների համար։ ԱԴ 21.2
Քրիստոսը պատրաստ է գործի դնել ուլջ երկնային ազդեցությունը։ Նա ծանոթ է ամեն փորձության, որ բաժին է ընկնում մարդուն, ինչպես նաև վերջինիս կարողություններին և ուժին։ Նա տեսնում է ներկան և ապագան, և մարդու առաջ պարտականություններ է ւգնում, հորդորելով նրան, որ չտարվի երկրայինով այնքան, որ ուշադրությունից դուրս թողնի հավերժականը։ ԱԴ 21.3
Աստծո շնորհի պարգևները Քրիստոսի միջոցով ձրի առաջարկվում են բոլորին։ Մարդու կորստյան պատճառը միմիայն իր ընտրության մեջ է։ Ըստ այն պայմանների, որ Աստված ներկայացրել է Իր խոսքում, հա-վիտենական կյանքի համար կընտրվեն նրանք, ովքեր Քրիստոսին հավատալով հնազանդվում են Իր պատվիրան ներին։ Աստված ընտրել է այն բնավորությունը, որը ներդաշնակ է Իր օրենքին, ու յուրաքանյուր ոք, ով կհասնի այդ չափանիշին, փառքի թագավորություն մտնելու իրավունք կստանա։ Քրիստոսն Ինքն է ասել. «Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի»։ ԱԴ 21.4
Ինչպի՜սի բարձր դիրք է՝ նույնացվել Նրա հետ, Ում մեջ կենտրո-նացված է ողջ կատարելությունը, Ով, երկնքի Մեծությունը լինելով, սիրեց մեզ՝ անկյալ էակներիս, անասելի, անպատում մի սիրով։ Հանուն մեզ Նա մի կողմ դրեց Իր արքայական հանդերձը, իջավ երկնային գահից, խոնար-հությամբ պարուրեց Իր աստվածությունն ու դարձավ մեզ նման՝ բայց առանց մեղքի, որ Իր կյանքով ու բնավորությամբ օրինակ լինի բոլոր մարդկանց համար, որպեսզի նրանք կարողանան հավիտենական կյանքի անգին պարգևը ստանալ։ ԱԴ 21.5