ՈրովՀետև ինքը, որ չարչարվեց ու փորձվեց, կարող է օգնություն տալ վարձվnղներին։ Եբրայեgիս 2.18 ԱԴ 22.1
Ամենադաժան փորձություններն անգամ չկարողացան ձախողել կամ ընկճել Քրիստոսին։ Նա պայքարում էր հանուն մեզ, և եթե երերար, եթե անձնատուր լիներ փորձությանը, մարդկային ցեղը հավիտյան կկորչեր։ ԱԴ 22.2
Աստվածաշունչը միայն անցողակի է հիշատակում անապատում սատանայի դեմ մղված պայքարի մասին, մինչդեռ դա մի սոսկալի փոր-ձություն էր։ Քրիստոսը հաղթեց՝ հանուն մեզ տոկալով։ Սակայն որքա՜ն աղոտ է մարդու պատկերացումը այդ փորձության ծանրության մասին, որքա՜ն քիչ է նա հասկանում դրա նշանակությունը, փորձություն, որից կախված էր կորուսյալ աշխարհի ճակատագիրը։ Աշխարհի Փրկչի պատերազմը արյան և մարմնի հետ չէր, այլ «իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են»։ Ողջ երկինքը շա-հագրգռված էր այս պայքարում, ե ինչպիսի՜ ուրախություն, ի՜նչ ցնծու-թյուն տիրեց երկնքում այն բանի համար, որ օգնություն տրվեց Նրան, Ով ի զորու է հաւ՜լթելու ե փրկելու։ ԱԴ 22.3
Ինչպիսի՜ իրադարձություն էր, երբ Քրիստոսը գրավեց Ադամի տեղը ե դիմակայեց այն փորձությանը, որը Ադամին պարտության մատնեց, ու սրանով մարդուն նպաստավոր վիճակի մեջ դրեց՝ արժանացնելով Աստծո բարեհաճությանը, և այժմ, Հիսուսի արժանիքների շնորհիվ, նա կարող է հաղթել։ Նրա անունով, Նրա շնորհի միջոցով մարդը կարող է հաղթող լինել ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսն էր հաղթող։ Քրիստոսում աստ-վածային և մարդկային էությունները միաւխրված էին, ուստի մարդու համար հաղթանակ տանելու միակ ճանապարհը աստվածային բնությանը հաղորդակից դառնալն է ...Նրանում, ով ունի Քրիստոսի հոգին, աստվածայինի ե մարդկայինի միաձուլում է տեղի ունենում։ Պողոս առա-քյալը գրում է. «Ուստի պետք էր նրան, որ բոլորովին եղբայրներին նման-վի, որ ողորմած լինի և հավատարիմ քահանայապետ”...«...ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեր նմանությամբ, բայց առանց մեղքի»։ ԱԴ 22.4