Go to full page →

Իր ճանապարհով ընթանալու, 4 Հուլիս ԱԴ 196

Չորություն ե Sիnջ ճանապւսրՀը կատարյալի Համար, բայg կործա—նում անօրենnւթյnւն գործողների Համար։ Առակաg 10. 29: ԱԴ 196.1

Եթե մենք սկզբից քայլեինք Աստծո խորհրդով, ապա հազարավոր մարդիկ կավելանային արոի ճշմարտությանը դարձի եկած-ների շարքերին։ Սակայն շատերը ընթանում են խոտոր ճանապարհ-ներով։ Իմ եղբայրներ, ուղիղ ճանապարհներ արեք, որպեսզի կաղը չգլորվի։ Թող ոչ ոք չքայլի ուրիշի գցած զարտուղի ճանապարհով, որով-հետև ոչ միայն ինքը կմոլորվի, այլև իր օրինակով կմոլորեցնի այւոց։ Վճռեցեք, որ ինչ վերաբերում է ձեզ, դուք պիտի քայլեք հնազանդության ուղիով։ Համոզվեք, որ կանգնած եք Ամենակարողի վահանի ներքո։ Գի-տակցեք, որ ձեր կյանքում պիտի երևան Եհովայի հատկությունները, և ձեզանում աշխատանք պիտի կատարվի, որպեսզի ձեր բնավորությունը դառնա աստվածանման։ Ապավինենք Նրա առաջնորդությանը, Ով բոլորի Գլուխն է։ ԱԴ 196.2

Մեր աշխատանքը ներկայացվելու է քննական դատաստանի։ Եկեք դառնանք Հիսուսի աշակերտները։ Յուրաքանչյուր պահ Նրա առաջնոր-դության կարիքն ունենք։ Ամեն քայլափոխի պետք է հարց տանք. «Արդյո՞ք սա Տիրոջ ճանապարհն է», և ոչ թե. «Արդյո՞ք սա իմ ղեկավարի ճա-նապարհն է»։ Մեզ պետք է անհանգստացնի միայն Տիրոջ ճանապարհով քայլելու հարցը։ ԱԴ 196.3

Աստված կպատվի ու կաջակցի յուրաքանչյուր հավատարիմ, անկեղծ անձի, ով ջանում է քայլել Նրա առաջ Քրիստոսի շնորհի կատարե-լությամբ։ Նա երբեք չի լքի ոչ մի խոնարհ ու դողդոջուն զավակի։ Հավա-տո՞ւմ ենք արդյոք, որ Նա ներգործելու է մեր սրտերի վրա, և եթե թույլ տանք Նրան այդ անել, մեզ դարձնելու է սուրբ և անարատ՝ Իր առատ շնորհով պատրաստելով մեզ Իր հետ համագործակցելու։ Կարո՞ղ ենք սրբագործված գիտակցությամբ գնահատել Նրա խոստումների ուժը և սեփականացնել դրանք ոչ թե որովհետև արժանի ենք, այլ որովհետև կենդանի հավատով յուրացնում ենք Քրիստոսի արդարությունը։ ԱԴ 196.4

Չկա ավելի մեծ ու զորեղ բան, քան Աստծո սերը նրանց հանդեպ, ովքեր Իր զավակներն են։ ԱԴ 196.5