Go to full page →

Իրեն ապավինելու, 3 Հուլիս ԱԴ 195

Մարգու վախը որոգայթի մեջ կգցի, բայց Sիրոջն ապավինողը կապաստանվի։ Առակաg 29. 25: ԱԴ 195.1

Տերը կամենում է, որ դուք խիզախ լինեք։ Սրտապնդվեք։ Սատանան աշխատում է ամեն կողմից, որպեսզի կործանի հա-վատը և մարդկանց դժբախտացնի։ ԱԴ 195.2

Եթե փորձառու չեք սատանայի հնարքները ճանաչելու մեջ, ապա միակ ապահովությունը աղոթքում է։ Բաց արա սրտիդ բոլոր գաղտ-նիքներն անսահման աչքի քննության առաջ և աղաչիր Աստծուն, որ դարձնի քեզ անարատ ու զորեղ և ամբողջովին զինի կյանքի մեծ բախում-ների դեմ։ Հավատն աճում է կասկածների դեմ պայքարի միջոցով, առա-քինությունը ուժ է առնում՝ փորձությունները դիմագրավելով։ ԱԴ 195.3

Քրիստոսի հետ կենդանի կապ ունեցողներին շնորհվում են բոլոր օրհ-նությունները։ Հիսուսը չի կանչում մեզ իր մոտ, որպեսզի մի քանի ժամով թարմացնի Իր շնորհով և ներկայությամբ և ապա ուղարկի, որ քայլենք առանց Իրեն և Իր լույսի՝ տխուր ու մռայլ։ Ոչ, ոչ։ Նա ասում է, որ մենք պետք է լինենք Իր հետ, և Ինքը՝ մեզ հետ։ Ամենուր, որտեղ պետք է կա-տարվի Իր գործը, Նա ներկա է՝ լի քնքշությամբ, սիրով ե կարեկցանքով։ Նա Իր սրտում մշտական բնակարան է պատրաստել քեզ ե ինձ համար։ Նա մեր ապաստարանն է։ Մեր փորձառությունը պետք է լայնանա և խո-րանա։ Հիսուսը երևան է բերել Իր անպատում սիրո ողջ աստվածային լիությունը։ Թող ձեր խոսքերը լինեն լի քաջությամբ, հավատով և հույսով։ Տիրոջով իմ քույրեր ե եղբայրներ, խիզախ եղեք։ O՜, որքան քիչ գիտենք այն մասին, թե ինչ Է մեզ սպասվում։ Մենք պիտի անմնացորդ տրվենք Հի— սուսին, ամբողջովին պատկանենք Նրան և ապա ասենք. «Ոչ թե իմ կամ— քը, այլ քո կամքը լինի, ով Աստված»։ Դուք ունեք քնքշորեն սիրող և կա-րեկցող Փրկիչ։ Միշտ նայեցեք Նրան։ Անդադար ապավինեք Նրան և մի կասկածեք Նրա սիրո մեջ։ Նա գիտի մեր տկարության և մեր կարիքների մասին։ Նա մեզ ամեն օրվա համար բավարար շնորհ կտա։ Միայն միշտ նայեք Հիսուսին և քաջացեք։ ԱԴ 195.4

Իսկական հավատի մեջ կա եռանդ ե հաստատուն սկզբունք, որը ոչ ժամանակը, ոչ Էլ տքնաջան աշխատանքը չեն կարող սասանել։ ԱԴ 195.5