Go to full page →

Աստված կանչում է երիտասարդներին, քանզի նրանք ուժեղ են, 16 Հուլիս ԱԴ 208

Հայրե’ ր, դրեgի ձեզ, որովՀետև դnւք ճանաչեgիք նրան, ով ի սկզբանե կա։ Երիտաuարդնե ր, դրեgի ձեզ, որովՀետև գուք ուժեղ եք, և Աստծո խոսքը բնակվnւմ Է ձեր մեջ, և դուք Հաղթեgիք չարին։ Ա ՀովՀաննէu 2. 14: ԱԴ 208.1

Այս հավանության ե խրատի խոսքերը ուղղված են յուրաքանչյուր երիտասարդի, ով հագել է արդարության ոդջ սպառազինու-թյունը։ Լինելով երիտասարդ և ուժեղ՝ նրանք կարող են մեծ գործեր անել Աստծո համար, եթե ապավինեն միայն Նրան։ Մեծահասակները, որոնք «հայրեր” են անվանված, որոշակի գործ ունեն անելու դրոշը պահելու հարցում, սակայն նրանց ճնշում են կյանքի հոգսերը, և նրանք պետք է երիտասարդներին խրախուսեն, որ Հիսուս Քրիստոսին ճանաչելու փոր-ձառություն ձեռք բերելով՝ պատրաստվեն իրենց պարտականությունը ստանձնելու, որպեսզի երբ դրոշն ընկնի հայրերի ձեռքից, զորեղ երիտա-սարդները բռնեն այն ե բարձր պահեն։ ԱԴ 208.2

Մեր ժամանակներում կան շ,ատ երիտասարդներ, որոնք կփնտրեն Սուրբ Գիրքը, ինչպես թաքնված գանձ, և գտնելով ճշմարտության մար-գարիտները՝ բաց կանեն խոսքի գանձերը արիշներին։ «Դուք ուժեղ եք» խոսքերը նշանակում են ավելին, քան պարզապես ֆիզիկական ուժը։ Դա նշանակում է, որ միտքը վարժված է խորհելու և մաքուր ու զորեղ է՝ խիստ զսպված կյանք վարելու շնորհիվ։ Նշանակում է նաև, որ երիտասարդները լրջորեն կռվել և հաղթել են թշնամուն՝ Հիսուս Քրիստոսի կրոնը կապելով առօրյա կյանքի հետ ե Քրիստոսի հետ լինելով թե՜ ամենօրյա պարտա-կանությունները կատարելիս, թե՜ ուրախանալիս։ Նշանակում է, որ նրանք դարձել են հաղորդակից աստվածային բնությանը։ Իրենց Աստծո գործին նվիրած երիտասարդները պիտի արիաբար վարեն Աստծո մարտերը։ Թող նրանք օրինակ վերցնեն Քրիստոսից և «իրավունք կանեն”, «ողոր— մություն կսիրեն» և «խոնարհությամբ կվարվեն իրենց Աստծո հետ»։ Այնժամ նրանք ուժեղ կլինեն։ ԱԴ 208.3

Բնավորությունը պիտի փորձվի։ Օրեցօր և տարեցտարի մենք պետք է նվաճենք մեր «ես»—ը ե զարգացնենք վեհ հերոսություն։ ԱԴ 208.4