Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աստված կանչում է երիտասարդներին, քանզի նրանք ուժեղ են, 16 Հուլիս

    Հայրե’ ր, դրեgի ձեզ, որովՀետև դnւք ճանաչեgիք նրան, ով ի սկզբանե կա։ Երիտաuարդնե ր, դրեgի ձեզ, որովՀետև գուք ուժեղ եք, և Աստծո խոսքը բնակվnւմ Է ձեր մեջ, և դուք Հաղթեgիք չարին։ Ա ՀովՀաննէu 2. 14:ԱԴ 208.1

    Այս հավանության ե խրատի խոսքերը ուղղված են յուրաքանչյուր երիտասարդի, ով հագել է արդարության ոդջ սպառազինու-թյունը։ Լինելով երիտասարդ և ուժեղ՝ նրանք կարող են մեծ գործեր անել Աստծո համար, եթե ապավինեն միայն Նրան։ Մեծահասակները, որոնք «հայրեր” են անվանված, որոշակի գործ ունեն անելու դրոշը պահելու հարցում, սակայն նրանց ճնշում են կյանքի հոգսերը, և նրանք պետք է երիտասարդներին խրախուսեն, որ Հիսուս Քրիստոսին ճանաչելու փոր-ձառություն ձեռք բերելով՝ պատրաստվեն իրենց պարտականությունը ստանձնելու, որպեսզի երբ դրոշն ընկնի հայրերի ձեռքից, զորեղ երիտա-սարդները բռնեն այն ե բարձր պահեն։ԱԴ 208.2

    Մեր ժամանակներում կան շ,ատ երիտասարդներ, որոնք կփնտրեն Սուրբ Գիրքը, ինչպես թաքնված գանձ, և գտնելով ճշմարտության մար-գարիտները՝ բաց կանեն խոսքի գանձերը արիշներին։ «Դուք ուժեղ եք» խոսքերը նշանակում են ավելին, քան պարզապես ֆիզիկական ուժը։ Դա նշանակում է, որ միտքը վարժված է խորհելու և մաքուր ու զորեղ է՝ խիստ զսպված կյանք վարելու շնորհիվ։ Նշանակում է նաև, որ երիտասարդները լրջորեն կռվել և հաղթել են թշնամուն՝ Հիսուս Քրիստոսի կրոնը կապելով առօրյա կյանքի հետ ե Քրիստոսի հետ լինելով թե՜ ամենօրյա պարտա-կանությունները կատարելիս, թե՜ ուրախանալիս։ Նշանակում է, որ նրանք դարձել են հաղորդակից աստվածային բնությանը։ Իրենց Աստծո գործին նվիրած երիտասարդները պիտի արիաբար վարեն Աստծո մարտերը։ Թող նրանք օրինակ վերցնեն Քրիստոսից և «իրավունք կանեն”, «ողոր— մություն կսիրեն» և «խոնարհությամբ կվարվեն իրենց Աստծո հետ»։ Այնժամ նրանք ուժեղ կլինեն։ԱԴ 208.3

    Բնավորությունը պիտի փորձվի։ Օրեցօր և տարեցտարի մենք պետք է նվաճենք մեր «ես»—ը ե զարգացնենք վեհ հերոսություն։ԱԴ 208.4