Եվ բոլոր նրանք, որ մրgում են, ամեն բանից ժուժկալ Են լինում. նրանք մրցում են որ մի ապակւսնելի պսակ առնեն, իսկ մենք անապականելի։ Ա Կորնթաgիս 9. 25: ԱԴ 216.1
Ընտանեկան շրջանում և եկեղեցում մենք պետք է մեծ տեղ տանք քրիստոնեական զսպվածությանր։ Այն պետք է լինի կենդանի և գոր-ծուն՝ սովորությունները, խառնվածքներն ու բնավորությունները բարեփո-խող։ Մեր աշխարհում ողջ չարիքի հիմքում ընկած է անժուժկալությունը։ ԱԴ 216.2
Երեխաներին պետք է ղասեր տալ, որոնք նրանցում չարիքին դիմադ— րելու քաջություն դաստիարակեն։ Ծնողները պիտի շատ զգույշ լինեն իրենց երեխաների սննդի ընտրության մեջ։ Շատ հաճախ տանը յուրացրած անժուժկալության դասերը հանգեցնում են հարբեցողության։ Երեխաներին պետք է այնպիսի սնունդ տալ, որը կզարգացնի միտքն ու մարմինը, միևնույն ժամանակ պետք է խուսափել առատապես համեմված ուտելիքից, որը էլ ավելի գրգռիչ միջոցների ցանկություն է առաջացնում։ ԱԴ 216.3
Ծխախոտի և ոգելից խմիչքների օգտագործումը մեծապես նպաստում է հիվանդությունների և ոճրագործության աճմանը։ Ծխախոտը դանդաղ և աննկատելիորեն ներգործող, սակայն շատ վտանգավոր թույն է, և նրա օգտագործումը անասելի վնաս է հասցնում։ ԱԴ 216.4
Հարկ չկա ապացուցել ոգելից խմիչքների գործածման սոսկալի հե-տևանքները։ Ամենուր կարելի է հանդիպել մշուշապատ հայացքներով մարդկային օրորվող ավերակների, որոնց համար մեռել է Քրիստոսը, և որոնց համար լաց են լինում հրեշտակները։ Նրանք բիծ են մեր հպարտու-թյունը հանդիսացող քաղաքակրթության վրա։ ԱԴ 216.5
Նրանք, ովքեր հին ժամանակներում ձգտում էին մրցանակ շահել, գի-տակցում էին զսպվածության կարեորությունը։ Որքան ավելի մենք, որ վազում ենք ասպարեզում երկնային պսակի համար, պետք է գիտակցենք դա։ Մենք պիտի ամեն ինչ անենք, գիմադրենք չարիքին։ ԱԴ 216.6
Բոլոր ժամանակներում և բոլոր պարագաներում խիստ զսպվածության սկզբունքներին հավատարիմ մնալու համար խիզախություն է պահանջվում։ ԱԴ 216.7
Հիշեք, որ ամեն օր ձեզ համար սովորույթների կտավ եք գործում։ Որքան ավելի հետևեք առողջապահության օրենքներին, այնքան ավելի հեշտությամբ կդիմագրավեք փորձություններին և այնքան ավելի լավ կհասկանաք հավիտենական երևույթների արժեքը։ ԱԴ 216.8