Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    վճռականորեն հանդես գալ զսպվածության օգաին, 24 Հուլիս

    Եվ բոլոր նրանք, որ մրgում են, ամեն բանից ժուժկալ Են լինում. նրանք մրցում են որ մի ապակւսնելի պսակ առնեն, իսկ մենք անապականելի։ Ա Կորնթաgիս 9. 25:ԱԴ 216.1

    Ընտանեկան շրջանում և եկեղեցում մենք պետք է մեծ տեղ տանք քրիստոնեական զսպվածությանր։ Այն պետք է լինի կենդանի և գոր-ծուն՝ սովորությունները, խառնվածքներն ու բնավորությունները բարեփո-խող։ Մեր աշխարհում ողջ չարիքի հիմքում ընկած է անժուժկալությունը։ԱԴ 216.2

    Երեխաներին պետք է ղասեր տալ, որոնք նրանցում չարիքին դիմադ— րելու քաջություն դաստիարակեն։ Ծնողները պիտի շատ զգույշ լինեն իրենց երեխաների սննդի ընտրության մեջ։ Շատ հաճախ տանը յուրացրած անժուժկալության դասերը հանգեցնում են հարբեցողության։ Երեխաներին պետք է այնպիսի սնունդ տալ, որը կզարգացնի միտքն ու մարմինը, միևնույն ժամանակ պետք է խուսափել առատապես համեմված ուտելիքից, որը էլ ավելի գրգռիչ միջոցների ցանկություն է առաջացնում։ԱԴ 216.3

    Ծխախոտի և ոգելից խմիչքների օգտագործումը մեծապես նպաստում է հիվանդությունների և ոճրագործության աճմանը։ Ծխախոտը դանդաղ և աննկատելիորեն ներգործող, սակայն շատ վտանգավոր թույն է, և նրա օգտագործումը անասելի վնաս է հասցնում։ԱԴ 216.4

    Հարկ չկա ապացուցել ոգելից խմիչքների գործածման սոսկալի հե-տևանքները։ Ամենուր կարելի է հանդիպել մշուշապատ հայացքներով մարդկային օրորվող ավերակների, որոնց համար մեռել է Քրիստոսը, և որոնց համար լաց են լինում հրեշտակները։ Նրանք բիծ են մեր հպարտու-թյունը հանդիսացող քաղաքակրթության վրա։ԱԴ 216.5

    Նրանք, ովքեր հին ժամանակներում ձգտում էին մրցանակ շահել, գի-տակցում էին զսպվածության կարեորությունը։ Որքան ավելի մենք, որ վազում ենք ասպարեզում երկնային պսակի համար, պետք է գիտակցենք դա։ Մենք պիտի ամեն ինչ անենք, գիմադրենք չարիքին։ԱԴ 216.6

    Բոլոր ժամանակներում և բոլոր պարագաներում խիստ զսպվածության սկզբունքներին հավատարիմ մնալու համար խիզախություն է պահանջվում։ԱԴ 216.7

    Հիշեք, որ ամեն օր ձեզ համար սովորույթների կտավ եք գործում։ Որքան ավելի հետևեք առողջապահության օրենքներին, այնքան ավելի հեշտությամբ կդիմագրավեք փորձություններին և այնքան ավելի լավ կհասկանաք հավիտենական երևույթների արժեքը։ԱԴ 216.8