Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից. Ա ՀովՀաննես 1, 7: ԱԴ 230.1
Ոմանք ասում են, թե հրեական դարաշրջանը Քրիստոսազուրկ ժա-մանակահատված էր՝ առանց ողորմության կամ շնորհի։ Այդ—պիuփներին են վերաբերում սադուկեցիներին ուղղված Քրիստոսի խոս-քերը. «Դուք չգիտեք Գրքերը, ոչ էլ Աստծո զորությունը»։ Հրեական կրո-նական համակարգի ժամանակաշրջանը լի էր աստվածային զորության հրաշալի դրսևորումներով։ Աստծո ներկայության բացահայտումը այն-քան փառավոր էր, որ մահկանացու մարդն անկարող էր դիմանալ դրան։ Անգամ Մովսեսը, որ Աստծո սիրելին էր, բացականչում է. «Զարհուրում եմ և դողում»։ Սակայն Աստված զորացրեց նրան, որ դիմանար այս մեծ փառքին և սարից իջներ՝ իր դեմքին կրելով դրա արտացոլումն այնպես, որ ժողովուրդը չէր կարողանում նայել նրան։ ԱԴ 230.2
Քրիստոսն Ինքն էր ծրագրելու Ադամին տվել զոհաբերությունների համակարգը՝ որպես գալիք Փրկչի խորհրդանիշ, Նրա, Ով պիտի կրեր աշխարհի մեղքը և մեռներ հանուն նրա փրկության։ Մովսեսի միջոցով Քրիստոսը որոշակի պատվերներ տվեց իսրայելացիներին զոհաբերու-թյունների վերաբերյալ։ Աստծո համար ընդունելի էին միայն մաքուր և թանկագին կենդանիները, որոնք առավել չափով կարող էին խորհրդանշել Քրիստոսին։ ԱԴ 230.3
Իսրայելացիներին արգելված էր ուտել ճարպ կամ արյուն։ Այս օրենքը վերաբերում է ոչ միայն զոհաբերվող, այլև սննդի համար օգտագործվող բոլոր կենդանիներին։ Այն պետք է հասկացներ նրանց այն կարևոր փաստը, որ եթե չլիներ մեղքը, արյուն չէր թափվի։ ԱԴ 230.4
Մորթված զոհի արյունը խորհրդանշում էր Աստծո Որդու թափած արյունը, ուստի Աստված կամենում է, որ մարդիկ միշտ լավ հասկանան սուրբի և սովորականի միջև եղած տարբերությունը։ Արյունը սուրբ էր, քանզի միայն Աստծո Որդու թափած արյունն է մեղքը քավում։ Արյունը օգտագործվում էր նաև սրբարանը ժողովրդի մեղքերից մաքրելու համար՝ խորհրդանշելով Քրիստոսի արյունը, որը մեղքը մաքրելու միակ միջոցն է։ ԱԴ 230.5