Այլ Աստձով էլ պարծենում ենք մեր Sեր Հքսուս Քրիստոսի ձեո ով, որով Հիմա Հաշտությունն ընդունեgինք։ Հռովմայեgիս 5. 11: ԱԴ 231.1
Փառք Աստծուն, որ Նա, Ով մեզ համար թափել է Իր արյունը, կեն-դանի է, որպեսզի վկայակոչի այն, որպեսզի բարեխոսի Իրեն ընդունող յուրաքանչյուր անձի համար։ «Ապա թե մեր մեղքերը խոս-տովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը ների մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից»։ Հիսուս Քրիստոսի արյունը սրբում է մեգ ամեն մեղքից։ Միշտ պետք է հիշենք Հիսուսի արյան զորության մասին։ Կենդանի հավատով ընդունված այդ մաքրող և կենսատու արյունը մեր հույսն է։ Մենք պետք է ավելի խորությամբ գիտակցենք նրա անգին ար-ժեքը, քանի որ այն կարող է մեզ օգնել միայն այն դեպքում, երբ հավատով ապավինենք նրա արժանիքներին՝ մեր խիղճը մաքուր և Աստծո հետ խա-ղաղության մեջ պահելով։ Այն ներկայացված է որպես ներող արյուն, որը անքակտելիորեն կապված է մեր Փրկչի հարության ու կյանքի հետ և պատկերվում է որպես Աստծո գահից սկիզբ առնող մշտահոս վտակ, կյանքի գետի ջուր։ ԱԴ 231.2
Ղետացոց 14.4-8 համարներում ներկայացված խորհրդանշական դրվագը, երբ կենդանի թռչունը թաթախվում էր մորթված թռչնի արյան մեջ և ապա բաց թողնվում, պատմում է մեզ քավության մասին։ Մահն ու կյանքը միանում էին, որպեսզի ճշմարտությունն ու թաքնված գանձը որո-նողին բացատրեին քավիչ արյան և մեր Փրկչի հարության ու կյանքի միջև գոյություն ունեցող կապը։ Թռչունը մորթվում էր կենդանի ջրերի վրա։ Այդ հոսող ջուրը խորհրդանշում էր Քրիստոսի՝ աշխարհի ստեղծումից առաջ մորթված Գառի մշտահոս արյան մաքրող անսպառ զորությունը։ ԱԴ 231.3
Մենք պետք է անկաշկանդ մոտենանք Քրիստոսի քավիչ արյանը։ Սա պիտի համարենք մեղավոր մարդուն երբևէ շնորհված ամենասքանչելի արտոնությունը և ամենամեծ օրհնությունը... Որքա՜ն խոր, լայն և առա-տաբուխ է այս գետը։ Սրբության ծարավ յուրաքանչյուր հոգու առա-ջարկվում է հանգիստ, Սուրբ Հոգու կենդանացնող ազդեցությունը և ապա՝ սուրբ, երջանիկ, խաղաղ կյանք ու երանելի հաղորդակցություն Քրիստոսի հետ։ ԱԴ 231.4