Ես ՏԻՐոՋՐ դրեցհ իմ՚ առաջ ամէն Ժամանակ. որովՀետևնա իմ աջ կողմն է, ես չեմ սասանվի։ Սայմոս 16. 8: ԱԴ 25.1
ԵՐԲ շփոթմունքն ու անհանգստությունը ճնշում ու ընկճում են մեզ, կա միայն Մեկը, Ով կարող է դուրս բերել մեզ այդ բոլոր դժվարություններից՝ փարատելով ամեն հուզմունք ու անհանգստություն։ Մեր ողջ հոգսը պետք է գցենք Հիսուսի վրա՝ հիշելով, որ Նա միշտ ներկա է ե պատվիրում է, որ հաղորդակցվենք Իր հետ։ Մեր միտքը պետք է կենտրոնացված լինի Աստծո վրա, այդ դեպքում մեր տկարության մեջ Նա կլինի մեր զորությունը, մեր տգիտության մեջ Նա կլինի մեր իմաստությունը, մեր անցողիկության մեջ Նա կլինի մեր մշտնջենականությունը։ ԱԴ 25.2
Կարոդ ենք համոզված լինել, որ կարիք չկա երկինք ելնելու՝ Քրիս-տոսին վայր բերելու համար, ոչ էլ անդունդն իջնելու՝ Նրան այնտեղից հանելու համար, քանզի Նա մեր աջ կողմն է ու մշտապես հսկում է մեզ։ Պիտի գիտակցենք, որ Տերը, որպես խորհրդատու և առաջնորդ, շատ մոտ է մեզ։ Սա Աստծուն ապավինելու միակ ճանապարհն է։ ԱԴ 25.3
Մենք պետք է այնպես կրթենք ու վարժեցնենք մեր միտքը, որ խելա-միտ հավատք ունենանք ե խելացիորեն ընկերություն անենք Հիսուսի հետ։ Եթե մշտապես հոգ չտանենք Աստծո հետ մեր ընկերության մասին, ապա կբաժանվենք ու կհեռանանք Նրանից։ Կընկերանանք մեզ շրջա— պատողների հետ՝ մարդուն ապավինելով, և մեր զգացմունքները կշեղվեն Նրանից, ում իսկապես պետք է երկրպագել։ Չպետք է թույլ տանք, որ մեր սերը Փրկչի հանդեպ սառչի։ Եթե բարեկամացել ենք Տիրոջ հետ, ուրեմն Նրան պիտի անդադար մեր առջև պատկերացնենք՝ վերաբերվելով Նրան ինչպես պատվական Ընկերոջ, առաջին տեղը հատկացնելով մեր զգաց-մունքներում։ Պիտի խոսենք Նրա աննման գրավչության մասին ու անվերջ զարգացնենք Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու մեր ցան-կությունը։ Այնժամ մեր կյանքում ու բնավորության մեջ կդրսևորվի Նրա Հոգու վերահսկող ուժը... Այժմ, ավելի, քան երբեք, մարդիկ կարիք ունեն, որ Քրիստոսն իրենց աջ կողմում լինի... Անհրաժեշտ է, որ մեր փրկության Առաջնորդը միշտ մեր կողքին փնի։ ԱԴ 25.4