Ես դրա Համար եմ ծսվել և եկել աշխարՀ, որ ճշմւսրտուՒԺյան Համար վկայեմ. ամէն ով որ ճշմարտուՒթյունիg է իմ ձախը լunւմ է։ ՀովՀաննես 18. 37: ԱԴ 24.1
Քրիստոսը, թեև քայլ առ քայլ իջնում էր խոնարհության ճանապարհով, սակայն գիտակցում էր Իր գերազանցությունը, և դա զարմանալի ուժ էր հաղորդում Նրա խոսքերին։ ԱԴ 24.2
Որքա՜ն խրատական դասեր էր Նա տալիս, ինչպիսի՜ իշխանությամբ էր հանդիմանում բարձրաստիճան անձանց մեղքերը։ Նրա համար ճշմար-տությունը ճշմարտություն էր, և այն երբեք չաղարտվեց Իր կոդմից, քանզի Ինքն էր ճշմարտության հեղինակը։ «Դրա համար եմ ծնվել,— ասում է Նա, և եկել աշխարհ, որ ճշմարտության համար վկայեմ»... Նա ճշմարտության և սրբության մարմնացումն էր։ Նա, Ով Աստծո հետ խորհրդակցությունների էր մասնակցել, Ով բնակվել էր Հավիտենականի սրբությանց սրբությունում, խոսում էր այն մասին, ինչ գիտեր... Սակայն մարդիկ, որոնք բարձր գիտելիքների և հոգևոր ըմբռնողության էին հավակնում, չէին կարողանում հասկանալ Նրա ասածի իմաստը՝ տգիտությամբ քննադատելով ու դատապարտելով այն, ինչ հավիտենից առաջ բխել էր Հորից և Որդուց։ ԱԴ 24.3
Խաչյալ Քրիստոսը միշտ դեպի Իրեն է ձգում մարդկանց, մինչդեռ սատանան հեռացնում է նրանց Քրիստոսից, որպեսզի չքայլեն Նրա ներկայության լույսի ներքո, չտեսնեն Քրիստոսի բարությունն ու տրտմությունը, անափ կարեկցանքն ու անգերազանցելի սերը։ Բանսարկուն միջամտում է՝ ներկայացնելով աշխարհի գրավչությունն ու հմայքը, որպեսզի Աստված Քրիստոսում չներկայանա։ Սակայն Քրիստոսը եկավ, որ ամեն Իրեն հավատացողը կարողանա փրկվել։ Ինչպես ծաղիկն է շրջվում դեպի արևը, որ նրա վառ ճառագայթները նպաստեն իր գեղեցկության ու համաչափության զարգացմանը, այնպես էլ Քրիստոսի հետևորդները պիտի դառնան դեպի Արդարության Արեգակը, որպեսզի երկնային լույսը ողողի իրենց՝ կատարելագործելով իրենց բնավորությունը, առ Աստված խոր ու մնայուն փորձառություն շնորհելով։ Պատկերացնել անգամ չենք կարող այն օրհնությունները, որոնք Քրիստոսի միջոցով հասանելի կփնեն մեզ, եթե միայն մեր ջանքերը միացնենք աստվածային շնորհի հետ։ ԱԴ 24.4