Արդ, եղբայրներ, որովՀետև ՀամարձակուԹյուն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյունով Որն որ նորոգեg մեզ Համար նոր։ և կենդանի ճանապարՀ վարագույրի միջով, այսինքն իր մարմնով. Եբրայեքիս 10 19, 20: ԱԴ 233.1
Քրիստոսը խաչ բարձրացվեց ժամը երեքի և վեցի, այսինքն՝ իննի և տասներկուսի արանքում։ Կեսօրից հետո Նա մեռավ։ Դա երեկոյան զոհաբերության ժամն էր։ Այդ ժամանակ տաճարի վարագույ—րր, որ ծածկում էր ժողովրդից Աստծո փառքը, վերևից մինչև ներքև պատռվեց և բաժանվեց երկու մասի։ ԱԴ 233.2
Քրիստոսի միջոցով Սրբության սրբությունների ծածկված փառքը պիտի բացահայտվեր։ Նա մեռավ յուրաքանչյուր մարդու համար, և այս զոհաբերությամբ մարդկանց որդիները պիտի դառնային Աստծո որդիներ։ Բաց աչքերով տեսնելով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ՝ Քրիստոսին հավատացողները պետք է նույն պատկերի նման կերպարանափոխվեին փառքից դեպի փառք։ Քավությունը, որի վրա հանգչում էր Աստծո փառքը Սրբության սրբություններում, բաց է բոլոր նրանց համար, ովքեր ըն-դունում են Քրիստոսին որպես քավություն մեղքի համար և այդ քավութ-յան միջնորդության շնորհիվ հաղորդակցության մեջ են մտնում Աստծո հետ։ Վարագույրը պատռված է, բաժանող պատերը՝ քանդված, հրաման-ներից բաղկացած ձեռագիրը՝ խափանված։ Նրա արյան շնորհիվ թշնա— մությունը վերացել է։ ԱԴ 233.3
Քրիստոսի խաչի, տառապանքների ու մահվան, Նրա հարության և համբարձման, Հոր առաջ մեղավորների համար միջնորդելու պարզ ու գե-ղեցիկ պատմությունը գրավում և փշրում է կարծր ու մեղսալից սիրտը՝ մեղավորին տանելով ապաշխարության։ Սուրբ Հոգին այս ամենը ներկա-յացնում է նոր լույսի ներքո, և մեղավորը գիտակցում է, որ սոսկալի չարիք է մեղքը, որ այդպիսի զոհաբերություն պահանջվեց այն քավելու համար։ Ի՜նչ ահավոր է մեղքը, քանի որ միայն Աստծո Որդու մահր կարոդ էր փրկել մարդուն նրա հանցավոր հետևանքներից։ Ինչո՞ւ այս բանը արվեց մարդկանց համար։ Որովհետև Աստված սիրեց նրանց, և չկամեցավ, որ որևէ մեկը կորչի, այլ ցանկացավ, որ բոլորը հասնեն ապաշխարության, հավատան Հիսուսին՝ որպես անձնական Փրկչի, և հավիտենական կյանք ունենան։ ԱԴ 233.4