Բայց Աստված Հայտնեց իր սերը դեպի մեզ, որ երբոր մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեղ Համար մեռավ։ Սսրս որքան ավելի Հիմա, որ արդարացանք նրա արյունով կփրկվենք նրանով բարկությունից։ Հռովմայեցիս 5. 8, 9: ԱԴ 232.1
Քրիստոսը քավություն արեց մեղքի համար և Իր վրա կրեց նրա խայտառակությունը, նախատինքն ու պատիժը։ Սակայն, մեղքը կրելու հետ մեկտեղ, նա բերեց հավիտենական արդարությունը, այնպես որ հավատացյալը անարատ է Աստծո առաջ... ԱԴ 232.2
Բայց շատերը, հավակնելով լինել Աստծո զավակներ, ապավինում են ավելի շատ ուրիշ բաների, քան Քրիստոսի արյանը։ Երբ նրանց ասում են, որ ամբողջովին հավատան Քրիստոսին՝ որպես լիիրավ Փրկչի, պարզվում է, որ նրանք կարծում են, թե իրենք դրա համար ինչ-որ բան պիտի անեն։ Նրանք ասում են. «Ես մեծ աշխատանք պիտի կատարեմ, նախքան ար-ժանի կլինեմ Քրիստոսի մոտ գալու»։ Սեկ ուրիշն ասում է. «Երբ ես անեմ այն ամենը, ինչ կախված է ինձպնից, այնժամ Տեր Հիսուսը օգնության կհասնի ինձ»։ Նրանց պատկերացմամբ իրենք մեծ անելիք ունեն իրենց հոգիների փրկության հարցում, իսկ Հիսուսը պիտի միջամտի ե լրացնի պակասը՝ վերջնակետին հասցնելով իրենց փրկությունը։ Այս խեղճ մար-դիկ չեն կարող զորանալ Աստծով, մինչև չրնդունեն Քրիստոսին որպես լիարժեք Փրկիչ։ Նրանք ոչինչ չեն կարող ավելացնել իրենց փրկությանը։ ԱԴ 232.3
Իսրայելացիներին պատվիրվեց, որ իրենց դռների կողափայտերին մորթած գառան արյուն սրսկեն, որպեսզի, երբ մահվան հրեշտակը անց-ներ երկրով, նրանք չմեռնեին։ Սակայն, եթե հավատի և հնազանդության այս պարզ գործողությունը անելու փոխարեն նրանք բարիկադով փակեին դուռը և ամեն ջանք անեին կործանիչ հրեշտակին ներս չթողնելու համար, ապա նրանց չարչարանքը զուր կլիներ ...Դռան կողափայտի վրա երևա-ցող արյունը բավական էր։ Տան փրկությունը ապահովված էր։ Այդպես է նաև փրկության գործում. Հիսուս Քրստոսի արյունն է, որ սրբում է ամեն մեղքից։ ԱԴ 232.4
Նրա արյան արժանիքներով կարող եք հաղթել բոլոր հոգևnր թշնամի-ներին ե ազատվել բնավորության յուրաքանչյուր արատից։ ԱԴ 232.5