Sերը ճանաչում է իմաստունների մտածմnւնքները, որ nւնայն են։ Ուրեմն ոչ ով չպարծենա մարդկանցով: Ա Կորնթաgիս 3 .20. 21: ԱԴ 237.1
Մենք ապրում ենք մի սանձարձակ դարում, երբ թե՛ մեծահասակ-ները, թե երիտասարդները հանդուգն են մեղքի մեջ։ Եթե մեր երիտասարդները սրբությամբ չպահպանվեն, եթե չամրանան նրանց սկզբունքները, եթե ավելի ուշադրություն չհատկացվի նրանց ընկերական շրջապատի և նրանց միտքը սնուցող գրականության ընտրության հար-ցին, ապա նրանք անպաշտպան կլինեն այն հասարակության մեջ, որի բարքերը նույնքան ապականված են, որքան Սոդոմի բնակիչներինը։ Երի-տասարդները ամենուրեք փորձությունների են հանդիպելու, ուստի պետք է այնպես դաստիարակված լինեն, որ ապավինեն ավելի մեծ ուժի, ավելի բարձր կրթության, քան այն, որը կարող են տալ մահկանացուները։ Ամե-նուր կան այնպիսի անձինք, որոնք արհամարհում են Տիրոջը և քրիստո-նեությունը։ Նրանք, ովքեր զուրկ են բարոյական ուժից, չեն կարող պաշտ-պանել ճշմարտությունը։ Այդպիսիք խիզախություն չունեն ասելու. «Եթե նման խոսակցությունը չդադարի, ես չեմ կարող մնալ ձեզ հետ։ Հիսուսը՝ աշխարհի Փրկիչը, իմ Փրկիչն է. Նա է հավիտենական կյանքի իմ հույսը»։ Սա է նրանց լռեցնելու միակ միջոցը։ Եթե փորձեք փաստեր բերել, նրանք ձեզ կպատասխանեն իրենց փաստարկներով։ Ձեր խոսքերը չեն հուզի նրանց։ Սակայն եթե ապրեք Քրիստոսի համար, եթե հավատարիմ լինեք երկնքի Աստծուն, կարող եք նրանց համար անել այն, ինչ փաստարկներն անզոր են անելու։ ԱԴ 237.2
Չկա ավելի տխրեցնեղ երևույթ, քան այն, երբ Քրիստոսի արյունով փրկագնվածները, ովքեր օժտված են շնորհներով, որոնցով կարող էին փառավորել Աստծուն, կատակի են վերածում Ավետարանի միջոցով իրենց ողորմածաբար ուղարկված պատգամնեերը, հերքում են Քրիստոսի Աստված լինելը՝ ապավինելով սեփական սահմանափակ դատողությանը և անհիմն փաստարկներին։ Նեղության պահին, մահվանը դեմառդեմ հանդիպելիս՝ նրանց փայփայած բոլոր մոլորությունները պիտի հալչեն, ինչպես ձյունը արևի ճառագայթներից։ Քրիստոնեական հույսը հոգու համար հաստատ ե անշարժ խարիսխ է։ ԱԴ 237.3