իմաստունը իր իմաստությունով չպարծենա։ Երեմիա 9. 23: ԱԴ 238.1
Մարդիկ պետք է պարծենան ոչ թե իրենց իմաստությամբ, զորութ-յամբ կամ հարստությամբ, այլ նրանով, որ ճանաչում են Քրիս-տոսին։ Սա ամենագերազանց, ամենաթանկ գիտությունն է, որ կարող ենք ունենալ։ Այն հավիտենական կյանքի գրավականն է։ Քանզի «սա է հավի-տենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն և Նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրստոսին»։ Այս գիտությունը հնարավոր չէ գնել դրամով, ըմբռնել մտքով, զավթել ուժով, այլ բոլոր նրանց, ովքեր կամե-նում են, Աստծո փառավոր շնորհը տրվում է ձրի։ Մարդիկ կարող են զգալ իրենց կարիքը և, հրաժարվելով ինքնուրույնությունից, ընդունել փրկութ-յունը որպես պարգև։ Երկինք մտնողները բարձրանալու են նրա պարիսպ-ներին ոչ թե իրենց արդարությամբ, և երկնային դարպասները բացվելու են նրանց առաջ ոչ թե իրենց նվիրաբերած ոսկու և արծաթի շնորհիվ, այլ նրանք մտնելու են Հոր տան բազմաթիվ բնակարանները շնորհիվ Քրիս-տոսի խաչի արժանիքների։ ԱԴ 238.2
Նրանք, ու1քեր կարծում են, թե իրենք արդար են, Քրիստոսի կարիքը չեն զգում։ Եվ երբ Նրա անունը դավանողները մեծարում են իրենց սեփական իմաստությունն ու բարությունը, դրանով իսկ ապացուցում են, որ անծանոթ են Նրան։ Երբ որ Քրիստոսը բացահայտվում է մեղավորին, վերջինս գիտակցում է, որ իր միակ հույսը Աստծո Գառն է, որ քավում է մեղքը։ Երբ Քրիստոսը սկսում է բացել նրան Իր սերը, հետևեցեք արդյունքին և տեսեք, թե ինչպիսին է այն։ Շատերը պնդում են, թե ունեն այդ փորձառությունը, սակայն նրանք անծանոթ են Քրիստոսի սիրուն։ Բայց երբ այն մղում է մարդուն համեստ կարծիք ունենալու իր մասին, երբ նա ապացուցում է, որ երկնային հատուցումը իր համար ավելի թանկ է, քան երկրավոր ունեցվածքը, նշանակում է Քրիստոսից ճառագող կյանքի շողերը լուսավորում են նրա հոգին։ ԱԴ 238.3
Առանց Քրիստոսի մարդկային իմաստությունն իր բոլոր ձևերով հիմարություն է, քանզի իրենց իմաստությանը ապավինողները նշանակություն չեն տվել հավիտենականությանը։ ԱԴ 238.4
Բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ Հիսուսը կարող է լիովին փրկել իրենց, և որ Նրանով մոտենում են Աստծուն, Ավետարանը Աստծո զորությունն ու իմաստությունն է։ ԱԴ 238.5