Ողորմությnւն և ճշմարտnթյnւն իրար կՀանդիպեն. արդարուքյnւն և խաղաղությnւն իրար կՀամբուրեն: Uաղմ՚ոս 85. 10: ԱԴ 248.1
Արդարությունն ու ողորմությունը իրարից առանձնացած և իրար հակառակ էին՝ բաժանված լինելով լայն անդունդով։ Տերը՝ մեր Փրկիչը, Իր աստվածային բնության վրա հագավ մարդկայինը և մարդու համար մի անբիծ և անարատ բնավորություն կերտեց։Նսւ Իր խաչը կանգնեցրեց երկնքի ու երկրի միջև, և դարձրեց այն ձգողականության կենտրոն, որը երկու կողմն էլ հասավ՝ անդունդի վրայով քաշելով և Ար-դարությանը, և՜ Ողորմությանը։ Այնտեղ Արդարությունը տեսավ Աստծուն հավասար Մեկին, Ով կրում էր ողջ անարդարության և մեղքի պատիժը։ Լիակատար բավարարությամբ նա ակնածանքով խոնարհվեց խաչի առաջ՝ ասելով. Բավական է։ ԱԴ 248.2
Մեզ համար արված զոհաբերության շնորհիվ մենք գտնվում ենք բարենպաստ վիճակում։ Մեղավորը, որին Քրիստոսի ուժը քաշում, բաժանում է մեղքից, մոտենում է խաչին և երեսնիվայր ընկնում նրա առաջ։ Ապա նա դառնում է նոր արարած Հիսուս Քրիստոսում։ Մեղավորը մաքրվում և սրբվում է։ Նրան նոր սիրտ է տրվում։ Սրբությունը գտնում է, որ ավել բան չունի պահանջելու։ Փրկության աշխատանքը ընդգրկում է այնպիսի հետևանքներ, որոնց մասին մարդու համար դժվար է որևէ պատկերացում ունենալ։ Աստվածային պատկերին նմանվել ձգտող մարդուն իրավունք է տրվում օգտվելու երկնային գանձերից և շնորհվում է մեծագույն զորություն, ինչը նրան չմեղանչած հրեշտակներից ավելի բարձր պիտի դարձնի։ Պատերազմը մղվել է, հաղթանակը՝ տարվել։ Մեղքի և արդարության միջև պայքարը փառավորել է երկնքի Տիրո— ջը և փրկված մարդկային ընտանիքի, չընկած աշխարհների, չարագործների, մեծագույնից մինչև փոքրագույնը ողջ բանակի առաջ հաստատել է Աստծո սրբությունը, nղորմությnւնը, բարությունը և իմաստությունը։ ԱԴ 248.3
Խաչյալ Քրիստոսը այն Միջնորդն էր, Ում օգնությամբ ողորմությունը և ճշմարտությունը իրար հանդիպեցին, արդարությունը և խաղաղությունը իրար համբուրեցին։ ԱԴ 248.4
Այս պարգևի մեծությունը մի նյութ է, որը մարդու մեջ երախտապարտություն և գովք պիտի առաջացնի թե՛ այս կյանքում, թե՛ հավերժության ընթացքում։ ԱԴ 248.5