իշխւսնությnւններին և պետություններին մերկացնելով Հայտնապես խայտառակեց և նրանց Հաղթանակեց իրենում Կողոսացիս 2. 15: ԱԴ 249.1
Գողգոթայի խաչի մոտ սերն ու եսասիրությունը կանգնեցին դեմ-առդեմ։ Այստեղ նրանց գագաթնային դրսևորումն էր։ Քրիստոսը ապրել էր միայն մխիթարելու և օրհնելու համար, ու Նրան մահվան մատ-նելով, սատանան ցույց տվեց իր կատաղի ատելությունը Աստծո նկատ-մամբ։ Նա ապացուցեց, որ իր ապստամբության իրական նպատակն էր՝ Աստծուն գահրնկեց անել և սպանել Նրան, Ում միջոցով ցուցաբերվում էր Աստծո սերը։ ԱԴ 249.2
Քրիստոսի կյանքն ու մահր բացահայտում են նաև մարդկանց մտքե-րը։ Մսուրից մինչև խաչ Հիսուսի կյանքը կոչ էր Աստծուն հնազանդվելու և Իր չարչարանքներին ընկերակցելու։ Այն մերկացրեց մարդկանց մտադ-րությունները։ Հիսուսը եկավ՝ բերելով երկնային ճշմարտությունը, և բոլոր Սուրբ Հոգու ձայնը լսողները ձգվում էին դեպի Նա։ Մինչդեռ «ես»—ի երկրպագուները սատանայի թագավորության հպատակներ էին։ Քրիս-տոսի նկատմամբ ունեցած վերաբերմունքով բոլորը ցույց են տալիս, թե ում կողմն են։ Եվ այսպիսով յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր դատա-վճիռը։ ԱԴ 249.3
Վերջնական դատաստանի օրը ամեն կործանված անձ պիտի հաս-կանա, թե ինչ էր նշանակում մերժել ճշմարտությունը։ Նրանց կներկա-յացվի խաչը, և բոլոր նրանք, ում հանցանքը կուրացրել էր, կհասկանան նրա իրական նշանակությունը։ Մեղավորները դատապարտված պիտի կանգնեն Գողգոթայի և նրա խորհրդավոր Զոհի պատկերի առաջ։ Բոլոր կեղծ արդարացումները կչքվեն։ Ի հայտ կգա մարդկանց ուխտադրժության ողջ գարշելիությունը։ Մարդիկ կտեսնեն, թե ինչ են ընտրել։ Երբ բոլոր սրտերի մտածմունքները բացահայտվեն, թե՝ հավատարիմները թե’ ապստամբները միասին կբացականչեն. «Արդար և ճշմարիտ են քո ճանա-պարհները, ով սուրբերի Թագավոր։ Ո՞վ է, որ քեզանից չվախենա, ով Տեր, և քո անունը չփառավորի... որովհետև քո իրավունքները հայտնվեցին»։ ԱԴ 249.4
Թեև երկիրը անջատվել էր երկնային մայր ցամաքից՝ կորցնելով նրա հետ ունեցած հաղորդակցությունը, Հիսուսը նրան նորից միացրեց փառաց երկնքի հետ։ ԱԴ 249.5