Go to full page →

Եկեղեցու արդար անդամներ, 12 Սեպտեմբեր ԱԴ 268

Եվ արգարության դործը կլինի խաղաղություն, և արդարության արդյունքը Հանգիստ ու ապաՀուիություն Հավիտյան։ Եսայիա 32. 17: ԱԴ 268.1

«Իրենց պտուղներով կճանաչեք նրանց»։ Հեզ ու հանդարտ հոգին ներքին զարդարանք է, որն անգին է։ ճշմարիտ քրիստոնյայի կյանքում արտաքին զարդարանքը միշտ ներդաշնակ է ներքին խաղաղությանն ու սրբությանը։ Այսպիսով եկեղեցին հաստատվում է իր անդամների արդարությամբ։ Աստծո ժողովուրդը պետք է աննկուն ե անսասան հավատ ունենա։ Նրանց չափանիշն Աստվածաշունչն է։ Երկնքից թափվող շնորհի հեղեղները նրանցում լույս կծագեցնեն, որը նրանք պիտի փոխանցեն ուրիշներին։ ճշմարտությունը պետք է հռչակվի իր ողջ զորությամբ։ Նրանք, ովքեր հավատարմաբար անում են այս աշխատանքը՝ գործով և ճշմարտությամբ պահելով Աստծո պատվիրանները, կճանաչվեն որպես Աստծո գործակիցներ։ ԱԴ 268.2

«Արդարության գործը կլինի խաղաղություն, և արդարության արդ-յունքը՝ հանգիստ և ապահովություն հավիտյան»։ Եկեղեցու պատմության սկզբից մինչև վերջը Քրիստոսը կլինի Իր ժողովրդի համար այն ամենը, ինչ այս խոսքերն արտահայտում են, եթե նրանք ականջ դնեն Նրա հրավերին. «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և սովորեցեք ինձնից, որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը թեթև»։ Քրիս-տոսն իր ժողովրդի համար կյանք և ուժ, կարողություն և զորություն, իմաստություն և սրբություն է։ ԱԴ 268.3

Եթե հնազանդվեք Աստծո պահանջներին, լցվեք Նրա սիրով և լիու— թյամբ. ապա մանուկները, պատանիներն ու երիտասարդ աշակերտները կնայեն ձեզ, որպեսզի պատկերացում ունենան գործնական աստվածա-պաշտության մասին, և դուք այս կերպ կարող եք նրանց հնազանդության ուղիով Աստծո մոտ առաջնորդել։ Այնժամ այնպիսի ազդեցություն կգոր-ծեք, որը կբռնի Աստծո քննությունը, և ձեր գործը կհամեմատվի ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի հետ, քանզի կլինի անխորտակելի։ ԱԴ 268.4

Շատերը նայում են ձեզ, որպեսզի տեսնեն, թե կրոնը ինչ կարող է անել ձեզ համար։ Եթե հավատարմությամբ եք կատարում Աստծո տված գործը, ապա ճիշտ ազդեցություն կթողնեք և կառաջնորդեք մարդկանց արդարության ճանապարհով։ ԱԴ 268.5