Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Եկեղեցու արդար անդամներ, 12 Սեպտեմբեր

    Եվ արգարության դործը կլինի խաղաղություն, և արդարության արդյունքը Հանգիստ ու ապաՀուիություն Հավիտյան։ Եսայիա 32. 17:ԱԴ 268.1

    «Իրենց պտուղներով կճանաչեք նրանց»։ Հեզ ու հանդարտ հոգին ներքին զարդարանք է, որն անգին է։ ճշմարիտ քրիստոնյայի կյանքում արտաքին զարդարանքը միշտ ներդաշնակ է ներքին խաղաղությանն ու սրբությանը։ Այսպիսով եկեղեցին հաստատվում է իր անդամների արդարությամբ։ Աստծո ժողովուրդը պետք է աննկուն ե անսասան հավատ ունենա։ Նրանց չափանիշն Աստվածաշունչն է։ Երկնքից թափվող շնորհի հեղեղները նրանցում լույս կծագեցնեն, որը նրանք պիտի փոխանցեն ուրիշներին։ ճշմարտությունը պետք է հռչակվի իր ողջ զորությամբ։ Նրանք, ովքեր հավատարմաբար անում են այս աշխատանքը՝ գործով և ճշմարտությամբ պահելով Աստծո պատվիրանները, կճանաչվեն որպես Աստծո գործակիցներ։ԱԴ 268.2

    «Արդարության գործը կլինի խաղաղություն, և արդարության արդ-յունքը՝ հանգիստ և ապահովություն հավիտյան»։ Եկեղեցու պատմության սկզբից մինչև վերջը Քրիստոսը կլինի Իր ժողովրդի համար այն ամենը, ինչ այս խոսքերն արտահայտում են, եթե նրանք ականջ դնեն Նրա հրավերին. «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և սովորեցեք ինձնից, որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը թեթև»։ Քրիս-տոսն իր ժողովրդի համար կյանք և ուժ, կարողություն և զորություն, իմաստություն և սրբություն է։ԱԴ 268.3

    Եթե հնազանդվեք Աստծո պահանջներին, լցվեք Նրա սիրով և լիու— թյամբ. ապա մանուկները, պատանիներն ու երիտասարդ աշակերտները կնայեն ձեզ, որպեսզի պատկերացում ունենան գործնական աստվածա-պաշտության մասին, և դուք այս կերպ կարող եք նրանց հնազանդության ուղիով Աստծո մոտ առաջնորդել։ Այնժամ այնպիսի ազդեցություն կգոր-ծեք, որը կբռնի Աստծո քննությունը, և ձեր գործը կհամեմատվի ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի հետ, քանզի կլինի անխորտակելի։ԱԴ 268.4

    Շատերը նայում են ձեզ, որպեսզի տեսնեն, թե կրոնը ինչ կարող է անել ձեզ համար։ Եթե հավատարմությամբ եք կատարում Աստծո տված գործը, ապա ճիշտ ազդեցություն կթողնեք և կառաջնորդեք մարդկանց արդարության ճանապարհով։ԱԴ 268.5