Go to full page →

Ջանք արեք, որ էլ առավելանաք, 22 Նոյեմբեր ԱԴ 341

Այսպես էլ դուք, քանի որ նախանձախնդիր եք Հոգևոր պարգևների, եկեղեցու շինության Համար ջանք արեք, որ էլ առավելանաք: Ա կորնթացիս 14. 12: ԱԴ 341.1

Թող երիտասարդներին փոքր տարիքից սովորեցնեն, որ հնարավոր չէ հասնել կատարելության՝ առանց մեծ աշխա-տանքի։ Բարձր դիրքի հասնելու լոկ ցանկությունը բավական չէ։ Երի-տասարդ բարեկամներ, լեռան գագաթը հնարավոր չէ նվաճել անշարժ կանգնե|ով և փափագելով այնտեղ լինել։ Դուք կարող եք իրականացնել ձեր նպատակը միայն քայլ առ քայլ առաջանալով, գուցե դանդաղ, բայց յուրաքանչյուր քայլը հարստություն դարձնելով։ Ալպեր կարող է բարձրա-նալ միայն եռանդուն, համառ լեռնագնացը։ Ամեն երիտասարդ պետք է լավագույնս օգտագործի իր տաղանդները՝ մինչև վերջ օգտվելով ընձեռ-ված հնարավորություններից։ Նա, ով այսպես վարվի, կարող է նվաճել բարոյական և մտավոր գրեթե ցանկացած բարձունք։ Բայց նա պետք է ունենա խիզախ և վճռական ոգի։ Նա հարկադրված կլինի փակել իր ականջները՝ չլսելու համար հաճույքի ձայնը։ Պետք է հաճախ մերժի իր երիտասարդ ընկերների խնդրանքները։ Նա պիտի միշտ զգոն փնի, որ-պեսզի չշեղվի իր նպատակից։ ԱԴ 341.2

Անմշակ թողեք դաշտը, և այնտեղ փուշ ու տատասկ կաճի։ Դուք երբեք չեք տեսնի, որ որևէ գեղեցիկ ծաղիկ կամ թուփ այդ անշուք, թունավոր բույսերից ավելի բարձր աճի։ Անպետք մոլախոտը փարթամորեն աճում է առանց խնամքի, մինչ օգտակար կամ գեղեցիկ բույսերն անհրաժեշտ է լավ մշակել։ Թող մեր երիտասարդները դաս առնեն սրանից։ ճիշտ սո-վորությունների ձևավորման և ճիշտ սկզբունքների հաստատման համար լուրջ աշխատանք է պահանջվում։ Սխալ սովորությունները ուղղելու հա-մար ջանադրություն և համառություն է պետք։ Շատ ավելի հեշտ է տեղ տալ չար ազդեցություններին, քան դիմադրել դրանց։ ԱԴ 341.3

Եթե նրանք չգիտակցեն, թե որքան կարևոր է, որ իրենց բնավորու-թյունները կատարելագործվեն, որպեսզի իրենք օրեցօր ավելի լավ մարդ դառնան՝ դրանով իսկ ունակություն ձեռք բերելով կրելու իրենց վրա դրված պատասխանատվությունը, ապա կգտնվեն պարտվողների շարքերում։ ԱԴ 341.4

Աճեք շնորհով՝ սեփական ուժերին վստահելով և ինքնավերահսկողու— թյամբ։ Օրեցօր պատրաստ եղեք միանալու թագավորական ընտանիքին երկնային արքունիքում։ ԱԴ 341.5