Go to full page →

Մնր հավաաք խիստ աճում է, 21 Նոյեմբեր ԱԴ 340

Եղբպյրներ, պարտավnր ենք միշտ գոՀություն մատուցել ԱuտծուՆ ձեզ Համար, ինչպես որ արժանի է, քանի որ ձեր Հավատը խիստ աճում՝ է։ Բ ԹեսաղոՆիկեgիս. 1. 3: ԱԴ 340.1

Բացարձակապես անհրաժեշտ է, որ նրանք, ովքեր հավատում են ճշմարտությանը, անդադար առաջ ընթանան՝ աճելով մինչև Քրիստոսի կատարյալ հասակը։ ժամանակ չկա նահանջելու և անտար-բեր լինելու։ Յուրաքանչյուրը պետք է կենդանի փորձառություն ունենա Աստծո հետ։ Հաստատվեք։ Հիմնավորվեք հավատքի մեջ, որպեսզի ամեն ինչ անելով հաստատ կանգնեք՝ անսասանորեն վստահելով Աստծուն այն ժամանակի ընթացքում, երբ փորձվելու է յուրաքանչյուր մարդու գործը և բնավորությունը։ Վարժվեք հոգևոր հարցերում, մինչև որ կարողանաք գնահատել Աստծո խոսքի խորությունները և զորությունից զորություն գնալը։ ԱԴ 340.2

Կան հազարավոր մարդիկ, որոնք համարում են, որ ունեն ճշմարտու-թյան լույսը, բայց բոլորովին առաջ չեն գնում։ Նրանք կենդանի փորձա-ռություն չունեն, թեև ունեցել են բոլոր առավելությունները։ Աստծո խոսքը հոգևոր ազատություն և լուսաբանում է տալիս նրանց, ովքեր լրջորեն ձգտում են դրան։ Նրանք, որոնք ընդունում են Աստծո խոստումները և կենդանի հավատով վարվում դրանց համաձայն, երկնային լույս կունենան։ Նրանք կխմեն կյանքի Աբյուրից և ուրիշներին էլ կբերեն այն ջրերի մոտ, որ թարմացրել էին իրենց հոգիները։ ԱԴ 340.3

Կասկածանքը ցանկալի չէ։ O՜, նայեք ձեր շուրջը և տեսեք, թե չարն ինչպիսի ավերածություն է գործել։ Մոլորությունն ու կեղծիքը բուռն ուրախություն են կազմակերպել մարդկանց խաբված սրտերում։ Դարեդար թշնամին կրկնում է իր փորձերն աճող հաջողությամբ, որովհետև, չնայած խավարի մեջ ավարտված բազմաթիվ կյանքերի տխուր փաստերին, ինչպես որ գիշերաթիթեռն է թռչում դեպի կրակը, այնպես մարդիկ նետվում են այն կործանարար մոլորությունների մեջ, որոնք թշնամին պատրաստել է նրանց որսալու համար։ «Երկինքն ու երկիրը կանցնեն», բայց «Աստծո խոսքը մնում է հավիտյան”, և Նրա խոսքի հանդեպ աներեր հավատը միակ հավատն է, որ կդիմանա վերջին օրերի վտանգներին։ ԱԴ 340.4