եվ մի կերպարանվեք այս աշխարՀի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նարոգութամբ, որ դուք քննեք, թե ինչ Է Աստժո կամքը բարին, Հաճելին և կատարյալը: Հռովմայեցիս 12: 2: ԱԴ 106.1
Մտածո՞ւմ են արդյոք մարդիկ այն մասին, թե Աստված ինչ վերաբերմունք ունի Իր արարած էակների նկատմամբ։ Նա է ձևավորել մարդու միտքը։ Նա է մեր բոլոր վեհ խոհերի աղբյուրը։ Նրան հայտնի է մարդկային մտքի խորհրդավոր աշխատանքը։ Չէ՞ որ Ինքն է ստեղծել այն։ Աստված տեսնում է, որ մեդքը ապականել և այլասերել է մարդուն, սակայն խղճում և կարեկցում է նրան, քանզի գիտե, որ նա գտնվում է սատանայի իշխանության տակ։ ԱԴ 106.2
Իսկական բարենորոգումը սկսվում է հոգու մաքրագործումից: Վերըս— տին ծննդյան ավազանով և Սուրբ Հոգու զորությամբ մտքի նորոգության միջոցով է, որ կյանքում փոփոխություն է տեղի ունենում։ ԱԴ 106.3
Քրիստոսին նայելով՝ մենք վերափոխվում ենք։ Երբ անդադար խորհում ենք աշխարհային բաների մասին, դրանք դաոնում են ամենակուլ և ազդում են բնավորության վրա այնպես, որ Աստծո փառքը տեսադաշտից դուրս է մնում և մոռացվում է։ Երկնայինը ճանաչելու հնարավորությունները բաց են թողնվում։ Հոգևոր կյանքը մարում է... ԱԴ 106.4
Ամբողջովին ապավինեք Աստծուն։ Եթե մինչև օրս այլ կերպ եք վար-վել, ուրեմն ժամանակն է, որ դադար առնեք։ Կանգ առեք հենց այնտեղ, ուր գտնվում եք և փոխեք իրավիճակը։ Անկեղծորեն, հոգու ծարավով աղաղակեցեք Աստծուն։ Պայքարեք երկնային ուժերի հետ, մինչև որ հաղթեք։ Ամբողջությամբ՝ հոգով, մարմնով և շնչով, Տիրոջ ձեռքը հանձնվեք և վճռեք լինել Նրան սիրող, Նրա նվիրյալ ներկայացուցիչր, որ կատարում է Նրա կամքը, վերահսկվում Նրա կողմից և ներշնչվում Նրա Հոգով ...Այնժամ ավելի հստակորեն կտեսնեք երկնային բաները։ ԱԴ 106.5
Եթե ավելի շատ խորհեինք Քրիստոսի և երկնային աշխարհի մասին, ապա դա մեզ համար զորեղ խթան և աջակցություն կլիներ Տիրոջ մարտե-րը վարելիս։ Երբ մտորում ենք այն փառավոր երկրի մասին, որը շատ շուտով մեր տունն է լինելու, հպարտությունն ու աշխարհի հանդեպ սերը կորցնում են իրենց իշխանությունը մեզ վրա։ Քրիստոսի գրավչության համեմատությամբ աշխարհի հմայքը ոչինչ է թվում։ ԱԴ 106.6