Իմքաuտnւն մարդը զորավոր կլինի, և գիտուն մարդը իր ուժը կավե—լացնի։ Առա կաց 24: 5: ԱԴ 107.1
Մեծագույն ջանքեր գործադրեք։ Դիմեք ամենալուրջ դրդապատ ճառների օգնությանը։ Դուք սովորում եք։ Ջանացեք հիմնովին ըմբռնել այն ամենի էությունը, ինչին ձեռնամուխ եք լինում։ Ձեզ հե—տաքրքրող հարցերին իրազեկ դառնալուց ավելի ցածր նպատակ երբեք մի՜ դրեք։ Խուսափեք պարտականություններում և ուսումնառության մեջ ան-լուրջ և անպարտաճանաչ լինելու սովորությունից, քանզի այդ սովորությու-նը կամրանա, և դուք անկարող կլինեք ավելին անել։ Միտքն իր էությամբ սովորում է բավարարվել նրանով, ինչը քիչ հոգս և ջանք է պահանջում, և գոհանալ հեշտ ձեռք բերվող ու պարզունակ բաներով։ Թ՛անկագին երիտա-սարդներ, գոյություն ունի գիտելիքների այնպիսի խորություն, որին երբեք հասու չեք եղել, իսկ դուք բավարարվում եք մակերեսային ձեռքբերում-ներով։ Եթե շատ ավելին իմանայիք, ապա կհամոզվեիք, որ շատ քիչ գիտեք։ ԱԴ 107.2
Աստված ձեզանից լուրջ մտավոր ջանքեր է պահանջում, իսկ յուրա-քանչյուր վճռական ջանքից հետո ձեր ուժերը կավելանան։ Այնժամ ձեր աշխատանքը միշտ հաճելի կլինի, քանզի կգիտակցեք, որ առաջընթաց եք ապրում։ Դուք կամ կսովորեք դանդաղաշարժության, անորոշ ե անվճռա-կան գործողությունների, և ողջ կյանքի ընթացքում կիսով չափ անգամ չեք անի այն աշխատանքը, որն ի վիճակի էիք անելու, կամ էլ ձեր հայացքը հառելով Աստծուն և զորանալով աղոթքով՝ կհաղթահարեք դանդաղաշարժությունն ու աշխատանքի հանդեպ տհաճությունը, և կվարժեցնեք ձեր միտքը, որ արագ գործի և հարկ եղած ժամանակ մեծ աշխատանք կատարի։ ԱԴ 107.3
Արարիչը մարդուն զորեղ միտք է տվել, որն ապացուցում է, որ մարդն աստվածատուր ունակություն ունի մեծ աշխատանք կատարելու ընդդեմ արդարության թշնամու, որ չարի դեմ պայքարում հաղթանակներ կարող են շահվել։ Նրանց, ովքեր իրականացնում են Աստծո ծրագրերը իրենց վե-րաբերյալ, կասվեն հետևյալ խոսքերը. «Լա՜վ, բարի և հավատարիմ ծառա, քչի մեջ հավատարիմ էիր, շատի վրա կկարգեմ քեզ»։ ԱԴ 107.4