Uերն առանg կեղծավորության. չաին ատեgեք, Հռnվմասյեgիս 12. 9: ԱԴ 114.1
Հաճախ կրկնվող սովորությունները կերտում են բնավորությունը։ Այն երեխաները, ովքեր թույլ են տալիս իրենց կոպիտ խոսել ընկերների հետ և անքաղաքավարի լինել ընտանիքում, այնպիսի սովորություններ են ձեռք բերում, որ դրսևորվելու են իրենց հետագա կյանքում, և որnնց հաղթահարելը չափազանց դժվար է լինելու։ Չի երևում, թե իրենք երկյուղում են Տիրոջից։ Նրանք անտաշ և կոպիտ բնավորություն են ձևավորում, զուրկ են սիրալի-րությունից ևշարժուձևերի նրբությունից։ Այս ամենը վկայում է, որ իրենք սխալ դաստիարակություն են ստացել ընտանիքում։ Երեխաների վարքը դրսում բացահայտում է ընտանեկան կյանքի պատմությունը։ Երևան են գափս չկատարված պարտականությունները, հոգատարության և ինքնամոռացման պակասը, վիճելու, նեղսրտելու, համբերությունից դուրս գալու հակվածությունը, մինչդեռ նրանք, որ Տիրոջ երկյուղն ունեն, իրենց բնավորությամբ և խոսքերով վկայում են մի ընտանիքի մասին,յւրտեղ սեր է փայփայվում և խաղաղություն տիրում, որտեղ համբերատարություն է ցուցաբերվում և ուշադրություն դարձվում քաղաքավարության կանոններին, որտեղ յուրաքանչյուր անդամ գիտակցում է մյուսներին երջանկացնելու իր պարտականությունը։... ԱԴ 114.2
Պատրաստվո՞ւմ եք արդյոք երկնային ընտանիքին անդամակցելու համար։ Ջանո՞ւմ եք այնպես դաստիարակվել ձեր ընտանիքներում, որպեսզի միանաք Տիրոջ ընտանիքին։ Եթե այո, ուրեմն փոխադարձ անձնազոհության միջոցով ընտանեկան կյանքը երջանիկ դարձրեք։ Եթե փափագում ենք, որ Հիսուսը բնակվի մեր տանը, պետք է միայն բարի խոսքեր ասենք։ Աստծո հրեշտակներր չեն կարող մնալ այն տանը, որտեղ անընդհատ վեճ ու կռիվ է ծագում։ Սեր, խաղաղություն ու քրիստոնեական քաղաքավարություն պահպանեք, և հրեշտակները կհյուրընկալվեն ձեզ մոտ։ ԱԴ 114.3
Եթե երեխաներն ու երիտասարդները ձգտեն բարի և սիրալիր լինել տանը, ապա հոգատարությունը հաստատուն սովորություն կդառնա։ Առօրյա կյանքում դրսևորվող քաղաքավարությունը կսովորեցնի նրանց միշտ քաղաքավարի լինել։ Տունը հենց այն վայրն է, որտեղ պետք է անձնուրացություն և ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանդեպ հոգատարություն դրսևորել, այդպես է երկնային ընտանիքում, այդպես կլինի նաև այն ժամանակ, երբ երկրի վրա ցրված ընտանիքները վերամիավորվեն երկնային տանը։ ԱԴ 114.4