Զանքի մեջ թույլ չլինեք. Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրnջը ծա— ռայեgեք։ Հռուվմայեgիս 12. 11: ԱԴ 115.1
Որոշ երիտասարդներ չափազանց անկանոն կյանք են վարում։... Նրանք ուշադրություն չեն դարձնում քնի և արթնանալու կանոնա-վորությանը, այլ գիշերով աշխատում են, իսկ լուսադեմին անկողին մըտ—նում։... Մի՞թե լավ չէր փնի ազատվել թանկագին ժամերը գիշեր դարձնելու և գիշերվա ժամերը արհեստական լուսավորությամբ ցերեկվա փոխելու սովորությունից:... ԱԴ 115.2
Որքանով հնարավոր է, ցանկալի է նախապես մտածել օրվա անելիքի մասին։ Պարտականությունների ցուցակ կազմեք ե յուրաքանձ)ուրի կա-տարման համար որոշակի ժամանակ հատկացրեք։ Ամեն բան արեք խնամքով, կանոնավոր կերպով և արագ։... ԱԴ 115.3
Մի քանի րոպե սահմանեք աշխատանքը կատարելու համար և մի՜ կանգնեք, որպեսզի ընթերցեք ձեր աչքով ընկած թերթերն ու գրքերը, այլ ա— սեք ինքներդ ձեզ. «Ոչ, ես ընդամենը այսքան րոպե ունեմ աշխատանքս անելու համար, և պետք է ժամանակին ավարտեմ այն»։... Թող նրանք, ով-քեր ի ծնե դանդաղաշարժ են, ջանան դառնալ գործունյա, արագաշարժ, եռանդուն՝ հիշելով առաքյալի խոսքերը. « Ջանքի մեջ՝ թույլ չլինեք, հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեցեք»։... ԱԴ 115.4
Եթե ծանրաշարժ և ծույլ եք, ապա կարճատև աշխատանքը երկարա-տև կդարձնեք։ Բոլոր դանդաղկոտները պարտավոր են բարեփոխվել և դառնալ ավելի արագաշարժ։ Եթե կամենան, նրանք կարող են հաղթահա-րել իրենց դանդաղկոտությունը և ունայնությունը։... ԱԴ 115.5
Լուրջ, համառ ջանքերը հաղթանակ կբերեն ձեզ, քանզի նա, ով ձգտում է հաղթել Քրիստոսի շնորհի միջոցով, կլուսավորվի Աստծո կողմից և կհասկանա, թե ինչպես կարելի է մեծ ճշմարտությունները կիրառել փոքր բաներում և կրոնը՝ կյանքի թե փոքր և թե մեծ գործերում։ ԱԴ 115.6